Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ամեն» շոու-ծրագրում ելույթ կունենա հանրահռչակ օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը

CULTURE

«Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացման պրեմիերան տեղի կունենա հունիսի 23-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ իր բացառիկ դերին։ Նախագծի շրջանակում Գերմանիայից Հայաստան է ժամանել օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը: Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է երգչուհու հետ:

- Ինչու՞ որոշեցիք ընտրել հենց օպերային երգչուհու մասնագիտությունը: Քանի որ ձեր մայրը պարուհի է, ձեզ մոտ գայթակղություն չի՞ առաջացել գնալ նրա հետքերով:

-Փոքրուց ինձ դուր էր գալիս դասական երաժշտությունը: Հեռուստատեսությամբ սիրով դիտում և ունկնդրում էի Լուսինե Զաքարյանի, Գոհար Գասպարյանի կատարումները, կրկնօրինակում նրանց ու ներքին համոզմունք ունեի, որ կարող եմ հաջողությունների հասնել այդ ասպարեզում: Մորս ասում էի. «Մամա՛, ես կարող եմ երգել»: Չնայած դրան`ընդունվեցի երաժշտական  դպրոցի ջութակի բաժինը, և պարզ դարձավ, որ դա չէ իմ ուղին:

 -Մտավախություն չունեի՞ք, որ Հայաստանում օպերային արվեստն այնքան էլ եկամտաբեր չէ:

-Նման մտքեր չէին ծագում, քանի որ այդչափ հասուն և կայացած չէի: Կոնսերվատորիան ինձ համար սրբավայր էր, որտեղ մեր մեծերն են կրթվել և զարգացել: Ինձ համար այդտեղ լինելը երազանք էր:

- Ընդունելության քննությունների հետ կապված հետաքրքիր հիշողություններ ունե՞ք:

-Քննությանը կարմիր զգեստ էի հագել: Ժամանակի ճանաչված և սիրված օպերային երգչուհի Տաթևիկ Սազանդարյանը, որը քննողների թվում էր, ուշադիր զննեց ինձ ու ասաց, որ չեմ ընդունվել: Ես շատ լուրջ էի ընդունել դա և հուսալքվել: Պարզվեց`  կատակում էր: Հետո ասաց. «Կարմիր զգեստով աղջիկն ընդունվել է»: Տաթևիկ Սազանդարյանը  շատ գեղեցիկ, նույնիսկ շքեղ էր հագնվում և մեծ ուշադրություն  էր դարձնում նաև մյուսների հագուստ-կապուստին: Երբ արդեն ուսանող էի, Կոնսերվատորիայի աստիճաններով թռվռալով իջնում էի ցած, նա թևիցս բռնեց, պտտեց ինձ ու ասաց. «Այո՛, գեղեցիկ ես»:  Սազանդարյանը և նրա պես շատերը մեծություններ էին, ում հետ առնչվելիս մենք հղկվում էինք ու հարստանում:

 

-Երբ Եվրոպայում աշխատելու առաջարկ ստացաք, հե՞շտ համաձայնեցիք հեռանալ հայրենիքից:

-Ինձ համար դժվար էր, քանի որ մեր երեխան փոքր էր ու ստիպված էի վեց ամսով թողնել նրան: Այդ ժամանակ մեր օպերային թատրոնի երգչախմբում էի երգում, հանդես  էի գալիս «Գոհար» համույթում, բայց լայն օպերային դաշտ ինձ համար չկար, չունեի դերերգեր: Սակայն մեծ էր առաջ գնալու ցանկությունս, և ես ստորագրեցի պայմանագիրն ու մեկնեցի Գերմանիա: Ներկայումս Բավարիայի Նյուրնբերգ քաղաքի պետական օպերային թատրոնի սոպրանոներից եմ:

-Ձեր կատարած ո՞ր դերերգն է  ձեզ վրա հատկապես մեծ տպավորություն գործել և եղել ձեր տեսակին հարազատ:

- Այն դերերգերը, որոնք ես ստանձնում եմ, մեծ մասամբ և՛ տպավորիչ են, և՛ հարազատ:

Չկան դերեր, որոնք չեն խոցում, չեն հուզում: Միշտ բնավորությանս հարիր բան եմ գտնում: Սոպրանոյի դերերում հաճախ զոհաբերություն կա են. հանուն կյանքի, սիրո նվիրաբերում են ամենաթանկը: Իմ էությունն էլ է այդպիսին:

-Իսկ ի՞նչ զոհաբերության եք պատրաստ հանուն արվեստի:

- Զոհաբերություն եմ համարում այն, որ համերգային ծրագրերի, ելույթներիս հետ կապված ստիպված եմ լինում երկար  ժամանակով երեխայիս զրկել ինձանից: Կան բազմաթիվ երգիչ-երգչուհիներ, արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր այնքան են նվիրվում իրենց գործին, որ այդպես էլ ընտանիք չեն կազմում, և բեմը դառնում է նրանց տունը: Ի տարբերություն նրանց՝ ես ունեմ ընտանիք: Վարում եմ առողջ կենսակերպ, չեմ խմում, չեմ ծխում և ազնիվ եմ իմ կյանքում ու գործում: Երաժշտասերներին եմ փոխանցում բոլոր անկեղծ հույզերս: Եվ ընդգծեմ, որ նրանք զգում ու գնահատում են արտիստի շիտակությունը: Չեմ ուզում փչացնել այն նվերը, որն ինձ շնորհել է բնությունը:

-Ձեր ամուսինը նույնպես օպերային երգիչ է: Հե՞շտ է միասին բեմում լինելը:

-Գործընկերներիս մեջ կան զույգեր, որոնց համար չգիտես, թե ինչու դժվար է համատեղ ելույթներով ներկայանալը: Ես և ամուսինս ներդաշնակ ենք ապրում, թև ու թիկունք ենք միմյանց համար ինչպես ընտանիքում, այնպես էլ` բեմում:

-Դուք հանդես եք եկել և՛ հայրենիքում, և՛ արտերկրում: Ի՞նչ տարբերություններ կան հայաստանցի և արտասահմանցի հանդիսատեսի միջև:

-Դրսի հանդիսատեսը սովոր է բեմում ինտերնացիոնալ դեմքեր տեսնել, և եթե ասելիք ունես, նա գնահատում է՝ անկախ ազգությունից: Երբ դու Հայաստանից դուրս ես եկել, հաստատվել այլ վայրում ու կրկին վերադառնում ես հայրենիք, պետք է անընդհատ հանդիսատեսին ապացուցել, որ լավն ես ու արժանի ես լինել այլ բեմերում ևս: Նախանձախնդրության պահ կա. եթե լավն ես, գնացել ես, ուրեմն ապացուցի՛ր, որ արժանի ես լինել քո տեղում: Ես հաղթահարել եմ այդ խոչընդոտը և անհամբերությամբ եմ սպասում Հայաստանում ելույթներիս:

-Որո՞նք են այն բեմերը, որ երազում եք նվաճել:

-Անցյալ տարին շրջադարձային էր ինձ համար: «Royal opera house»-ում դեբյուտ ունեցա: Մինչ այդ նման թատրոններում հանդես չէի եկել: Ինձ համար դեռևս երազանք է «Մետրոպոլիտեն-օպերա»-ում, «Լա Սկալա»-ում ելույթ ունենալը:

-Որքանո՞վ եք կարևորում «Ամեն» նախագիծը, որտեղ ելույթ եք ունենալու: Ըստ ձեզ` ի՞նչ դեր և նշանակություն ունի այն:

 -Դեռևս չունենք նմանօրինակ մի բան: Հայաստան երկրի, հայկական մշակույթի, երաժշտական աշխարհի համար «Ամեն»-ը կարևոր ձեռքբերում է, քանի որ մի գաղափարի շուրջ է համախմբել բազմաթիվ ստեղծագործողների, արվեստի նվիրյալների, ովքեր, չնայած իրենց առաջ ծառացած խնդիրներին, հաստատակամ են ըստ արժանվույն ներկայացնելու հայ մշակույթը: Եթե այն հաջողությամբ պսակվի, արտերկրում էլ կներկայացնենք «Ամեն»-ը:

Համերգին բեմը կիսելու եմ  մաեստրո Բարսեղ Թումանյանի հետ, որի հետ երազել եմ բեմ բարձրանալ: Մեծ ոգևորությամբ եմ սպասում այդ ելույթին:

Հարցազրույցը վարեց Անժելա Համբարձումյանը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal