Լեհաստանի վարչապետը Մակրոնին մեղադրել Է Կենտրոնական Եվրոպայի երկրների նկատմամբ հակակրանքի մեջ
INTERNATIONAL NEWSԼեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել Է Կենտրոնական Եվրոպայի՝ Եվրամիության անդամ երկրների նկատմամբ հակակրանք տածելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Լեհաստանը բաց Է Ֆրանսիայի հետ համագործակցության համար: Բայց նախագահ Մակրոնից կախված կլինի՝ ցանկանում Է նա արդյոք զանգվածային լրատվամիջոցներում տարածել իր հակակրանքը Կենտրոնական Եվրոպայի երկրների նկատմամբ, թե խոսել փաստերի մասին»,- հունիսի 23-ին Շիդլոյի խոսքը մեջբերում Է Soir թերթի Էլեկտրոնային տարբերակը:
Լեհաստանի վարչապետը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի շրջանակներում մեկնաբանել Է Ֆրանսիայի նախագահի հարցազրույցը եվրոպական ութ հրատարակությունների, ներառյալ Soir-ի հետ, որը հրապարակվել Է հունիսի 22-ին եւ որտեղ նա քննադատության Է ենթարկել «Եվրոպայի առանձին ղեկավարների, որոնք թիկունքով են շրջվում Եվրոպայի նկատմամբ»: Մակրոնի խոսքով՝ «Եվրոպան մեծ վաճառատուն չԷ, Եվրոպան ընդհանուր ճակատագիր Է»:
Եվրահանձնաժողովը հունիսի 14-ին սկսել Է Եվրամիության օրենսդրության խախտումների կանխման ընթացակարգը, որը կարող Է հանգեցնել պատժամիջոցների սահմանման Չեխիայի, Լեհաստանի եւ Հունգարիայի դեմ՝ այդ երկրների իշխանությունների կողմից Իտալիայում եւ Հունաստանում հայտնված փախստականներին ԵՄ-ի տարածքում բաշելու վերաբերյալ համաձայնությունների խախտման պատճառով: Մեկ ամսվա ընթացքում Եվրահանձնաժողովն այդ երկրների իշխանություններից պատասխան Է սպասում գրավոր գանգատներին ի պատասխան, հաղորդել Է ՌԻԱ նովոստին: