Ես հպարտ եմ հայ երեխաներին ոգեշնչելու և նրանց օրինակ ծառայելու համար. Հենրիխ Մխիթարյան
ՍՊՈՐՏԵս հպարտ եմ հայ երեխաներին ոգեշնչելու և նրանց համար օրինակ լինելու համար․ ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ ՝ արձագանքելով օգտատերերից մեկի գրառմանը, որ նա հայ երեխաների համար հպարտություն է, այսպես է պատասխանել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Ես իսկապես հավատում եմ, որ կարող եմ օրինակ դառնալ յուրաքանչյուր երեխայի համար, որ նա հավատա իր երազներին»,- գրել է նա:
Պատասխանելով հարցին, թե նա կցանկանա՞ր ապագայում լինել Հայաստանի Հավաքականի մարզիչը, նա պատասխանել է, որ ինքը դեռ այդ մասին չի մտածում, քանի որ պրոֆեսիոնալ կարիերայով զբաղվելու ժամանակ դեռ շատ ունի:
Նշենք, որ Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր ասուլիս անցկացնելու մասին: Այս պահին նրան են գրում աշխարհի տարբեր կետերում ապրող նրա երկրպագուները: