Ցանկանում ենք հաղթել բոլոր խաղերում, կապ չունի թե մրցակիցը «... ՍՊՈՐՏ
Աֆղանստանում առնվազն 16 զինվորականներ են զոհվել թալիբների հա... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամեն ինչ վակուումային փաթեթավորման մթերքների մասին ԼԱՅՖ
Չափից շատ թեյի օգտագուրծումը առաջացնում է ոսկորների հիվանդու... ԼԱՅՖ
Հայաստանի կառավարությունը վավերացրեց ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.46
$
552.81
Մոլդովայի արտգործնախարարը հայ-մոլդովական կապերի ընդլայնման հույս է հայտնել Հագուստի գեղեցիկ և նորաձև համադրություններ (լուսանկարներ) Կարեն Կարապետյանը Պետգույքի կառավարման վարչությունից ակնկալում է գումարների ինտենսիվ մուտք Շուշաննա Թովմասյանը, Բեն Ավետիսյանը, Հարություն Մովսիսյանը, Սարգիս Գրիգորյանը եւ այլք՝ նոր սերիալում Despacito երգն արգելվել է Մալազիայի պետական հեռուստառադիոյի եթերում Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Գուշակություն Նոստրադամուսի շրջանակի միջոցով. տվեք հարցը և ստացեք պատասխանը Արաբական երկրները հայտնել են Կատարին ներկայացվող պահանջների ցուցակը Հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը կառաջադրի թեկնածությունը Թուրքիայի նախագահական ընտրություններում Սիլվա Հակոբյան. «Սիրուշոյի հետ չենք թշնամացել... » Իրանի ԱԳՆ–ն ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքի անվտանգության իրական սպառնալիք Է համարել Միխայիլ Գալուստյանի ընտանեկան հանգիստը դելֆինների հետ Կառավարությունը հստակեցնում է խոշոր խաղատներին գործելու թույլտվության կարգը Գազարի հյութի օգտակարության մասին Ասա ինչ ծաղիկ ես սիրում, ասեմ՝ ով ես դու Հայաստանում արևային համակարգային կայանների կառուցման նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է «Զվարթնոց»-ի բացօթյա կինոսրահում կներկայացվի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը 5 տարբերակ վարսերն առանց որևէ գործիքի գանգրացնելու համար Լուսինե Թովմասյանը՝ սպասվելիք հանգստի, 31-ամյակի եւ դստեր մասին ՀՀ վարչապետը հանձնարարել է հստակեցնել պետական մարմինների կողմից լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացը

Եթե Րաֆֆին չլիներ

ARMENIA24.info-ն գրում է՝

«Ժառանգության» 11-րդ համագումարում բացման խոսքով հանդես գալով, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Մենք ծնկողը չենք, մենք այլևս զիջելու և կորցնելու բան չունենք, և քաղաքական ուղղակի հրամայական է, որ քաղաքական ուժերը խորհրդարանում և խորհրդարանից դուրս համախմբվեն՝ ավելի լավ Հայաստան ունենալու համար։ Պետք է շեշտեմ, որ մենք ունենք այդ հնարավորությունը»։
Այն, որ այսպես ասած ընդդիմադիր դաշտը վաղուց պետք է միավորվեր, կարծես թե գաղտնիք չէ ոչ մեկին։ 2007-2008թթ. ընթացքում տեղի ունեցավ նման բան։ Բոլորս հիշում ենք, թե իշխանությունն ինչ բռնի մեթոդներով գնաց այդ միավորումը ցրելու։ Այժմ, ավելի քան երբեք, կանգնած ենք նույն խորքային հրամայականի առջև։ Այս առումով Հովհաննիսյանի հետ չհամաձայնել չի կարելի։ Սակայն կան մի քանի հանգամանքներ, որոնց կուզեինք անդրադառնալ։

Հանգամանք առաջին. խորհրդարանում գտնվող այսպես ասած ընդդիմադիր ուժը, վաղուց օտարված է բուն ընդդիմության էությունից, որևէ աղերս չունի ոչ խորհրդարանական ուժերի հետ և մի «խելացի» առաջնորդի պատճառով այրել է նաև հետդարձի կամուրջները։ Այդ կամուրջները այրել է հատկապես այն ուժերի հետ, որոնք նրան տվել են այսօրվա հարթ ուղին և կշիռը։ Սակայն, սա քաղաքականություն է, որտեղ ամեն ինչ հնարավոր չէ։
Երկրորդ հանգամանքը կայանում է անձերի մեջ։ Եթե անգամ, արտախորհրդարանական բոլոր ուժերը փորձեն միավորվել, ապա չկան այն մի քանի անհատները, ովքեր կարող են ղեկավարել այդ միությունը։ Հայաստանը համակարգերի երկիր չէ, Հայաստանն անձերի երկիր է։ Իսկ եթե անգամ կան այդ մի քանի անհատները, ապա մյուս քաղաքական ուժերում էլ կգտնվեն մի քանի այլ անհատներ, որոնք կունենան նույն հավակնությունները։ Վերջին տաս տարիները ցույց են տվել, որ մեկ անխախտ դաշինք կա ու դաԿոնգրես-ՀԺԿ դաշինքն է։ Սակայն քիչ էր մնում անգամ այն խախտվեր։
Երրորդ հանգամանքը կայանում է նրանում, որ նման կոչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հիմա չէինք ուզի խոսել նրա մսխած ու ունեցած ձայների մասին։ Նրա հին ու նոր քաղաքական քայլերից։ Այստեղ ավելի շատ էական է այն հանգամանքը, որ նա արդեն կորցրել է իր շանսը և քաղաքական տարբեր բևեռների կողմից լուրջ չի ընկալվում։ Իսկ եթե կա որևէ մեկը, որը լուրջ է ընկալվում հենց այդ նույն ՕՐՕ դաշինքից թեկուզ, ապա կարող է լինել անընդունելի մյուսների համար։ 
Անշուշտ, միավորվել պետք է, բայց ու՞մ շուրջ, ինչպե՞ս, ի՞նչ գաղափարներով։

 


Ատոմ Ոսկանյան

loading...
website by Sargssyan