Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե երգիչ չլինեի, նորից երգիչ կլինեի». Մարթեն Յորգանց

INTERVIEW

Ֆրանսահայ երգիչ, երգահան Մարթեն Յորգանցը հերթական անգամ Հայաստանում է և պատրաստվում է հուլիսի 3-ին համերգով հանդես գալ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում։ 


«Արմենպրես»-ի հետ զրույցում երգիչը կիսեց իր տպավորությունները Հայաստանի մասին, վերհիշեց իր ծննդավայր Ստամբուլում անցկացրած մանկությունը, խոսեց սիրելի զբաղմունքներից, պատմեց որոշ հետաքրքիր դրվագներ իր կյանքից և ներկայացրեց իր անելիքները, ։ 

Քանի՞ տարեկանում եք տեղափոխվել Ստամբուլից Փարիզ։ 

- 20  տարեկանում։ 

Այդքան տարի ապրելուց հետո, արդյոք այցելո՞ւմ եք Ստամբուլ։ 

- Այո, իհարկե, ամեն տարի լինում եմ այնտեղ։ Երկու կարևոր քաղաք կան իմ կյանքում, մեկը Ստամբուլն է, քանի որ այնտեղ եմ ծնվել, ընկերներս են այնտեղ, դպրոցս, ուր ամեն անգամ այցելում եմ։ Մյուս քաղաքս էլ Երևանն է, որի հետ կապված հիանալի հիշողություններ ունեմ՝ սկսած 1988 թվականից։ Փարիզն ինձ համար հարազատ չէ։ Շատ երկար տարիներ այնտեղ եմ ապրել, բայց այդ քաղաքն իմը չէ, իսկ Երևանն ու Ստամբուլն էլ իմն են։ Ստամբուլում  մոտ 30 հայկական դպրոցներ և եկեղեցիներ կան, չեմ կարող դրանք մոռանալ։ Բոլոր հայերս պետք է գնանք այնտեղ և ցույց տանք, որ մենք այստեղ ենք և դեռ իրավունքներ ունենք։ Կարծում եմ, շատ սխալ է, երբ մարդիկ ասում են, որ Թուրքիա չեն գնա։ Այդ երկիրը հայության արմատն է, այնտեղ են ծնվել մեր նախնիները։ Իմ հայրն Արևմտյան Հայաստանի Օրդու նահանգից էր, և այնտեղ բավականին շատ հայեր են ապրել։    

Ստամբուլում սովորել եք Մխիթարյան վարժարանում, հետո կիսատ եք թողել և շարունակել եք երգի ուղղությամբ։ Ինչպե՞ս ընտրեցիք երգչի մասնագիտությունը։ 

- Սերս երգի հանդեպ մեծ էր։ Մի համերգ տալով, մի անգամ մտնելով այդ ասպարեզ՝ «կորչում ես» այնտեղ։ Այն ժամանակ ես կարող էի համալսարան գնալ, բայց չկարողացա դա անել, քանի որ արդեն սկսել էի երգել, և դրան վերջ չկար։ 

Եթե չլիներ երգը, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։ 

- Չեմ կարող ասել, շատ դժվար հարց է, երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ։ Կարող եմ ասել,եթե երգիչ չլինեի, նորից երգիչ կլինեի։ 

Ձեր ազգանունը հայերին բնորոշ «յան» վերջավորությունը չունի, ինչպե՞ս էիք հանրությանն ասում, որ դուք հայ եք։ 

- Իմ իսկական ազգանունը Յորգանջյան է, բայց  փոխեցի Յորգանց, երբ ֆրանսիական քաղաքացիություն ստացա։ Այդպես ավելի հեշտ կարող էի ներկայանալ։ Օրինակ՝ Շարլ Ազնավուրը, եթե Ազնավուրյան մնար, ֆրանսիացիների համար ավելի դժվար կլիներ արտասանել նրա ազգանունը, կրճատ ավելի դյուրին է բոլորի համար։ Ես բոլորին ասում եմ, որ հայ եմ, շատերը գիտեն այդ մասին, 50 տարի երգում եմ։ 

-Արդյոք շատե՞րը գիտեին Հայաստանն ու այդ երկրի գտնվելու տեղը։ 

- Շատերին պատմել եմ Հայաստանի մասին։ Ես Փարիզում ռեստորաններ ունեի և դրանց այցելուների 90 տոկոսը ֆրանսիացիներ էին, միայն 10 տոկոսը՝ հայեր։ Ինձ հաճախ հարցնում էին, թե որտեղ է Հայաստանը, և ես միշտ բացատրում էի, պատմում մեր պատմությունը։ Այժմ բազմաթիվ ֆրանսիացիներ այցելում են մեր երկիր և տարբեր տեսարժան վայրեր գնում։ 

Ձեր ռեստորաններում հայկական ուտեստնե՞ր էիք մատուցում: 

- Այո, հայկական ուտեստներ էին, բայց ավելի շատ սիրիահայերի պատրաստած ուտեստներն էին, որոնք հին հայկական են։ 

Հայաստանում համերգներ նախատեսո՞ւմ եք: 

- Այո, շատ հանկարծակի որոշվեց, որ հուլիսի 3-ին համերգ պետք է տամ։ «Հաղթանակ» զբոսայգում ժամը 7։30-ին բացօթյա համերգ է լինելու, որտեղ մասնակցելու է նաև «Վաղարշապատ» խումբը։ Մի քանի մանկական երգ կերգեմ, մնացածը մեծերի համար է և տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն, հունարեն։ 

Ֆրանսիա մեկնելուց հետո ի՞նչ համերգներ կունենաք։ 

- Ամառները ես Ֆրանսիայի Կանն քաղաքում եմ ապրում և այնտեղ կամ Նիցցայի եկեղեցում փոքրիկ համերգներ եմ ունենում։ Սեյնթ-Ռաֆայել քաղաքում էլ է լինելու համերգ, այնտեղ շատ հայեր կան։ Ավելի մեծ համերգները սկսվելու են սեպտեմբեր ամսից, և սկիզբը լինելու է Ուկրաինան։ Հոկտեմբերի 7-ին Լոնդոնում, նոյեմբերի 3-ին Մոսկվայում Կրեմլում մենահամերգներ եմ ունենալու։ 

Ի՞նչ մրցանակների եք արժանացել։ 

- Երգել սկսել եմ 16 տարեկանից, երբ դեռ Ստամբուլում էի, և այնտեղ շահել եմ «Ոսկե բարձրախոս» մրցանակը։ 

- 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, երբ եկել էիք Երևան, ինչպե՞ս որոշեցիք երեխաների համար երգել։ 

- Ես երկրաշարժից մեկ տարի շուտ եմ եկել՝ 1987 թվականի վերջին, ծանոթացա Մարգարիտա անունով մի կնոջ հետ, նա աշխատում էր հեռուստատեսությունում, և ինձ հրավիրեցին այնտեղ։ Մի քանի երգ երգեցի (Յորգանցի առավել հայտնի կատարումներից են «Հայի աչքեր», «Սիրում եմ քեզ», «Գարուն ես միշտ, Երևան», «Այբ, բեն, գիմ», «Ճկույթիկ» երգերը.-հեղ.), որոնք նրանց շատ դուր եկան: Ինձ ասացին, որպեսզի գամ և համերգ տամ Հայաստանում։ Հետո երկրաշարժը եղավ, բայց, միևնույն է, որոշեցինք համերգներ կազմակերպել, որպեսզի ժողովուրդը դուրս գար այդ հոգեկան ծանր վիճակից։ Հիանալի համերգներ ունեցա։ Հայաստանցի մանուկները, ասենք՝ մեծերը նույնպես, հատկապես սիրեցին իմ «Ճկույթիկ» երգը: Երեք տասնամյակ է անցել, բայց դեռ մինչև օրս այն հիշում են, երգողներ կան:

Հայաստանում ընդհանուր առմամբ  քանի՞ համերգ եք ունեցել:

- Մարզահամերգային համալիրում ունեցել եմ 88 համերգ, ռեկորդ եմ սահմանել։ Հիմա այն շատ է փոխվել, գեղեցիկ վերանորոգել են, ձայնային գործիքներն ավելի որակով են։ Շատ կցանկանամ այս նոր համերգասրահում էլ համերգ ունենալ։ Հայաստանում ընդհանուր ունեցել եմ 140 համերգ, բոլոր մարզերում երգել եմ։ 

Մեր ցանկությունն է, որ մեզ համար դեռ  երկար ժամանակ երգեք 

- Որքան Աստված ինձ կյանք կտա։ Ես ինչքան կարողանամ, պետք է երգեմ, գամ Հայաստան, քանի որ այստեղ էլ նոր նախագծեր ունեմ։ 

Ի՞նչ հոբբի ունեք։ 

- Շատ եմ սիրում հեծանիվ քշել։ 

Ինչպե՞ս կնկարագրեք ինքներդ Ձեզ երեք բառով։ 

- Մեկ բառով կարող եմ ասել՝ մանուկ եմ։ Ես չեմ ուզում մեծերի աշխարհ մտնել։ Դեռ հեքիաթներ եմ կարդում, ֆիլմեր եմ դիտում, ուզում եմ փոքրիկների սիրելի զբաղմունքներով բավարարվել և երջանիկ լինել։ 

Հարցազրույցը վարեց

Լիլիթ ԴԵՄՈւՐՅԱՆԸ

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak