Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռումինական Դումբրավենում կայացել է ամենամյա մշակութային փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Ռումինիայի Դումբրավեն քաղաքում հուլիսի 7-ից 9-ը անցկացվել է Դումբրավենի մշակութային փառատոնի 4-րդ թողարկումը, որը կազմակերպել էին Դումբրավենի քաղաքապետարանը և Ռումինիայի Հայոց Միության Դումբրավենի մասնաճյուղը՝ Ռումինիայում ՀՀ դեսպանի հովանու ներքո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Փառատոնին ներկա էին և ողջույնի ու գնահատանքի խոսքերով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, Դումբրավենի քաղաքապետ Էմիլ Դարլոշանը, փառատոնի կազմակերպիչներից դոկտոր Վասիլե Հաբորը:

Փառատոնին ներկա էին նաև հյուրեր անձիք մայրաքաղաք Բուխարեստից, Կլուժից, նահանգային կենտրոն Սիբիուից, Դումբարվենի մերձակայքից և Ռումինիայի Հայոց միության ղեկավարներ և ներկայացուցիչներ Բայա Մարեից, Ռոմանից, Թըրգու Օկնայից ու այլ վայրերից:

Փառատոնի շրջանակներում Դումբարվենի 300-ամյա հայ կաթողիկե Սբ. Եղիսաբեթ տաճարում վոկալ և գործիքային համերգային կատարումներով հանդես եկան հանրահայտ խմբեր և մենակատարներ, այդ թվում ’’Ad Libitum Voices’’ վոկալ խումբը և ’’Cellissimo’’ թավջութակահարների հռչակավոր կվարտետը, հնչեցին Հենդելի, Հայդնի, Շումանի, Շուբերտի, Վագների, Ռիմսկի-Կորսակովի, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորներ Դավիթ Պոպի և Պյացոլայի ու այլոց ստեղծագործություններ: Դումբարվենի մշակույթի տանը դասական համերգ-դասախոսությունով հանդես եկան հռչակավոր դաշնակահար Հորիա Միհաիլը և թավջութակահար Ռազվան Սուման:

Ապաֆի ամրոցում` Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում, կայացավ նկարիչ Իոն Անգելի դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը և «Բարոկկո արվեստը Տրանսիլվանիայում» սիմպոզիումը, ուր ելույթ ունեցան ռումին հայտնի գրող և նկարիչ դոկտ. պրոֆ. Գեորգե Անգելը և արվեստաբան Միրչա Օլիվը:

Փառատոնի մասնակիցների և հյուրերի համար հայկական ավանդական խոհանոցը ներկայացրեց Պաուլ Հակոբյանը:

Դումբրավենի մշակութային փառատոնի վերաբերյալ մի շարք արձագանքներ եղան ռումինական ԶԼՄ-ներում:

ՏեղեկանքՌումինիայի Սիբիու նահանգի Դումբրավեն քաղաքը՝ նախկին ԵլիզաբեթուպոլիսըԳեռլա-Արմենոպոլիսի հետ միասին Տրանսիլվանիայի այսպես կոչված«հայկական քաղաքներից» էՀայերն այստեղ բնակություն են հաստատել 17-րդ դարի վերջում և մեծապես նպաստել քաղաքի տնտեսական և մշակութայինզարգացմանըՔաղաքում պահպանվել են հայկական եկեղեցիներըդպրոցներըվարչական և թաղական շենքերը: 2012թԱպաֆի ամրոցում բացվեց ՏրանսիլվանիայիՀայոց թանգարանըգործում է «Սուրբ Եղիսաբեթ հայոց միությունը», որի ղեկավարն է Իոն ԿալինեսկունՅուրաքանչյուր տարի օգոստոսի 15-ին Դումբրավենի ՍբԵղիսաբեթ հայ կաթոլիկ տաճարում հայկական ծեսով նշվում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնըորին մասնակցում են հայեր ամբողջ Ռումինիայից:

Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ 2012թհոկտեմբերին բարեկամության և համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Դումբրավենի ևՀայաստանի Նոյեմբերյան քաղաքի միջև»:

 

Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել