Կոշկի արտադրությամբ զբաղվող ընկերությունը, որը դատի է տվել ԱՄՆ նախագահի աղջկան, հայտարարել է, որ գողացած գաղափարի պատճառով լուրջ վնասներ է կրել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի դստերը դատարան են կանչել վկայություն տալու համար։ Դատավորը պնդում է, որ Իվանկա Թրամպի կոշիկի ընկերությունը գողացել է իտալական Aquazzura կոշիկի արտադրության դիզայնը։ Կոշկի զույգը վաճառվում է 785 դոլար։
Անցած տարի իտալական կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերությունը Մանհեթենի դաշնային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Իվանկա Թրամպի։
Դատարանում Իվանկա Թրամպի փաստաբանները նշել են, որ վերջինս կատարում է նախագահի խորհրդականի գործառույթները, այդ պատճառով նպատակահարմար չէ ցուցմունք տալը։ Բացի այդ նա չի մասնակցել կոշիկի դիզայնի մշակման հարցում։
«Եթե այդպես հարմար կլինի տիկին Թրամպին, ապա նիստը տեղի կունենա Վաշինգոտնում»,-նշել է դատավոր Ֆորեստը։