«ՎՏԲ Հայաստան» բանկը հաստատում է՝ Եղեգնաձորի մասնաճյուղի բանկոմատից գումար են հափշտակել
SOCIETY«ՎՏԲ Հայաստան» բանկը հաստատում է, որ իրենց մասնաճյուղերից մեկից հափշտակության դեպք է գրանցվել:
NEWS.am-ի գրավոր հարցին ի պատասխան՝ բանկի մամուլի կենտրոնից հայտնել են հետեւյալը. «ՎՏԲ-Հայաստան Բանկի «Եղեգնաձոր» մասնաճյուղում տեղի է ունեցել դրամային միջոցների հափշտակման դեպք բանկոմատից։ Հայտնաբերելով հափշտակումը, Բանկը դիմել է ՀՀ իրավապահ մարմիններին հանցագործության մասին համապատասխան հայտարարությամբ։
Ներկա պահին իրավապահ մարմինների կողմից կատարվում է հետաքննություն»:
Ըստ մամուլի կենտրոնի՝ բանկի «Եղեգնաձոր» մասնաճյուղը գործում է բնականոն ռեժիմով և շարունակում է հաճախորդների սպասարկումը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում բանկերից մեկում հափշտակության դեպք է տեղի ունեցել: Բանկի երիտասարդ աշխատակցուհին, նախնական տվյալներով, հափշտակել է 41 միլիոն դրամ եւ անհետացել:
Ըստ նախնական տեղեկությունների, այդ աշխատակցուհին գումարը փոխանցել է ինչ-որ հաշվեհամարի եւ անհետացել: