Հունաստանում՝ Աթենքի արևելքում, կործանվել է ուղղաթիռ, որն իրականացնում էր քիմիկատների ցողում, հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ, ևս մեկը վիրավորվել է, ում օգնել են տեղացիները:
Այս պահին պատահարի պատճառները ճշտվում են: