Ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է. Կարեն Կարապետյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ կառավարությունը հստակ գիտի հանրապետությունում ինչն է պետք փոխել և այդ քայլերը մանրամասն ձևակերպված են գործադիրի 2017-2022 թվականների գործունեության ծրագրում: Այդ մասին կառավարության նիստի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մենք հայտարարել ենք, որ հստակ գիտենք՝ ինչն է պետք փոխել, մանրամասն ձևակերպված է ըստ ոլորտների: Մենք հայտարարել ենք, որ հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց միանշանակ ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է: Խնդրում եմ՝ շատ պատասխանատու, ինտենսիվ մեր այսօրվա հանձնարարականներն ադապտացնել տեղերում և նույն տեմպով աշխատել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դիմելով կառավարության անդամներին ասաց վարչապետը:
Ազգային ժողովը հունիսի 22-ին հավանություն տվեց կառավարության գործունեության ծրագրին: Հարցին կողմ քվեարկեց 64, դեմ՝ 31 պատգամավոր: