Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եվրոպայի 19 ամենամատչելի, սակայն քիչ հայտնի գեղեցիկ վայրերը․ Business Insider

LIFE

17. Lake Sevan, Armenia.

Չնայած Հայաստանի չնաշխարհիկ գեղեցկությանը՝ տուրիզմն այստեղ շարունակում է քիչ զարգացած մնալ, իսկ գներն առհասարակ շատ մատչելի են։ Լուսանկարում պատկերված Սևանավանքը ուղղակի պետք է սեփական աչքերով տեսնել։

Մեկ հոգու համար սովորական ռեստորանում ճաշի միջին գինը՝ €10

3-աստղանի հյուրանոցի կամ հյուրատան երկտեղանոց սենյակում մեկ գիշեր մնալու գինը մեկ հոգու համար՝ €20

16․ Գիրոկաստեր, Ալբանիա

16. Gjirokaster, Albania.

Գիրոկաստերը Ալբանիայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող երեք մշակութային արժեքներից մեկն է։ Այն ընկած է Դրինո և Գերե գետերի մեջտեղում։ Վայրը հայտնի է որպես Քարե քաղաք, քանի որ շենքերը կառուցված են հունական և օսմանական ճարտարապետական ոճերի համադրմամբ։

Մեկ հոգու համար սովորական ռեստորանում ճաշի միջին գինը՝ €8

3-աստղանի հյուրանոցի կամ հյուրատան երկտեղանոց սենյակում մեկ գիշեր մնալու գինը մեկ հոգու համար՝ €20

15․ Բալատոնյան լեռներ, Հունգարիա

15. Balaton-Uplands, Hungary.

Լեռների արանքում ընկած Բալատոն լճին տեղացիներն անվանում են «Հունգարական ծով», քանի որ այն Կենտրոնական Եվրոպայում քաղցրահամ ջուր ունեցող ամենամեծ լիճն է։

Մեկ հոգու համար սովորական ռեստորանում ճաշի միջին գինը՝ €13

3-աստղանի հյուրանոցի կամ հյուրատան երկտեղանոց սենյակում մեկ գիշեր մնալու գինը մեկ հոգու համար՝ €20

14․ Դանուբի գետաբերանը, Ռումինիա

14. Danube Delta, Romania.

Դանուբը Եվրոպայի երկրորդ ամենաերկար գետն է, որի գետաբերանում ապրում են ավելի քան 1200 տեսակի բույսեր, 320 տեսակի թռչուններ և 45 ձկնատեսակներ։ 

Մեկ հոգու համար սովորական ռեստորանում ճաշի միջին գինը՝ €10

3-աստղանի հյուրանոցի կամ հյուրատան երկտեղանոց սենյակում մեկ գիշեր մնալու գինը մեկ հոգու համար՝ €15

13․ Կաբո Քոլկա, Լատվիա

13. Cape Kolka, Latvia.

Կաբե Քոլկան ուղղակի հիասքանչ վայր է, չնայած մինչ այժմ շատ քիչ մարդիկ են այնտեղ այցելում։ Երկու ծովերի հանդիպման արդյունքում ջուրը տարբեր երանգներ է ստացել։

Մեկ հոգու համար սովորական ռեստորանում ճաշի միջին գինը՝ €14

3-աստղանի հյուրանոցի կամ հյուրատան երկտեղանոց սենյակում մեկ գիշեր մնալու գինը մեկ հոգու համար՝ €20

12․ Նարդեն, Նիդերլանդներ

12. Naarden, The Netherlands.

Ամստերդամից 30կմ հեռու գտնվող Նարդեն քաղաքը վերևից աստղի տեսք ունի։ Այստեղ է գտնվում 16-րդ դարի ամրոցը, որը ողջ Եվրոպայում միակն է, որ արտաքին հարձակումից պաշտպանվելու համար երկակի պատեր և խրամատներ ունի իր շուրջը։

Մեկ հոգու համար սովորական ռեստորանում ճաշի միջին գինը՝ €30

3-աստղանի հյուրանոցի կամ հյուրատան երկտեղանոց սենյակում մեկ գիշեր մնալու գինը մեկ հոգու համար՝ €60

11․ Կաշուբիա, Լեհաստան

11. Kaszuby, Poland.

Կաշուբիա քաղաքում մի վայր կա, ուր տարիներ առաջ գնդանման քարեր են հայտնաբերվել։ Այժմ այդ վայրը հայտնի է որպես «Լեհական սթոունհենջ»։

Մեկ հոգու համար սովորական ռեստորանում ճաշի միջին գինը՝ €12

3-աստղանի հյուրանոցի կամ հյուրատան երկտեղանոց սենյակում մեկ գիշեր մնալու գինը մեկ հոգու համար՝ €20

10․ Վելիկա Պլանինա, Սլովենիա

10. Velika Planina , Slovenia.

Վելիկա Պլանինան, որը թարգմանաբար նշանակում է «մեծ արոտավայր», Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայից գտնվում է ընդամենը 1 ժամ հեռավորության վրա։ Լուսանկարում պատկերվածը վաղ ժամանակներում հովիվի կառուցած ծղոտե տնակ է, որը Եվրոպայում ամենահինն է իր տեսակի մեջ։

Մեկ հոգու համար սովորական ռեստորանում ճաշի միջին գինը՝ €15

3-աստղանի հյուրանոցի կամ հյուրատան երկտեղանոց սենյակում մեկ գիշեր մնալու գինը մեկ հոգու համար՝ €40

9․ Վոլոս և Պելիոն, Հունաստան

9. Volos & Pelion region, Greece.

Վոլոսի մի կեսը գտնվում է Սալոնիկում, իսկ մյուս կեսը՝ Աթենքում։ Իր չափից դուրս գեղեցիկ ծովափերով այն գրավիչ է թե՛ ամռանը և թե՛ ձմռանը։

Մեկ հոգու համար սովորական ռեստորանում ճաշի միջին գինը՝ €15

3-աստղանի հյուրանոցի կամ հյուրատան երկտեղանոց սենյակում մեկ գիշեր մնալու գինը մեկ հոգու համար՝ €25

8․ Սաարեմաա կղզի, Էստոնիա

8. Saaremaa Island, Estonia.

Սաարեմաան Էստոնիայի ամենամեծ կղզին է, որը հայտնի է բազմաթիվ հողմաղացներով, ինչպես նաև տեղացիների կողմից պատրաստվող տնական գարեջրով։

Մեկ հոգու համար սովորական ռեստորանում ճաշի միջին գինը՝ €18

3-աստղանի հյուրանոցի կամ հյուրատան երկտեղանոց սենյակում մեկ գիշեր մնալու գինը մեկ հոգու համար՝ €23

7․ Պագ կղզի, Խորվաթիա

7. Pag Island, Croatia.

Պագ կղզում ծովը կիսալուսնի տեսք ունի, որը շատերին է գրավում։ Կղզին հայտնի է նաև տնական պանրի և ձեռագործ ժանյակի պատրաստմամբ։ 

Մեկ հոգու համար սովորական ռեստորանում ճաշի միջին գինը՝ €13

3-աստղանի հյուրանոցի կամ հյուրատան երկտեղանոց սենյակում մեկ գիշեր մնալու գինը մեկ հոգու համար՝ €30

6․ Լեդնիցե-Վալտիցե, Չեխիա

6. Lednice-Valtice, Czech Republic.

Լեդնիցե-Վալտիցեն արհեստականորեն կառուցված աշխարհագրական վայր է, որն իր տեսակով ամենամեծն է Եվրոպայում։ Տուրիստական հիմնական վայրերն են Լեդնիցե ամրոցը, թագավորական պալատն ու գոթական բերդը։ 

Մեկ հոգու համար սովորական ռեստորանում ճաշի միջին գինը՝ €10

3-աստղանի հյուրանոցի կամ հյուրատան երկտեղանոց սենյակում մեկ գիշեր մնալու գինը մեկ հոգու համար՝ €20

5․ Պերաստ, Մոնտենեգրո

5. Perast, Montenegro.

Կոտորին ծոցի ափամերձ Պերաստ քաղաքը շքեղ տեսք ունի, սակայն զբոսաշրջիկների կողմից քիչ բացահայտված վայր է։ Այս փոքրիկ քաղաքում 17 եկեղեցի կա, իսկ ճարտարապետությամբ շատ նման է Վենետիկին։

Մեկ հոգու համար սովորական ռեստորանում ճաշի միջին գինը՝ €15

3-աստղանի հյուրանոցի կամ հյուրատան երկտեղանոց սենյակում մեկ գիշեր մնալու գինը մեկ հոգու համար՝ €15

4․ Ազորյան կղզիներ, Պորտուգալիա

4. The Azores, Portugal.

Հրաբխային ծագում ունեցող Ազորյան կղզեխումբը Պորտուգալիայի երկու ինքնավար վայրերից մեկն է։ Լեռների արանքում թաքնված գյուղում կարելի է ուղղակի նստել ու հիանալ տեսարանով, ձկնորսությամբ զբաղվել և այլն։

Մեկ հոգու համար սովորական ռեստորանում ճաշի միջին գինը՝ €15

3-աստղանի հյուրանոցի կամ հյուրատան երկտեղանոց սենյակում մեկ գիշեր մնալու գինը մեկ հոգու համար՝ €25

3․ Զալցկամերգուտ, Ավստրիա

3. Salzkammergut region, Austria.

Զալցկամերգուտի կենտրոնում է գտնվում Հալշտատ գետը։ Ժամանակին այստեղ երթուղի էր գործում, որը Հալշտատը կապում էր մոտակա աղի հանքի հետ։

Մեկ հոգու համար սովորական ռեստորանում ճաշի միջին գինը՝ €25

3-աստղանի հյուրանոցի կամ հյուրատան երկտեղանոց սենյակում մեկ գիշեր մնալու գինը մեկ հոգու համար՝ €35

2․ Մդինա և Զեբուջ, Մալթա

2. Mdina & Zebbug, Malta.

Մալթան հարուստ է միջնադարյան հուշարձաններով։ Մդինայում կարող եք բարոկկո ոճով կառուցված բազմաթիվ շինություններ տեսնել, իսկ Զեբուջի ճարտարապետությունն ավելի շատ արաբական ոճով է կառուցված։

Մեկ հոգու համար սովորական ռեստորանում ճաշի միջին գինը՝ €25

3-աստղանի հյուրանոցի կամ հյուրատան երկտեղանոց սենյակում մեկ գիշեր մնալու գինը մեկ հոգու համար՝ €25

1․ Աստուրիաս և Կովադոնգա վանք, Իսպանիա

1. Asturias & Covadonga convent, Spain.

Ըստ Mastercard-ի՝ Իսպանիայի հյուսիսում գտնվող և Կովադոնգայի սքանչելի տեսարաններով շրջապատված Աստուրիաս մարզը Եվրոպայի համար մեկ թաքնված գանձն է: Ոչ շատ հեռու գտնվում է Բիսկայ ծոցը, որի ջրերը չափից դուրս մաքուր են։ Տարածաշրջանը հայտնի է նաև յուրահատուկ խոհանոցով և քայլարշավների համար նախատեսված վայրերով։ Կովադոնգա վանքն Իսպանիայի ամենակարևոր պատմական վայրն է համարվում։

Մեկ հոգու համար սովորական ռեստորանում ճաշի միջին գինը՝ €18

3-աստղանի հյուրանոցի կամ հյուրատան երկտեղանոց սենյակում մեկ գիշեր մնալու գինը մեկ հոգու համար՝ €25

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli