Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սևանա լճից տարեկան ավելի շատ ջուր է բաց թողնվում, որովհետև 7,5 մլրդ խմ ջրից կարողանում ենք կուտակել միայն 1 մլրդը. Գալուստ Նանյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ագրոէկոլոգ Գալուստ Նանյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան թույլատրելի քանակը մշտապես խախտելու խնդրին  և նկատել, թե Հայաստանը տարեկան 7,5 միլիարդ խմ ջուր է «ունենում» (առանց Սևանա լճի), որից Ջրային պետական կոմիտեն (ՋՊԿ) կարողանում է կուտակել միայն 1 միլիարդ խմ-ն, իսկ մնացածը մակերևութային գետերով հոսում է հանրապետությունից դուրս։

Նա, մասնավորպես, գրել է .

«Յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ (առաջին անգամ 2008 թ-ին, երկրորդ անգամ ՝ 2012 թ-ին) այս տարի նույնպես փորձ է արվում խախտել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը, որտեղ Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանված է մինչև 170 միլիոն խմ:

Այսպես՝ Հայաստանում գետերի վրա կառուցված 79 ջրամբարներում այսօր կարելի է կուտակել մոտ 1 մլրդ խմ ջուր: Իսկ թե ինչու դրանք լիարժեք չեն կուտակվել, Ջրային պետական կոմիտեն դեռ պետք է հարցին պատասխանի... 

Թե ինչպես են կառավարվում ջրային ռեսուրսները մեր երկրում, հայտնի է. մասնագետների պնդմամբ, որպեսզի մենք հասնենք ջրային ռեսուրսների այսպես կոչված՝ բանական օգտագործմանը և լիարժեք պահպանության գաղափարին, ապա ամբողջովին պետք է վերանայենք կառավարման սկզբունքները։ Հայաստանը տարեկան 7,5 միլիարդ խմ ջուր է «ունենում» (առանց Սևանա լճի), որից միայն կարողանում ենք կուտակել միայն 1 միլիարդ խմը, իսկ մնացածը մակերևութային գետերով հոսում են հանրապետությունից դուրս։

Բազմիցս է խոսվել, որ անհրաժեշտ է ամբարել այդ ջրերի գոնե 50 տոկոսը, որի դեպքում Հայաստանը զերծ կմնա անապատացումից, և որքան էլ ջրային ռեսուրսների կառավարման մարմինը ահազանգի, թե երկրում երաշտ է, միևնույն է՝ դա երկրին և գյուղատնտեսությանը չի սպառնա:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տվյալների՝ ընդհանուր ջրօգտագործման ծավալը Հայաստանում տարեկան կազմում է 409 մլն խմ, որի գերակշիռ մասը վերաբերում է ստորերկրյա ջրային ռեսուրսներին՝ տարեկան 378 մլն խմ, իսկ 31 մլն խմ-ն՝ մակերևութային ջրերին։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ամեն անգամ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Ջրային պետական կոմիտեն «խնդրում» Սևանից ավելի ջուր խլելու մասին, այն դեպքում, երբ մինչև հողօգտագործողին հասնելը ոռոգման ջուրը ճանապարհին կորուստ է ունենում առնվազն 30-40 %:

Ոլորտի մասնագետները դժգոհում են, որ այդքան գումարներ են ներդրվում երկրի ոռոգման ցանցը կարգի բերելու համար, սակայն կորուստները չեն նվազում։ Եվ ամեն գարնան գալուն պես՝ կոմիտեն պետք է ոչ թե իր հույսը դնի Սևանի վրա` փորձելով ավելացնել լճից ոռոգման համար նախատեսվող ջրի ծավալները, այլև ամեն ինչ անի լուծելու առկա ջրի կորուստների հարցը:

Հ.Գ. Այսօր ՀՀ կադաստրում գրանցված է 208 հա հազար ոռոգելի հող, որն ապահովում է գյուղատնտեսության գյուղմթերքի արտադրության հիմնական` 80 տոկոսը:

Իսկ այդ չափաքանակի միայն 130 հազար հա-ն է ոռոգման ջրով սպասարկվում ՋՕԸ-ի կողմից»:

Ուղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»