Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անժելա Խաչատրյան. «Կառավարության ծրագրում հասարակությանը հուզող բազմաթիվ խնդիրների հստակ լուծումներ չկային». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» հյուրն է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը

– «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունից վերջին շրջանում ձայն–արձագանք չկա, կարծես թե ընդհատակ է անցել:

– Ընդհատակ չենք անցել: Կուսակցական գործունեության մեջ պարտադիր չէ, որ ամեն ինչ հրապարակային լինի և ամեն ինչի մասին խոսենք մամուլում: Այս պահին մենք մեր տարածքային կառույցների վերազինումն ենք իրականացնում, տեսնում՝ ինչ հնարավորություններ կան տարածքային կառույցներն ավելի ուժեղացնելու տեսանկյունից: Առաջիկայում պատրաստվում ենք նաև համագումար անցկացնել, իսկ համագումարից առաջ յուրաքանչյուր քաղաքական ուժ նման գործունեություն է իրականացնում:

– Հուսահատություն ու հոգնածություն կուսակցության անդամների մոտ չկա՞ն:

– Նման բան չկա: Եթե դու քաղաքական ուժ ես, որն ունի օրակարգ, հստակ ընդգծված գաղափարախոսություն և քո օրակարգով ու մոտեցումներով տարբերվում ես քաղաքական ողջ ներկապնակում, ապա դու իրավունք չունես հուսահատվելու: Ընդհանրապես ընտրությունները անընդհատ ընթացող շրջափուլ են, գալիս–գնում են, և դրանով չպիտի պայմանավորված լինի քաղաքական կուսակցության և գործչի կյանքը:

Այսինքն՝ եթե ընտրություններում հաջողության չհասար, ի՞նչ է նշանակում, փակո՞ւմ ես կուսակցությունը: Եթե մարդիկ կան, ովքեր ունեն նման մոտեցումներ, տարիների ընթացքում նման գործունեություն են իրականացնում, դա այլ հարց է: Բայց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նման խնդիր չունի, որևէ հուսահատություն կուսակցության ներսում, կուսակցության համակիրների շարքերում չկա: Մենք պարզապես ֆիքսել ենք թերությունները, ինչի մասին նաև հայտարարել ենք: Բնականաբար ընտրություններն անցել են կեղծիքների լայն ասպեկտի կիրառմամբ: Դա գիտեն բոլորը, և դրա մասին միայն մենք չէ որ ասել ենք:

Միջազգային հանրությունը ևս բազմիցս քննադատել է, ասել է՝ ինչ կեղծիքներ են արվել ու ինչ մեթոդներով է ձևավորվել ներկայի խորհրդարանը: Այն, որ մեր ներկայիս խորհրդարանը մեր ժողովրդի հասարակական ու քաղաքական մոտեցումների ամբողջական արտացոլումը չէ, դա ևս ակնհայտ է:

Կառավարության ծրագիրը մեկուկես օրում է ընդունվում, այն դեպքում, որ նախկինում ես նման նախադեպ չեմ հիշում, որովհետև կառավարության ծրագիրը գոնե իր քաղաքական, տնտեսական ասպեկտներով մանրամասն քննարկվել է Ազգային Ժողովի նախորդ գումարումների ժամանակ: Իսկ այս գումարումը օրուկեսում կառավարության ծրագիրն ընդունեց: Եվ գլխավոր ու կարևոր հարցը կարծես թե մնաց միայն այն, թե վարչապետը ով է լինելու: Այն դեպքում, երբ մեր հասարակությանը հուզող շատուշատ խնդիրներ կային այս ծրագրում դրված: Այս ծրագրում դեկլարատիվ հայտարարություններ էին, բայց նրանում չկային հստակ լուծումներ այն խնդիրների, որոնք հապշտապ, շուտափույթ լուծում են պահանջում:

Այս ամեն ինչը հաշվի առնելով՝ կուսակցությունը պիտի իր գործունեությունը շարունակի: Իսկ հիասթափություն հասարակությունից, բնականաբար, չպետք է ունենալ: Պետք է ուղղակի հաշվի նստել առկա փաստերի հետ և շարունակել պայքարը, ինչն էլ՝ մենք անում ենք:

– Մի քանի ամիս է անցել նախորդ ընտրություններից, որում դուք ցածր արդյունքներ գրանցեցիք: Կուսակցության քաղաքականության փոփոխության վերաբերյալ քննարկումներ կուսակցության ներսում եղե՞լ են:

– Քաղաքականության օրակարգի փոփոխություն չի լինելու, որովհետև օրակարգն ու գաղափարախոսությունը կուսակցության դիմագիծն է: Եթե կուսակցությունները եղանակային պայմաններից ելնելով փոխում են իրենց օրակարգը կամ առհասարակ մոտեցումները՝ ապա այդ կուսակցությունների մասին ես չեմ ուզում խոսել: Ներքին կուսակցական գործունեության հետ կապված աշխատանքներ տարվում են՝ նույն տարածքային կառույցների, դրանց համալրման հետ կապված: Դիտարկումներ են արվում, թե ինչ սխալներ են եղել, ովքեր են դրանք արել:

«Ազատ դեմոկրատներն» այն կուսակցությունն է, որը ստեղծված օրվանից ևեթ թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության հետ կապված հստակ ասել է իր դիրքորոշումը և չի էլ վախեցել դրանից: Չի վախեցել լինել այնպիսի դիրքորոշման կողմնակիցը, որը գուցե մեծ զանգվածների աջակցությունը չստանա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal