Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գուսան Հայկազուն. «Եթե երկուսից երեք հոգու վրա արյան հետք կա, մեղավոր են՝ թող դատեն, բայց մյուսներին ազատ արձակեն». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երգահան, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, Արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունը «Փաստի» հետ զրույցում «Սասնա ծռերի» դատավարությունը որակում է որպես խայտառակ գործընթաց:

– «Սասնա ծռերի» գործով դատական նիստերը բավական բուռն էմոցիաներով են ընթանում: Մյուս կողմից էլ հանրությանը զայրացրել է, որ ոչ պետական բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ աղջիկն է դատը վարում: Ինչպե՞ս կգնահատեք այս դատավարությունը, հատկապես, որ այն հանձնարարել են նման «պրոֆեսիոնալիզմ» ունեցող կնոջ, և ըստ Ձեզ՝ ի՞նչ ավարտ այն կունենա:

– Դատավարությունը շատ վատ է գնում, դա բոլորիս է հայտնի, բոլորս ենք տեսնում: Սա մեր ամբողջ դատական համակարգի սխալն է: Պարզապես պատժում են տղաներին: Սա խայտառակ դատավարություն է, որը ցանկալի չէ մեր երկրի համար: Սահմանադրության օր ենք նշում, բայց Սահմանադրությունում չես կարող այդպիսի տող գտնել, որ թույլ կտա նման դաժան կերպով տղաների հետ վարվելու:

Նրանք բոլորը հայրենասեր են, ազգին նվիրված, եթե անգամ սխալ են գործել, օրենքի տառին համապատասխան պետք է դատվեն, արժանապատվությունից չպետք է նրանց զրկեն: Դրանով խայտառակ են անում մեր իշխանությունն ու պետությունը:

– Նախորդ շաբաթ Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին և «Սասնա ծռերի» խմբի ևս մի քանի անդամի ծեծի ենթարկելով՝ արդյոք համակարգն ինքն իրեն չի՞ վարկաբեկում:

– Միանշանակ վարկաբեկում է: Այս տղաները պատահական մարդիկ չեն, նրանց թուրքերը չեն կարողացել նվաստացնել կամ խեղճացնել, մե՞նք ենք խեղճացնում: Նրանցից միայն վրեժ են լուծում: Եվ դրանով ընդհանուր ահուսարսափ են մտցնում ժողովրդի մեջ, որ տեսեք՝ ով փորձի նման բան անել, նրա հետ էլ այդ նույն կերպ կվարվեն:

Դա ճիշտ բան չէ, դա պետությանը, մեր երկրին չի սազում: Ես կուզեյի արժանապատիվ դատ լիներ, արժանապատիվ դատարան, արժանապատվորեն էլ ինչ իրենց հասնում էր, թող դատեին: Սխալ են գործել, թող դատեն, բայց՝ արժանապատվորեն:

Վարդան Պետրոսյանին դատավարությունն ի՞նչ դարձրեց, խայտառակեցին խեղճին, փորձեցին նվաստացնել, ինչի՞ համար: Մարդիկ մեղք են գործել, դատե՛ք: Հիմի եթե արտասահմանցին գար այստեղ ու նման բան աներ, այդկե՞րպ կվարվեին նրա հետ: Իսկ ինչո՞ւ են մեր տղաների հետ այդպես վարվում:

– Արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ այս դատական գործընթացը կարող է «Սասնա ծռերի» համար նաև ինքնաարտահայտման հարթակ հանդիսանալ, որպեսզի իրենց կամքը, իրենց դժգոհությունները բարձաձայնեն: Նման ճանապարհ սա կարո՞ղ ենք համարել:

– Ես մի քանի անգամ ասել եմ դեռևս անցած տարվա ընթացքում: Այդ ձևով ժողովրդի հետ չեն վարվում: «Սասնա ծռերը» ամեն ինչ էլ կարող են անել և ժողովուրդն էլ կարող էր ըմբոստանալ, բայց արդյունքում, հասկանում ենք, իշխանությունները ժողովրդի աչքից ընկնում են:

Եթե ծռերին հասնում է 10 տարի, թող դատեն, իհարկե ես նման բան ոչ մեկին չեմ ցանկանում, բայց չնվաստացնեն, ոչ բերդում, ոչ էլ՝ առավել ևս դատարանում: Ինչպե՞ս կարելի է դատարանում մարդ ծեծել: Նման բան ոչ մի երկրում չեն անի, դատավորը պատասխանատու է կասկածյալի կամ մեղադրյալի համար: Իսկ դատավարությունը շոու դարձնելով՝ տղաներին չեն խայտառակում, դրանով մեր երկիրն է խայտառակվում:

Ամեն դեպքում ես հույս ունեմ, որ վերջապես այդ տղաներին ճիշտ կդատեն: Մի մասը ազատության մեջ պիտի լինի: Իսկ եթե երկուսից երեք հոգու վրա արյան հետք կա, մեղավոր են՝ թող դատեն, բայց մյուսներին ազատ արձակեն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal