Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տղաներ, որ ելան մարտի». Հովհաննես Պողոսյանի երազանքը գլխի բարեհաջող վիրահատությունն է

SOCIETY

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի գնդակից վիրավորված Հովհաննես Պողոսյանին։ 
Համեստ, կիրթ, լուրջ երիտասարդ. հենց այսպիսի տպավորություն թողեց Հովհաննեսը հենց սկզբից։

Հովհաննեսի հետ մեր զրույցը մի փոքր այլ կերպ էր. պատերազմի մասին պատմում էր մայրը՝ Գայանե Ասատրյանը։ Մեր պատմության հերոսը պատերազմի ժամանակ գանգուղեղային այն հատվածի վնասվածք էր ստացել, որը պատասխանատու է խոսքի և հիշողության համար։ Սակայն Հովհաննեսն, իհարկե, չի հանձնվում և թե՛ մասնագետների օգնությամբ, թե՛ ինքնուրույն փորձում է զարգացնել իր խոսքը։ 


Մայրը պատմում է, որ համակարգչով փորձում է վերհիշել տառերը։ 
«Անգլերեն տառերը լավ հիշում է, բայց հայերենի ժամանակ մի փոքր տատանվում է։ Կարճ բառեր է կարողանում կարդալ, բայց երկար նախադասություններ՝ դեռ ոչ»։ 
Քանի որ մայրն էր պատմում, որոշեցի մի փոքր ետ գնալ և Հովհաննեսի մանկությունից հարցնել։ Տիկին Գայանեի աչքերը որդու մասին ամեն բառն արտասանելիս փայլում էին, շատ մեծ հպարտությամբ էր պատմում ամեն մի մանրուք։ Այնքան սեր ու ջերմություն կար այդ աչքերի մեջ…. 
«Փոքր ժամանակ շատ ակտիվ երեխա էր, դպրոցում էլ՝ շատ սիրված աշակերտ։ Այդքան էլ լավ չի սովորել, բայց բոլոր ուսուցիչները նրան շատ սիրել են։ Հովոյին բոլորը շատ են սիրում, նա շատ ընկերներ ունի ու կարող եմ ասել, որ բոլորն էլ իրոք ընկերներ են անգամ նեղ օրերի համար»,-պատմում է մայրն ու անկեղծանում՝ իրեն նաև դպրոց են կանչել: Հովհաննեսը խաղաղության կողմնակից էր ու ծնողին դպրոց կանչելու պատճառը ոչ թե իր երեխայի վարքն էր, այլ՝ հագուկապն ու գանգուր մազերը, որոնք պետք է կտրեր:  

Դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսն ընդունվել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ, ավարտելուց հետո 20 տարեկանում զորակոչվել է բանակ։ Հովհաննեսը մեզ հետ զրույցում կարողացավ ասել, որ բեմը կարոտել է, կցանկանար կրկին բեմում լինել: Մայրը պատմում էր, որ բարդ դերեր է կերտել տղան։ 
Հովհաննեսը շատ է սիրել ու սիրում ֆիլմեր նայել, հատկապես` կատակերգական։ 
«Հիմա, իհարկե, նա նայում է շատ տարբեր ժանրերի ֆիլմեր, որպեսզի վերհիշի ամեն ինչ, քանի որ նրա մոտ հիշողության կորուստ էլ կա։ Բայց նա կամաց-կամաց ամեն ինչ սկսում է հիշել»։ 
Բանակ զորակոչվելուց առաջ Հովհաննեսը միշտ ձգտել է ինքնուրույն իր գումարը վաստակել՝ քրոջ հետ մեկ ամսով գնացել են Ռուսաստան, այնտեղ աշխատել են ու վերադարձել հայրենիք։ Հայաստանում էլ նա միշտ փորձել է մի բանով զբաղվել։ 


