Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պետք է լինեն շատ կոնկրետ ու հստակ գործողություններ՝ Ադրբեջանի ռազմական ավանտյուրան կանխելու համար». Կորյուն Նահապետյան

INTERVIEW
Հուլիսի 4-ից մինչ օրս արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրության սրման առնչությամբ Past.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ.
 
- Պարո՛ն Նահապետյան, հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական սահմանագծին տեղի ունեցած զարգացումների հետ կապված հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ փաստացի կոնֆլիկտներ հրահրող Ադրբեջանին զենք մատակարարող ՌԴ-ն: Ինչպե՞ս ընկալենք այս երկու լղոզված ու անհասցե արձագանքները:
 
- Կարծում եմ՝ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունն ուղղակիորեն դատապարտող հայտարարություններն ու դրանցից բխող գործողությունները պահանջված են հենց իր իսկ միջազգային հանրության շահերով՝ թույլ չտալու հակամարտության օջախի թեժացում տարածաշրջանում:
 
Անշուշտ, եթե ներդրված լիներ միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմ, որին դեմ է Ադրբեջանը, ապա կարձանագրվեր, որ հենց Ադրբեջանի ղեկավարությունն է շփման գծում տեղի ունեցածի պատասխանատուն:
 
Ձեր հիշատակած արձագանքներում կողմերին ռազմական գործողությունները դադարեցնելու և շփման գծում իրադրության կայունացման կոչեր են արվում:
Զսպվածության կոչերի հետ մեկտեղ պետք էր արձանագրել, թե որ կողմն է նախահարձակ եղել, որ կողմն է իր զինված ուժերը տեղակայել քաղաքացիական բնակչության մոտակա բնակավայրերում, և հենց այդ վայրերից կրակ արձակել՝ դրանով իսկ թիրախ դարձնելով իր քաղաքացիներին:
 
Այդպիսի արձագանքի բացակայությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ առաջացնում է անպատժելիության զգացում և նոր արկածախնդրության դիմելու մղում:
 
Արցախա-ադրբեջանական սահմանագծում իրադրության սրման առնչությամբ միջազգային կազմակերպությունների և պետությունների անհասցե կոչերը, Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողությունների բացակայությունը, ավելի սանձարձակ են դարձնում Ադրբեջանի ղեկավարությանը:
 
Հիշում եք, վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցավ դեպք, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասցեական գնահատական տվեցին Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ հենց Ադրբեջանն է եղել նախահարձակ: Շատ կարեւոր է, որ նման հետեւողականություն լինի բոլոր դեպքերում:
 
Բազմիցս ենք փաստել, որ Ադրբեջանի զինված ուժերը թաքնվում են քաղաքացիական բնակչության թիկունքում եւ այնտեղից տարբեր տրամաչափի զենքերով կրակում Արցախի ՊԲ-ի առաջապահ դիրքերի ուղղությամբ: Այդ պարագայում բնական է, որ պետք է լինեն պատասխան գործողութուններ, եւ պաշտպանական բանակը դիմում է հենց այդպիսի գործողությունների՝ պատժելով և զսպելով հակառակորդին:
 
- Արդյոք հասցեական հայտարարությունները զսպաշապիկ կլինե՞ն Ադրբեջանի համար:
 
- Այո, միջազգային հանրության հասցեական, հստակ և հավասարակշռված, հայտարարություններն ունեն զսպող նշանակութուն, սակայն, կարծում եմ՝ վաղուց եկել է ժամանակը սպասել նաև նրանից կանխարգելիչ և պատժիչ գործողություններ:
 
Միջազգային կազմակերպությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից պետք է իրականացվեն կոնկրետ ու հստակ գործողություններ՝ Ադրբեջանի ռազմական ավանտյուրան կանխելու համար:
 
Դատապարտող հայտարարություններն անհրաժեշտ են, բայց բավարար չեն, պետք է համապատասխան սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, որպեսզի վերջիններս գիտակցեն, որ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորումն անհնար է:
 
Եթե միջազգային հանրության համար Հարավային Կովկասում կայունութունն ու անվտանգությունը ունեն կարեւոր նշանակություն, ապա Ադրբեջանի ղեկավարության՝ տարածաշրջանը ապակայունացնող քայլերը պետք է միանշանակ դատապարտվեն, ու այդ դատապարտումից բխող համարժեք գործողություններ իրականացվեն:
 
- Փաստացի, ադրբեջանական ռազմաքաղաքական վերջին քայլը՝ բնակելի տարածքներին մոտ զինուժի տեղակայումը, միջազգային նորմերի կոպիտ խախտում էր:
 
- Ճիշտ եք, խաղաղ բնակչության շրջանում զինուժի եւ սպառազինության տեղակայումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է: Այս առումով մտահոգություն է հնչել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից՝ ներկայացվել է պահանջ վտանգի տակ չդնել քաղաքացիական անձանց, իսկ այս դեպքում հենց Ադրբեջանն է վտանգել իր քաղաքացիական բնակչության անվտանգությունը։
 
- Միջազգային ի՞նչ նորմերով կարելի է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին:
 
- Ադրբեջանը խախտել է Ժնևյան կոնվենցիայով ամրագրված պարտավորությունները, և հենց այդ շրջանակում էլ ենթակա է պատասխանատվության:
 
 
 
Սոսե Չանդոյան
 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal