Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեր մեղքերի թերի գիտակցումով

INTERVIEW
Past.am-ի հյուրն է «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքի հեղինակ Աշոտ Հունանյանը
 
 
– Պարոն Հունանյան, Ձեր վերջին` «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» շատ արժեքավոր գրքից հետո շարունակո՞ւմ եք ուսումնասիրություններ կատարել այս դաշտում: Ի՞նչ ծրագիր ունեք:
 
– Ուզում եմ նոր գիրք կազմել ու հրապարակել: Պետք է ներկայացվեն մեր ժողովրդի` մեր նախնիներից դարերով եկած մեղքերը: Կարելի է ասել` մեզ ժառանգված մեղքերն ու դրանց հետևանքները:
 
Բավականին շատ նյութեր էին հավաքված: Սակայն դրանք մի կողմ դրեցի, մինչև կգար իրենց ժամանակը: Մտածում էի առավել կարևոր է լրամշակել ու վերահրատարակել `«Տեսիլքներ ու վկայություններ ի հայս» աշխատությունը: Եվ այդպես էլ արեցի:
Իսկ հիմա արդեն մտածում եմ, որ եկել է ժամանակը և պետք է այդ գործը նախաձեռնել:
 
– Իսկ որտեղի՞ց այդ նյութերը, ինչպե՞ս եք հայթայթել:
 
– Մեր գրավոր աղբյուրներից: Ինչ–որ պահպանված ունենք` գրադարաններից, Մատենադարանի ձեռագրերից: Մի խոսքով` գրական մեր ժառանգությունից:
 
– Այդ աղբյուրներում եղած նյութի մեջ առկա՞ է, պահպանվա՞ծ է այն գիտակցությունը, որ դրանք մեղքեր են, և դրանց հետևանքներով են արհավիրքներ եղել:
 
– Մեծամասամբ կա այդ գիտակցությունը: Մեր պատմիչները այդ տեսանկյունից էլ իրենց պատմությունները գրանցել են: Ավելի հաճախ հենց այդ տրամաբանությամբ էլ անդրադառնում են երևույթներին ու իրադարձություններին: Գնահատում են, որ մեզ պատուհասած թե բնական աղետները, թե այն ծանր կացությունները, որոնց մեջ հայտնվում ենք աշխարհաքաղաքական հետևանքներով, մեր հոգևոր մեղքերի հետևանքներով են:
 
Անգամ հենց իրենք` մարգարեներն ու սուրբ հայրերն են այդպես գնահատում, ասում են, որ այս–այս փորձանքները, որ եկան մեզ վրա, հետևյալ մեղքերի հետևանք են:
 
– Եթե անդրադառնանք մեր օրերին, ինչպե՞ս եք գնահատում այսօրվա մեր հոգևոր վիճակը:
 
– Մենք շատ վատ վիճակում ենք: Մեր կուտակած մեղքերն են, որ մեզ հասցրել են այս վիճակին: Ես շատ չնչին տեղ եմ հատկացնում օտար այն ուժերին` քաղաքական լինեն, պետական լինեն, թե լինեն աշխարհաքաղաքական, որոնց համարում ենք պատասխանատու մեր այս իրավիճակի համար:
 
Մենք չենք նայում մեր ներսը, չենք ուզում հասկանալ, թե ինչո՞ւ ենք տարիներ, տասնամյակներ, դարեր շարունակ ընկել տեղապտույտի մեջ, անվերջ ճգնաժամերի կամ, այսպես ասած, անցումային շրջանների մեջ, որը մեր ճտքից կախած քարշ ենք տալիս հետներս ու չենք ուզում դրանցից ազատվել:
 
Չէ՞ որ լավագույն օրինակներ կան Աստվածաշունչ մատյանի մեջ: Շատ պարզ ասվում է, որ հենց հրեաներին, որ Աստծու ընտրյալ ազգն էին, ինչպես Աստված քանի–քանի անգամ պատիժների ենթարկեց: Թույլ տվեց, որ ավերվի նրանց երկիրը, ժողովուրդը գերության մատնվի: Եվ այս ամենը` նրանց մեղքերի պատճառով:
 
Եվ երբ նույն այդ ազգը հենց գերության մեջ, հայրենիքից հեռու, գիտակցում ու հասկանում է, թե իր հետ ինչո՞ւ նման բաներ պատահեցին, ապաշխարեց: Ընդ որում՝ ազգովի նրանք ապաշխարեցին: Եվ Աստված փոխեց վիճակը, շտկեց կացությունը: Այն բոլոր կորուստները, որ ունեցել էին, վերականգնվեցին:
 
Քաղաքները կառուցվում են, պետությունը ձևավորվում է, կրկին պատմության մեջ
կարևոր տեղ են զբաղեցնում որպես երկիր, պետական միավոր:
 
Մեզ հետ էլ է նույնը տեղի ունենում: Պարզապես մենք դա չենք հասկանում: Անվերջ հույսներս կապում ենք տարբեր օտար կամ էլ արյունակից ուժերի հետ, թե սրանք մեզ կփրկեն, այս ուժը մեզ կօգնի, այս պետությունը, այս կազմակերպությունը, այս անհատը…
Կամ` այս մեկը մեզ դավաճանեց, այն մեկը մեր նկատմամբ դավադիր ծրագիր է իրականացնում…
 
Բայց եթե ազգադավ ծրագիր են իրականացնում, չէ՞ որ դրանից առաջ Աստված տեսնում է այդ: Եվ գիտի, թե ով ինչի է ընդունակ: Ու թույլ է տալիս, որ դա անեն:
Ինչո՞ւ է թույլ տալիս` սրա՛ ուղղությամբ պետք է մտածենք: Ուրեմն մենք արժանի ենք դրան:
 
– Հենց գիտակցությունը եղավ, դրանից հետո իրավիճակում բեկում մտնո՞ւմ է:
 
– Գիտակցությունը պետք է լինի: Որին պետք է հետևի գործողությունը: Իսկ ի՞նչ է գործողությունը. Աստված ասում է` ձեր մեղքերից հրաժարվեք:
 
Այնքան լավ դեպք է ներկայացված Աստվածաշնչում հրեաների վերաբերյալ: Թե ինչպես հրեա ազգը հավաքվում է, բոլորով միասին իրենց պապերի ու իրենց սեփական մեղքերից հրաժարում են անում: Ապաշխարության կարգ են իրականացնում:
 
Մենք էլ պետք է հասկանանք ու ընդունենք, որ սա՛ է մեր ճանապարհը` դեմքով թեքվենք դեպի Աստված:
 
– Իսկ 1915–ի ցեղասպանությունը նման գիտակցության ինչ–որ սերմեր չմտցրե՞ց մեր մեջ:
 
– Ինձ թվում է, որ մեր գիտակցությունը դեռևս խորությամբ չի ըմբռնել, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Ի՞նչն էր դրա պատճառը: Մտածեցինք անգլիացին մեզ չէր սիրում, հրեան չէր սիրում, ամերիկացին չէր սիրում, թուրքը, ռուսը… Բոլորը չէին սիրում ու դրա պատճառով ընկանք նման պատուհասի մեջ:
 
Բա, հարցնեմ` մե՞նք ինչ էինք անում: Մեր ազգի մեջ ամեն ինչ իդեալակա՞ն էր, կատարյա՞լ էր, ու, որպես անմեղ գառնուկներ, սրի քաշվեցինք, հա՞:
 
– Մենք այդքան ուժե՞ղ ենք, որ կարողանանք ճշմարտության աչքերին նայել:
 
– Աստծո՛վ, Տիրոջո՛վ: Ասում է` եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է մեր դեմ ելնել:
Մի պարզ բան ասեմ` անցած տարվա ապրիլյան պատերազմը երբ սկսվեց, եկեղեցու կոչով ժողովուրդը հավաքվեց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ու աղոթք էր անում: Ընդ որում, հավաքվածների մեծամասնությունը երիտասարդներ էին:
 
Այդ աղոթքի շնորհիվ էր, որ մենք շատ ավելի ծանր իրավիճակում չհայտնվեցինք: Եվ ինչ–որ ձևով արագորեն ավարտվեցին այդ իրադարձությունները:
 
Եվ եթե դուք հետաքրքրվեք, կտեսնեք, որ այդ կռվող մատղաշ տղաների մեծամասնությունն իրենք են խոստովանում, որ Աստծու զորությունն էր, որ իրենց պահեց, ու դիմագրավեցին այդ ամբողջին:
 
Ցավոք, մեր ժողովուրդը խորապես չի կարողանում դեռևս այդ գիտակցությունը յուրացնել:
 
 
Գոհար Սարդարյան
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal