«Սիրելիս ոգևորվում է, որ կողքին նման աղջիկ կա». Ալեքսանդրա Սամուելենկոն` տղամարդկանց գռեհիկ պահվածքի և «Ցանկալի փեսացուից» հետո ընտրյալ ունենալու մասին. Tert.amLife
ԼԱՅՖTert.amLife-ը գրում է.
«Ցանկալի փեսացու» նախագծից հայտնի դարձած Ալեքսանդրա Սամուելենկոն, որը, որպես դերասանուհի ներկայանում է «Չեյնջ» սիթքոմում, ընտրյալ ունի։ Ալեքսանդրան չի հրապարակում սիրելիի լուսանկարը, սակայն Tert.am Life–ի հետ զրույցում առաջին անգամ խոսել է սիրելիի մասին և հայտնել, որ կողակիցը որևէ կապ չունի շոու բիզնեսի հետ։
Նա նշեց, որ ընտրյալն իրենից մեծ է տարիքով, իսկ հարաբերություններն օրինականացնելու մասին առայժմ չեն մտածում։ «Ժամանակին ես եղել եմ քաղաքացիական ամուսնության մեջ ու դեռևս ոչ մի տեղ չեմ շտապում։ Մենք միասին չենք ապրում, ուղղակի հանդիպում ենք։ Մոտ 1 ամիս է, ինչ միասին ենք, սակայն ծանոթ ենք 9 տարի։ Մենք իրար ավելի լավ ենք հասկանում, որովհետև ամեն ինչ գիտենք իրար մասին»,– ասաց նա։
Ալեքսանդրայի խոսքով` «Ցանկալի փեսացու»–ի ավարտից հետո առաջին անգամ է լուրջ հարաբերություններ սկսում. «Ուզողներ միշտ ունեցել եմ, սակայն լուրջ հարաբերություններ միայն հիմա ունեմ»։
Ալեքսանդրան չի խուսափում բաց կերպարներից։ Ըստ նրա` դա չի ազդում անձնական հարաբերությունների վրա։ «Մեզ մոտ խնդիրներ չեն լինում։ Ես ընտրել եմ մի տղամարդու, որը, ինձ ընտրելով, հասկանում է, որ ես երևացող եմ։ «Ցանկալի փեսացու»–ում էլ եմ ասել, որ իմ ընտրյալի համար շատ դժվար կլինի։ Ես ընտրեցի ուժեղ տղամարդու»,– նշեց դերասանուհին ու նկատեց, որ հայկական իրականության մեջ տղամարդիկ, երբեմն, անկիրթ վարքագիծ են ունենում, սակայն ինքը դրանից չի սրտնեղում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