Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վաստակավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի 70-ամյակը կնշվի գեղեցիկ համերգային ծրագրով

CULTURE

Այս տարի տոնվում էԱրցախի պետական կամերային նվագախմբիգեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր,   ԼՂՀ վաստակավոր արտիստ Գևորգ Մուրադյանիծննդյան 70-ամյակը: Այդ կապակցությամբ հուլիսի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում  տեղի կունենա դիրիժորի հոբելյանական համերգը: Ծրագիրն իրականացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ: Մենակատարը դաշնակահարուհի Նարե Արղամանյանն է լինելու:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դիրիժորն ասաց, որ ուրախ է հանդես գալ իրեն հարազատ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: «Համերգային ծրագրում ներառելենք հայ մեծանուն կոմպոզիտորներ ԱրամԽաչատրյանիԱռնո ԲաբաջանյանիէդգարՀովհաննիսյանիԳրիգոր Եղիազարյանի և այլոցստեղծագործություններըԱնդրադարձել ենք նաևՌիխարդ ՎագներինԱլեքսեյ Շոռին և այլ արտասահմանցի հզոր ստեղծագործողների»,- ասաց նա:

Մուրադյանն իր կյանքի մեծագույն ձեռքբերումն է համարում այն, որ զբաղվում է իր սիրած գործով: «Ես իմ աշխատանքի նվիրյալն եմուինձ համար հաճելի էոր մինչ օրս պիտանի եմ երաժշտարվեստումՊետք է ընդգծեմոր իմ ընտրած աշխատանքը կյանքիսիմաստն եմ համարում»,- խոստովանեց Մուրադյանը:

Գևորգ Մուրադյանն իր գործունեության ընթացքում աշխարհի տարբեր երկրներում է ելույթներ ունեցել և մեծ նշանակություն է տալիս դրանցից յուրաքանչյուրին: «Ամեն երկիր ծաղկի պես էբոլորը գումարվում են իրար և դառնում գեղեցիկ ու անուշաբույր փունջՍովորելեմ ՎիեննայումԱվստրիայում ու հատկապես Ավստրիան ինձ շատ հարազատ էսակայն շրջագայել եմ ԳերմանիայումՆորվեգիայումՀունաստանում և այդ երկրներից յուրաքանչյուրն իր հետաքրքրությունն ունի»,- նշեց դիրիժորը:

 Նա հպարտորեն արձանագրեց այն փաստը, որ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախմբի առաջին և վերջին խմբավարը: Մուրադյանը շեշտեց, որ երգչախումբը կատարել է համաշխարհային ճանաչում ունեցող երաժշտական լավագույն խմբերգային ստեղծագործույթունները, շարականները:

Մուրադյանը վստահ է, որ դիրիժորը պարտավոր է բոլոր երաժշտական ոճերում իրեն լավ զգալ, եթե անգամ ներքուստ չի ընդունում այս կան այն գործը: «Նա պետք է այդ ստեղծագործությունն ինչ-որ կերպ հարազատ դարձնի իրենԵս հատկապես սիրում եմ ՅոհանՍեբաստիան Բախի և Լյուդվիգ վան Բեթհովենի գործերը ու միշտ ոգևորվում դրանք ներկայացնելիս»,- ասաց Մուրադյանն ու հավելեց, որ հուլիսի 9-ին կայանալիք համերգային ծրագրին անհամբերությամբ է սպասում ու բարձր տրամադրություն ունի:

 Գևորգ Մուրադյանը ծնվել է Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը:  Հետագայում իր մասնագիտական հմտությունները կատարելագործել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում։

1974-1990 թվականներին եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1991-ին նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1995 թվականին՝ ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար և դիրիժոր։ 2004-ից Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է։

Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ երգչախումբը նախապատրաստել է Մոցարտի, Վերդիի, Բեռլիոզի, Բրամսի, Ֆորեի ռեքվիեմները,  Հենդելի «Մեսիա» օրատորիան,  Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատը, հայ կոմպոզիտորների խմբերգային բազմաթիվ գործեր։ Ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հոգևոր երաժշտության համերգները։ Աշխատել է Սուրբ Գևորգ եկեղեցու և Էջմիածնի Մայր Տաճարի եկեղեցական երգչախմբերի հետ։ Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում (դոցենտ), եղել է օպերային ստուդիայի առաջին դիրիժորներից մեկը։ Համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում և այլ երկրներում:

 Գևորգ Մուրադյանը Դիրիժորների համամիութենական 5-րդ մրցույթի մրցանակակիր է:

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia