Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գենոտիպորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ)

PHOTO

Անցած դարի 70-80 – ական թվականներից սկսած` աշխարհում զարգանում է գենային ինժեներիան`գեների հետ զանազան փորձերի իրականացման համար կիրառվող մեթոդների և տեխնոլոգիաների հավաքականը: Օրինակ` գենային ինժեները կարող է մի օրգազնիզմի ինչ-որ մի գենը տեղակայել մեկ այլ օրգանիզմի մեջ կամ փոփոխություններ կատարել գենի հետ մայր օրգանիզմում: 

Картинки по запросу մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ)


Նման շատ փորձեր են կատարվել և կատարվում, բանը հասել է նույնիսկ նրան, որ գենային ինժեներիայի միջոցով կարելի է ինչ-որ գենետիկական շեղում ունեցող մարդուն կամ կենդանուն բուժել` այսպես ասած, գենը «վիրահատելով»: Տարօրինակ չէ, որ հենց գենային ինժեներիան է համարվում ապագայի գիտությունը և միգուցե մի օր մարդու օրգանիզմում կչեզոքացնեն նույնիսկ ծերացման գենը: 
Սակայն եկեք ուտոպիստ չլինենք և դիտարկենք գենային ինժեներիայի շնորհիվ մեզ մատուցված մի ծառայություն, որը, գուցե, արջի ծառայություն է:

Картинки по запросу մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ)

Խոսքը գնում է գենետիկորեն մոդիֆիկացված սննդի մասին: Այն ստանում են այս ճանապարհով. որևէ օրգանիզմից մեկուսացնում են մի գեն, տեղակայում այն վեկտորի մեջ, որի օգնությամբ այդ գենը տեղակայվում է օրգանիզմում, իսկ հետո կատարում օրգանիզմի բջիջների վերակառուցում: Իհարկե, ոչ բոլոր օրգանիզմների հետ կատարված փորձերն են հաջողվում, այլ միայն չնչին տոկոսը: Այդ համադրություններն էլ հենց վերցնում և բազմացնում են: 


Խնդիրը նրանում է, որ գենետիկորեն փոփոխված բույսերը կարող են աճել ոչ այնքան բերքատու պայմաններում, ինչպես նաև` ավելի երկար պահպանվել: Այս ամենը և մի շարք այլ նյուանսներ դարձնում են մոդիֆիկացիայի ենթարկված սնունդն ավելի էժան, քան սովորականը: Ասում են` այդպես կարելի է պայքարել համաշխարհային սովի դեմ: 
Այս դեպքում` ի՞նչն է պատճառը, որ գիտնականներն ու էկոլոգները իրար են խառնվել և այդքան վատ են տրամադրված ԳՄՕ-յի նկատմամբ:

Картинки по запросу մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ)

Ընդամենը մի օրինակ բերեմ: 
Բրիտանացի գիտնականներից մեկը մի փորձ կատարեց, որի ժամանակ առնետներին սնվելու համար մոդիֆիկացված կարտոֆիլ էին տալիս: Արդյունքը հուսահատեցնող էր. առնետների իմունային համակարգը թուլացել էր, նրանց մոտ կատարվել էին հաստ աղիքի աննորմալ փոփոխություններ, ինչպես նաև առաջացել էին լյարդի, երիկամների, գլխուղեղի հիվանդություններ:

Картинки по запросу  մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ)

Սա մտածելու տեղիք է տալիս:

Անձամբ ես կարծում եմ, որ ԳՄՕ-ների կիրառումը սննդի մեջ պետք է վերացվի: Դրա համար կան մի շարք պատճառներ:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԳՄՕ-ի պերիոդիկ օգտագործումը պարունակում է արյան մեջ չարորակ գոյացությունների, աղեստամոքսային տրակտի և նյարդային համակարգի ախտահարման վտանգը: Ապացուցված է նաև արյան նոր ալերգիկ հիվանդությունների աճը:

Իսկ ի՞նչ եթե գենետիկական փոփոխությունները ներթափանցեն մեր վերահսկողության գոտուց դուրս գտնվող վայրի բնություն: Դա կբերի ամբողջ էկոհամակարգի կատաստրոֆիկ փոփոխությունների: Երբ 18-րդ դարում Ավստրալիա ճագարներ տարան`վերջիններս լավ պայմանների շնորհիվ այնքան աճեցին և բազմացան, որ սկսեցին վերացնել միլիոնավոր հա ցանքատարածություններ: Եվ այստեղ խոսքը գնում է ընդամենը բարենպաստ պայմանի, այլ ոչ թե գենետիկ փոփոխության մասին: Իսկ եթե ավելի ահավոր բաներ պատահե՞ն, որոնք անմիջականորեն կվտանգեն մարդ տեսակի կյանքը:

Похожее изображение

Ինչպես հայտնի է, այնպիսի գործոնները, ինչպիսիք են շրջակա միջավայրը և սնունդը, հանգեցնում են մարդու գենոտիպի փոփոխության: Ով իմանա, թե ինչ գենետիկ փոփոխությունների կարող է հանգեցնել գենետիկ փոփոխության ենթարկված օրգանիզմի օգտագործումը մեկ այլ օրգանիզմի կողմից: Մտահոգիչ է: Եվ հարցն այն չէ, որ ես վախենում եմ, որ թոռներս կամ ծոռներս մուտանտիկ կծնվեն, մտահոգությունս նրանում, թե արդյո՞ք նրանք ունակ կլինեն հարմարվել Երկիր մոլորակի վրա ապրելուն:

Կարծում եմ `որպես վերջաբան, հետաքրքիր կլինի նաև լսել տարբեր կրոնական կառույցների կարծիքը ԳՄՕ-ների մասին: Ինչքան էլ, որ տարօրինակ է` հուդայական, իսլամական և կաթոլիկ եկեղեցիների ղեկավարները դրական դիրքորոշում ունեն նրանց նկատմամբ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal