Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԱԺ նիստերը ԽՍՀՄ համագումարներ են, ուր խոսքի ու իրականության մեջ աղերսներ չկան. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Veles Ngo իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը

– Տիկին Պողոսյան, մեր երկրում ինչքանո՞վ է պաշտպանված մարդը:

– Նայած մարդը որ «կաստային» է պատկանում: Մեր հասարակությունը խիստ բևեռացված է: Ինչ վերաբերվում է հասարակ քաղաքացուն` ապա նա ընդհանրապես պաշտպանված չէ:

– Նոր Սահմանադրությունը հռչակեց, որ կենտրոնում մարդն է, և ամեն ինչ այսուհետ պետք է գործի մարդու համար: Դուք ուսումնասիրե՞լ եք Սահմանադրությունը. այն տալի՞ս է այդ հնարավորությունը:

– Սահմանադրությունը չէ, որ պետք է որոշի, թե մարդն է լինելու կենտրոնում: Ցանկացած սոցիումի բնազդն է այդպիսին, որ պետք է կարևորվի մարդը: Իսկ թղթի վրա գրելով ոչինչ չի փոխվում: Եվ ինձ՝ որպես իրավապաշտպանի, գրածները բնավ չեն հետաքրքրում: Որովհետև ամեն օր մենք առնչվում ենք ունեզրկված մարդկանց հետ, որոնց իրավունքները վերջնականապես խախտված են:

Դա է պատճառը, որ ողջ երկիրը վեր է ածված դատական շոու ծրագրերի: Ասես ապրենք «Կիսաբաց լուսամուտներում»:

Եթե իրավունքները պաշտպանվեին, արդյո՞ք մարդիկ այսքան ունեզրկված կլինեին: Այնպիսի անհասկանալի վիճակների մեջ են հայտնվում, երբ իրենք էլ արդեն չեն հասկանում, թե ումից ինչ են պահանջում:

Մեր հասարակության մեջ մարդը, ասես, ֆուտբոլի գնդակ լինի: Ամբողջ համակարգը, իրար պաս տալով, վերջնականապես նրան կամ արտագաղթելու է մղում, կամ այնպես է անում, որ պարզապես ընկնի ու մեռնի:

– Ընդհանրապես մեր օրենքները վատը չեն: Հիմնականում եվրոպական ստանդարտներով գրված օրենքներ են: Բայց, ա՛յ, կյանքի օրենքները բոլորովին ուրիշ են և այլ բան են պարտադրում: Ինչո՞ւ է այսպես:

– Իրոք, մեր օրենքները վատը չեն: Եթե կիրառության մեջ չլինեն երկակի ստանդարտներ, չլինի խտրականություն, ամեն ինչ լավ է: Սակայն իրականության մեջ բոլորովին այլ է այս ամենը: Երկակի ստանդարտներ կիրառելն ու խտրական վերաբերմունքը նախ և առաջ մտածելակերպի խնդիր է: Այն հրահանգներով ու Սահմանադրությամբ չի վերանալու: Ամբողջությամբ կոռումպացված, կաշառված, իրար հետ գործող` հարս ու փեսա, խնամի, սիրուհի, վարորդ համակարգը մինչև չվերանա, ոչինչ չի փոխվելու:

Այնպես որ, նորից ասեմ` մեր օրենքները շատ լավն են, և մարդիկ կարող էին դրանցով նորմալ ապրել: Պարզապես չկա օրենքի կիրառություն: Իսկ առաջին բանը, որ պետք է լինի երկրում, օրենքի գերակայությունն է: Իսկ մեր երկրում դատավորները օրենքից վեր են, դատախազները օրենքից վեր են…

Մինչև երկրում օրենքի գերակայություն չլինի, բոլոր հանձնաժողովները, լավագույն սահմանդրությունները և լավագույն օրենքները արդյունք չեն տալու:

Եվ, ընդհանրապես, մինչև մարդիկ պատիժ չկրեն իրենց գողացածի համար, իրենց կատարած հանցանքի համար, ոչինչ չի փոխվելու:

Ախր, մենք մեր հարկերով ենք պահում այն մարմիններին, որոնք պարտավոր են դա անել: Ես ինչո՞ւ եմ հարկ տալիս ոստիկանին պահելու համար, եթե մեկն Արթուր Սաքունցին է սպառնում, մեկը Արմինե Առաքելյանին է շղթայակապ անում, մեկը էն մյուս քաղաքացուն է ճնշում, մեկը էն մյուս քաղաքացուց գողանում է:

– Իսկ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն անարդարությունը համարում է երկրի թիվ մեկ թշնամին, որի դեմ անզիջում պայքար պետք է մղել:

– Ես ելույթ չեմ ուզում լսել, ես ուզում եմ ակնհայտ փոփոխություն տեսնել կյանքում: Իսկ ելույթները տարեց տարի կրկնվում են, բայց փոփոխություն չկա ու չկա: Ազգային ժողովի նիստերն էլ արդեն ինձ հիշեցնում են ԽՍՀՄ համագումարները, երբ այնտեղ հնչող խոսքի ու դրսի իրականության մեջ ոչ մի աղերս գոյություն չունի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին Սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվելՊեսկովը տարօրինակ է անվանել ԱՄՆ-ի հայտարարություններն ահաբեկչության մեղավորների մասին Ավելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելունԱրդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հայտարարություններին 143 անուն. հրապարակվել է Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ցանկՈղբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախվածՄոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոում Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըԳոշ գյուղում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ Բելգորոդի ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է Բաքվի հիվանդանոցներից մեկի բակում հայտնաբերել են երեխայի դիԷրդողանը խոսել է ահաբեկիչների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԹիվ 130 դպրոցի տնօրենը հեռացել է աշխատանքից. ազատված են նաև փոխտնօրենները Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում․ Զախարովա (տեսանյութ)