Ճապոնացիները պատրաստում են աշխարհում ամենահամեղ աղանդերը. լուսանկարներ
LIFEPast.am-ը գրում է.
Ճապոնիան աշխարհին հայտնի է որպես հավերժ կատարելության ձգտող, պերֆեկցիոնիստ ազգ: Հիշեցնենք, որ Business Insider հայտնի պարբերականը կազմել էր ողջ աշխարհի 25 լավագույն աղանդերների վարկանշային աղյուսակը, որում տեղ էր գտել նաև ճապոնական «Մոտի» աղանդերը:
Ճապոնացիները տաղանդավոր են բազմաթիվ ոլորտներում, սակայն այս անգամ կներկայացնենք միայն սննդի պատրաստման ճյուղը` իր բաղմազան անգերազանցելի աղանդերով:
bigpicture.ru-ի հավաստմամբ, աղանդերների հարցում ճապոնացիները անգնահատելի են: Նրանց ստեղծած քաղցրավենիքները անկրկնելի համ ունենալուց բացի ևս մեկ առավելություն ունեն` բոլորին տպավորում են իրենց անհավանական դիզայնով:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ճապոնացի վարպետների պատրաստած աղանդերները, որոնք կարելի է նույնիսկ սննդային գլուխգործոցներ համարել.