«Հովհաննեսի մոտ բիզնեսմենի հմտությունները շատ լավ են զարգացած։ Մի քիչ ավելի փոքր տարիքում մեկ-մեկ էժան որևէ բան էր գնում և ավելի բարձր գնով վաճառում։ Ձգտումը, որ ինքն իր սեփական գումարն ունենա միշտ եղել է նրա մոտ»,- ասում էր տիկին Գայանեն՝ պատմելով նաև իր մյուս երեխաների մասին։ 
«Ես ունեմ մեկ աղջիկ, երեք տղա։ Ամենամեծ երեխաս աղջիկս է՝ Հասմիկը, հետո մեծ տղաս Լորիսն է, Հովհաննեսը և ամենափոքրը՝ Անդրանիկը, ով 18 տարեկան է և այս տարի պատրաստվում է բանակ գնալ։ Հաջորդ ամիս, երբ սկսվի զորահավաքը, նրան կզորակոչեն։ Բայց նա առողջական լուրջ խնդիրներ ունի, բոլոր փաստաթղթերն ունեմ։ Ես դիմումներ էլ եմ գրել և ինձ ասել են, եթե առողջական խնդիրները բուժման ենթակա լինեն, բուժվի, Անդրանիկը բնակավայրից 150 կմ հեռավորության վրա կծառայի։ Իմ մեծ տղան էլ է ծառայել Ղարաբաղում։ Նա նույնպես առաջնագծում է եղել»։ 
Հովհաննեսը բանակում 2 տարվա փոխարեն ճակատագրի հեգնանքով ծառայեց 1 տարի 4 ամիս։ Այդքան ժամանակ էր անցել ծառայությունից, երբ սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը։ Հովհաննեսը երկու վիրավորում է ստացել՝ առաջինը ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը՝ ոտքի բեկորային վնասվածք, որը շատ լուրջ չի եղել։ Դրանից հետո նա նորից բարձրացել է դիրքեր, քանի որ դիրքի ավագը պետք է իր զինվորների կողքին լիներ։ Դրանից հետո ճակատագիրը նրա հետ չար կատակ է խաղացել՝ հենց այն ժամանակ, երբ սահմանին հարաբերական անդորր է եղել, նա ծայրահեղ ծանր վիրավորում է ստացել՝ գանգուղեղային վնասվածք։  
«Առաջին վիրավորումը ստացել է ապրիլի 3-ի գիշերը՝ ոտքի բեկորային վնասվածք։ Երկրորդ վիրավորումը եղել է մայիսի 13-ին կրկին թշնամու կողմից՝ գանգուղեղային վնասվածք։ Նրան ծայրահեղ ծանր վիճակում մայիսի 15-ին տեղափոխել են Երևան՝ 26 օր կոմայի մեջ է եղել։ Երեք վիրահատության է ենթարկվել, այժմ էլ սպասում ենք չորրորդին։ Երեկ խոսել եմ նախարարության հետ, ասացին, որ Հովոյի տվյալներն ուղարկված են Իտալիա, այնտեղից պլաստիկան պետք է գա, սպասում են, որպեսզի գումարը փոխանցվի»,- պատմում է տիկին Գայանեն։ 
Հովհաննեսը փետրվարից վերականգնողական բուժում է ստանում Միքայելյան հիվանդանոցում։ Չի մնում այնտեղ. առավոտյան գնում է, երեկոյան տուն վերադառնում։ Շատ մեծ հարգանքով ու երախտապարտությամբ Հովհաննեսի մայրն առանձնացրեց որդուն բուժող բժիշկներին։ 


«Շատ գոհ ենք նրանցից, շատ բարեխիղճ կատարում են իրենց աշխատանքը։ Լուսյա Թոխիկյանը ձեռքով է զբաղվում, ոտքով էլ երկու Դավիթներն են զբաղվում (Դավիթ Պարյան և Դավիթ Արսենյանը)։ Մեծ առաջընթաց կա Հովհաննեսիս շարժողունակության առումով։ Նրա համար ամենադժվար վերականգնվողը աջ ձեռքն է, շատ եմ ուզում շարժի ձեռքը, որ ինքնուրույն կարողանա սափրվի, գրի, նա աջլիկ է։ Հովոն էլ ամենաշատը մտածում է իր վիրահատության մասին, որպեսզի փակվի այդ վերքը»։ 
Իհարկե, վնասվածքը շատ մեծ է, բայց իրենք ոչ մի դեպքում հուսախաբ չեն լինում։ 
Հովհաննեսը լավ ծառայելու համար շնորհակալագիր է ստացել, այդ ժամանակ արդեն սերժանտ էր։ 
Հովհաննեսի հետ ծառայել են նաև ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ Արման Լազգիյանը և Շանթ Ղազարյանը։ 

Լիլիթ Դեմուրյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia