Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արտահանվել է շուրջ 36 000 տոննա պտուղ-բանջարեղեն. գյուղնախարարությունում քննարկվել են ընթացիկ հարցեր

ECONOMICS

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն՝ պտուղ-բանջարեղեն արտահանող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը և պաշտոնատար այլ անձինք: Հանդիպման հիմնական նպատակը արտահանման ընթացքում առաջացող խնդիրների քննարկումն էր:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ եղանակային պայմաններից ելնելով ընթացիկ գյուղատնտեսական տարում արտահանման գործընթացը սկսվել է փոքր-ինչ ուշացումով` միաժամանակ ընդգծելով, որ այդ հանգամանքը չպետք է խոչընդոտ հանդիսանա գործընթացը սահուն և ժամանակին կազմակերպելու համար:

Խորհրդակցության ընթացքում նախարարը ծանոթացել է ընկերությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին: Մասնավորապես հանդիպման մասնակիցները մտահոգություն են հայտնել տեղական գյուղմթերքն արտահանելիս Վերին Լարսի սահմանային անցակետում առաջացող խնդիրների վերաբերյալ:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշել է, որ հանրապետությունից արդեն արտահանվել է շուրջ 36 000 տոննա պտուղ-բանջարեղեն, որի հիմնական մասը` դեպի Ռուսաստանի Դաշնություն: Բացի այդ, մեկնարկել է ծիրանի բերքահավաքի ու արտահանման գործընթացը, և ավելի քան 1000 տոննա ծիրան արդեն արտահանվել է ՌԴ: Զգալի աճ է գրանցվել հատկապես ելակի արտահանման ծավալներում՝ շուրջ 2500 տոննա, որը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ծավալները:

Անդրադառնալով ջրաշենցիների դժգոհությանն արտահանողների կողմից ծիրանի ձեռքբերման ցածր գների վերաբերյալ՝ փոխնախարարը հայտնել է, որ խնդիրն արդեն կարգավորվել է:  Նրա խոսքով՝ կապ է հաստատվել համայնքապետի և մարզպետարանի  գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի հետ, որոնք տեղեկացրել են, որ 10 ընկերություն արտահանում են իրականացնում համայնքից, որոնցից երկուսն առավոտյան որոշում են կայացրել իջեցնել գները,  արդյունքում՝ գյուղացիները հրաժարվել են նրանց ծիրան հանձնել և այն բաշխել են մյուս ընկերությունների միջև: 

«Սպայկա» ՍՊԸ նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը նշել է, որ ընկերությունը հիմնականում մթերումներ է իրականացնում Արարատի մարզի մի շարք համայնքներում, օրերս սկսել են մթերման գործընթացը: Նրա խոսքով՝ արդեն մթերվել է 300 տոննա ծիրան, նախատեսվում է ամբողջ տարվա կտրվածքով մթերել 6-7 հազար տոննա ծիրան` նախորդ տարվա շուրջ 5 հազար տոննայի դիմաց: 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն իր հերթին տեղեկացրել է, որ արտահանման սեզոնի մեկնարկին զուգահեռ ծառայությունն իր բոլոր սահմանային հսկիչ կետերում և մաքսային պահեստներում ներդրել է «մեկ պատուհան» սկզբունքը, ինչը զգալիորեն դյուրացնում է արտահանման և ներմուծման գործընթացը:  Նա նաև հավելել է,  որ ծառայությունն ակտիվորեն համագործակցում է Ռոսսելխոզնադզորի հետ արտահանման ընթացքում առաջացող խնդիրների շուտափույթ լուծման և կարգավորման ուղղությամբ:

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer