Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրանագետ Վարդան Ոսկանյան. «Իրանը վիթխարի լծակներ ունի՝ ազդելու Ադրբեջանի՝ նաև ներքաղաքական զարգացումների վրա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

– Իրանի խորհրդարանի ղեկավար Լարիջանին ուշագրավ հայտարարություն է արվել ԼՂ հակամարտությանը Իսրայելի միջամտության առնչությամբ: Նախ, ո՞րն է այդ հայտարարության պատճառը: Եթե խոսքը իսրայելական զենքի վաճառքի մասին է, ապա առաջին տարին չէ, որ Իսրայելը զենք է վաճառում Բաքվին:

– Կարծում եմ՝ այս հարցում որպես շրջադարձային կետ պետք է դիտարկվի Իսրայելի վարչապետի՝ նախորդ տարեվերջին Ադրբեջան կատարած այցը: Դրանից հետո իրանական դիսկուրսներում, նաև հռետորաբանության մեջ հստակորեն զգացվեց, որ Իրանը չի պատրաստվում լռելյայն հետևել Ադրբեջանի այն գործունեությանը, որը նա ծավալում է հատկապես Իսրայելի հետ գործակցության դաշտում: Եթե այս տարվա կտրվածքով նայենք գործընթացներին, ապա արցախյան հակամարտության համատեքստում արված հայտարարություններից պետք է առանձնացնել որոշ ժամանակ առաջ Իրանի արտգործնախարարի խոսնակի այն հայտարարությունը, որտեղ, ըստ էության, շեշտվում էր, որ արցախյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի Արցախի բնակչության կամարտահայտության հիման վրա, այսինքն՝ փաստացիորեն ճանաչվում էր Արցախի՝ ինքնորոշման միջոցով սեփական ճականագիրը տնօրինելու իրավունքը: Երկրորդ հայտարարությունը Լարիջանիի հայտարարությունն էր մեր ԱԺ նախագահի հետ հանդիպման ընթացքում, որտեղ շեշտվել է, որ Իսրայելը չպետք է որևէ կերպ ներգրավածություն ունենա արցախյան հակամարտությանը: Բնական է, որ այս հայտարարությունը պետք է դիտարկվի որպես զգուշացում Ադրբեջանին, որովհետև ադրբեջանական կողմն է, որ անուղղակիորեն Թել–Ավիվին ներքաշում է այս հակամարտության մեջ՝ զենքի, սպառազինությունների առքուվաճառքի իրականացման միջոցով:

– Իսկ կարելի՞ է այդ հայտարարությունը դիտել որպես անուղղակի պատասխան Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությանը:

– Չեմ կարծում, թե երկու գործընթացներն ուղղակիորեն կապված են, բայց եթե մեծ հաշվով դիտարկենք ադրբեջանական գործելաոճը կամ Բաքվի բռնապետական վարչակարգի իրականացրած քայլերը, ապա կասկած չկա, որ Ադրբեջանը փորձում է մասնակցել հակաիրանական բնույթ ունեցող գրեթե բոլոր միջոցառումներին կամ հնարավոր դաշինքների ձևավորմանը: Մյուս կողմից, Իլհամ Ալիևի վարչակարգն ամրապնդում է իր կապերը Իսրայելի հետ: Ըստ Wikileaks–ի տվյալների՝ ժամանակին Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջան–Իսրայել հարաբերությունների տեսանելի հատվածը նման է այսբերգի վերևի մասին, մինչդեռ հիմնական հատվածը չի երևում: Նաև Սաուդյան Արաբիայում հակաիրանական դաշինքի ձևավորման գործընթացին Ադրբեջանի բռնապետի մասնակցությունը նույնպես ցուցիչ է առ այն, որ այս պետությունն ունի հակաիրանական հստակ դիրքորոշում: Շատ դեպքերում այդ դիրքորոշումը միգուցեև բարձրաձայն չի արտահայտվում: Բայց եթե դիտարկենք իրական դաշտում կատարված քայլերը, ակնհայտ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը նույնքանով հակաիրանական է, որքանով հակահայկական է:

– Իսկ Լարիջանիի այս հայտարարությունն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ: Դրան կարո՞ղ են կոնկրետ գործողություններ հետևել:

– Իրանցիների հռետորաբանությունը չափազանց կարևոր է: Սովորաբար այն չեզոք է ու հավասարակշիռ: Բայց արդեն երկրորդ անգամն է, որ նկատվում է շեշտադրումների փոփոխություն՝ ոչ հօգուտ ադրբեջանական կողմի: Ինչ վերաբերում է գործնական քայլերին, ապա ակնհայտ է, որ Իրանն օգտագործելու է իր ունեցած ողջ գործիքակազմը, այդ թվում՝ նաև Ադրբեջանի ներսում իրանամետ, շիա հավատացյալների հսկա առկայությունը, որպեսզի չեզոքացնի իսրայելական ներկայությունը Ադրբեջանում: Այս համատեքստում Իրանը նաև բավականին մեծ գործիքակազմ ունի՝ կիրառելու միջազգային ասպարեզում, հատկապես իսլամական երկրների շրջանակում՝ սահմանափակելու Ադրբեջանի թե հակաիրանական, թե նաև հակահայկական գործունեությունը: Այստեղ Հայաստանի և Իրանի շահերը գրեթե ամբողջությամբ համընկնում են:

– Իսկ կատարվելիք այդ գործողությունների համատեքստում՝ հնարավո՞ր է համագործակցություն Հայաստանի հետ:

– Հայ–իրանական համագործակցությունը թե քաղաքական, թե տնտեսական, թե նաև վերջին շրջանում ռազմաարդյունաբերական ու պաշտպանական ոլորտներում ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Իրանի հետ մեր հարաբերություններում մենք իրացնում ենք երկկողմանի օրակարգ: Բնական է, որ այդ օրակարգը կարող է ձեռնտու չլինել մեր հանդեպ թշնամական դիրքորոշում ունեցող երկրների համար: Բայց դա ոչինչ չի նշանակում:

– Իսկ Դուք տեղյա՞կ եք՝ Ադրբեջանում ի՞նչ արձագանքներ կան Լարիջանիի հայտարարության առնչությամբ:

– Առայժմ պաշտոնական արձագանքներ չկան: Համենայնդեպս, ադրբեջանական մամուլում այդ հայտարարությունը մասնակի աղավաղումներով, բայց տարածվել է: Բայց դա չի կարող վրիպել Ադրբեջանի ղեկավարության աչքից: Որովհետև Իրանի կողմից ցանկացած զգուշացում Ադրբեջանում առաջացնում է լուրջ անհանգստություն՝ հաշվի առնելով ազդեցության այն հսկայական լծակները, որն ունի Իրանը Ադրբեջանի՝ նաև ներքաղաքական զարգացումների վրա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal