Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դավիթ Թորոսյան. Այս ոսկե մեդալը ոչ միայն Հովհաննես Բաչկովի, այլեւ մեր ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է

ՍՊՈՐՏ

Երբ պարգեւատրման արարողության ընթացքում հնչեց Հայաստանի հիմնը եւ ամենավերեւում բարձրացավ հայկական եռագույնը, աննկարագրելի զգացողություններ ապրեցի: Դա անասելի երջանիկ պահ էր: Ինչպես մարզիկի, այնպես էլ յուրաքանչյուր մարզիչի համար սա մեծ հաղթանակ եւ իսկապես երջանկություն է:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Խարկովից այսպես նկարագրեց իր ապրումները բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, որի գլխավորած թիմի կազմում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը նախօրեին նվաճել էր Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը: Եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր անգլիացի Լյուկ Մաքորմակին:

7 տարի Հայաստանը չէր ունեցել բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն՝ Հրաչիկ Ջավախյանի հաղթանակից հետո։

Պարոն Թորոսյան, Ձեր՝ արծաթե մեդալի գույնը փոխելու ցանկությունն իրականություն դարձավ, ինչի առթիվ շնորհավորում եմ: Ինչպե՞ս կմեկնաբանեք Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտը:

Սա շատ ուրախալի եւ պատմական իրադարձություն է հայկական բռնցքամարտի համար: Երկար ժամանակ մենք ոսկե մեդալ չէինք ունեցել: Միշտ մոտ ենք եղել, բայց ինչ-որ բան չի ստացվել, չի հաջողվել, մինչեւ վերջ չենք պայքարել:

Հովհաննես Բաչկովը հրաշալի մենամարտ անցկացրեց եզրափակիչում: Շատ բարդ մրցակից էր անգլիացի բռնցքամարտիկը, շատ ուժեղ էր եւ հավասար մենամարտ էր գնում: Ռինգում երկուսն էլ շատ ուժեղ էին, բայց մրցավարներն առավելությունը տվեցին Բաչկովին: Ամբողջ Եվրոպայի առաջնության ընթացքում սա, երեւի, ամենաբարդ ու ամենաուժեղ մենամարտն էր: Շատ ուրախ եմ, որ Հովհաննես Բաչկովը պայքարեց մինչեւ վերջ եւ ցույց տվեց, որ Հայաստանը նույնպես ունի լավ բռնցքամարտ:

Անգլիացին ուժեղ բռնցքամարտիկ էր: Չեմ վախենա ասել, որ նա ու Բաչկովն ամենահզորն էին այս առաջնությունում: Շատ երեւացող բռնցքամարտիկներ էին: Կարեւորն այն է, որ մենք ապացուցեցինք, որ հայերը թույլ չեն:

Մեր նախորդ զրույցում նշել էիք, որ ցանկանում եք վերջապես Հայաստանի դրոշը տեսնել ամենավերեւում: Ի՞նչ զգացողություններ ունեցաք:

Երբ պարգեւատրման արարողության ընթացքում Հայաստանի դրոշը մեր հիմնի հնչյունների ներքո բարձրացավ ամենավերեւում, աննկարագրելի, արտակարգ զգացողություններ ապրեցի: Դա անասելի երջանիկ պահ էր: Ինչպես մարզիկի, այնպես էլ յուրաքանչյուր մարզիչի համար սա մեծ հաղթանակ է եւ իսկապես երջանկություն:

Շատ շնորհակալ եմ Ուրկաինայի հայ համայնքին, մենք այստեղ հրաշալի էինք զգում, իսկապես՝ ինչպես տանը: Խարկովի հայերն իրենց ներկայությամբ մեզ բոլորիս շատ ոգեւորում եւ երկրպագում էին: Չնայած այստեղ մեզ հակառակ մարդիկ էլ կային, բայց մենք մեզ զգում էինք ինչպես մեր երկրում ու շատ պաշտպանված հայ համայնքի ներկայացուցիչների շնորհիվ: Այստեղի հայությունն աներեւակայելի մարդկություն եւ ջերմություն ցուցաբերեց:

Այս հաղթանակը մեծ ներշնչանք կլինի մեր բռնցքամարտիկների եւ ամբողջ թիմի համար, որպեսզի հետագայում կրկապատկեն այսպիսի հաղթանակներն ու վերստին ապրել հպարտության այս պահերը:

Ես համոզված եմ, որ եթե բոլոր մենամարտերն արդար մրցավարությամբ դատեին, մենք միայն այս մի մեդալը չէինք ունենա: Որպես մարզիչ՝ մեր բռնցքամարտիկների աշխատանքն այս Եվրոպայի առաջնությունում բարձր եմ գնահատում եւ գոհ եմ, քանի որ բոլոորն էլ իրենց հնարավորությունները ճիշտ օգտագործեցին եւ ռինգում առավելագույնը տվեցին:

Պարոն Թորոսյան, ի՞նչն է եղել 7 տարվա ընդմիջման պատճառը: Ինչո՞ւ այդ տարիների ընթացքում բռնցքամարտիկներից որեւէ մեկին չհաջողվեց չեմպիոնի կոչում նվաճել. ձգտում չի եղե՞լ, թե՞ մարզչական աշխատանքն է թերացել:

Այնպես չի, որ չենք փորձել, ձգտում չի եղել: Բռնցքամարտն օր օրի փոխվում է, կանոններ են փոխվում, շատ արագ զարգանում է, ուժեղանում: Սկզբում առանց պաշտպանիչ գլխարկների էր, հետո փոխեցին եւ սիրողական բռնցքամարտիկները ռինգում պետք է մենամարտեին գլխարկներով: Որոշ ժամանակ անց կրկին հանեցին գլխարկները, մոտեցումները փոխվեցին: Եվ ամեն անգամ պետք է հիմքից աշխատանք սկսեինք եւ վերագտնեինք մեզ այդ նոր ձեւերում:

Այժմ ամեն ինչ ընկել է իր տեղը, փոխվեց մեր աշխատանքի մոդելը, մեր բռնցքամարտիկները արդեն սկսեցին հասկանալ, որ ռինգը երեխայական կռիվ չէ, սա ուժային մարզաձեւ է, պետք է ուժեղ լինես, հաղթես մրցակցիդ, եւ արդյունքը կլինի, եթե բռնցքամարտը որպես ուժային մարզաձեւ գնահատես: Այդպես էլ եղավ: Մենք սկսել ենք նոր մոտեցմամբ ճիշտ աշխատանք տանել: Թիմում յուրաքանչյուրն անում է իր գործը, մարզիչները ճիշտ ճանապարհի վրա են բոլոր, քանի որ սկսել են հասկանալ բռնցքամարտի էությունը: Թիմի հետ բժիշկ է աշխատում, վերջին հավաքից մեզ հետ նաեւ հոգեբաններ են աշխատում: Հոգեբանի հետ աշխատանքի արդյունքնը զգացվեց Եվրոպայի առաջնության ռինգում: Եվ այս ամենը գումարվում է բռնցքամարտիկների աշխատանքին: Հայ մարզիկների մեծ կամքն ու ցանկությունն աստիճանաբար վերաճեց հաղթանակի:

Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը ոչ միայն Հովհաննես Բաչկովի, այլեւ մեր ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն էր: Ես միշտ հավատացել եմ, որ մենք ունենք բռնցքամարտի բոլոր հնարավորություններն ու տաղանդը եւ մի օր գալու էր այս պահը, որ մենք վստահ հաղթանակ տանենք ռինգում: Ցավոք, շատ երկար սպասեցինք այդ պահին:

Կարծում եմ, վերջապես տղաների մոտ վերադարձավ ռինգում հաղթող լինելու ձգտումը եւ հավատը, որ իրենք ուժեղ են, կարող են հաղթել եւ պետք է հաղթեն: Իսկ մեր տղաներն իսկապես ուժեղ են:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Հայաստան կժամանի հունիսի 25-ին՝ ժամը 23։50-ին՝ Կիեւ-Երեւան չվերթով

Լուսինե Շահբազյան



ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»