Այսօր հաղորդավար եւ երգիչ Հակոբ Հակոբյանը նշում է ծննդյան 29-ամյակը: Life.pamorama.am-ի հետ զրույցում Հակոբը պատմեց ողջ գիշեր ծննդյան օրը նշելու, գլխավոր անելիքների եւ անձնական կյանքի մասին:

«Բավականին բուռն է սկսվել տարեդարձս: Աշխատանքի վայրում էի՝ երեւանյան ժամանցի կենտրոններից մեկում, երբ ինձ համար անակնկալ կերպով բեմ բարձրացավ երգչուհի Ալինա Կիրակոսյանի ընկերուհին, նա Ալինայի հագուստով սկսեց երգել, որից խառնվեցի իրար, մտածեցի Սոչիից եկել է, բայց հեռվից հեռու իմ լավ ընկերը չէր մոռացել ինձ համար անակնկալ անել: Հետո բեմ բարձրացան ընկերներս, նրանք այնքան շատ էին, անդադար ծաղրածուի հագուստով, տորթով, փուչիկներով ընկերներս ներս էին մտնում, թվում էր, թե այդ հոսքը չի դադարի: Ներկաները եւս խառնվել էին իրար: Մի խոսքով անմոռանալի իրավիճակ էր, որից շատ էի երջանկացել, պատկերացրեք՝ մինչեւ լուսաբաց ընկերներիս հետ նշել եմ տարեդարձս: Գիտեք, երբ տեսնում եմ, թե ինչքան մարդ է ինձ սիրում, իսկապես հուզվում եմ, չէ որ դա անփոխարինելի հարստություն է»,- պատմեց Հակոբը՝ նշելով, որ այսօր տոնական տրամադրությունը կշարունակվի. մինչեւ 20:00-ն ընտանիքի հետ կանցկացնի, որից հետո տարեդարձը կշարունակի նշել ընկերների հետ:

Խոսելով նոր տարիքի մասին՝ Հակոբը նկատեց.

«Հետաքրքիր զգացողություններ ունեմ: Այս տարի չեմ կենտրոնանում տարիքիս վրա, բայց շատ անհամբեր սպասում եմ 30-ին: Ներքին մի զգացողություն ունեմ, որ 30-ում ինձ հետ կատարվելու է շատ կարեւոր մի իրադարձություն, որը կփոխի կյանքս»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։