Ճապոնիայում յուրահատուկ սպիտակ ելակ են աճեցնում (լուսանկարներ)
ԼԱՅՖՃապոնական շուկայում մի քանի տարի է, ինչ նորույթ է հայտնվել, այն է սպիտակ ելակը:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, ասիական երկրում նույնիսկ մի քանի տեսակի սպիտակ ելակ են աճեցնում, որոնք շրջանում ամենահայտնին և սիրվածը «Սպիտակ զարդ» կոչվող հատապտուղն է: Այն, բնականաբար, նաև ամենահազվագյուտն է և ամենաթանկարժեքը:
Սպիտակ ելակի այս տեսակն ստեղծվել է 4 տարի առաջ Ճապոնիայի Սագա պրեֆեկտուրայի ագարակներից մեկում: Արտասովոր ելակն աճեցնում է Յասուհիտո Տեշիման: Նրա խոսքով`ելակի այս տեսակը ստանալ հաջողվել է տարբեր տեսակների խաչասերումից, որի համար մի քանի տարի է պահանջվել:
Սպիտակ և չափերով ավելի խոշոր ելակի աճեցման գաղտնիքներից մեկը արևի ճառագայթների ոչ շատ ազդեցությունն է, ինչի հետևանքով նվազում է անտոցիանինի պարունակությունը, որի շնորհիվ մրգերն ու բանջարեղենը գունավորում է ստանում: