Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մանե Թանդիլյան. «Մենք օգտագործում ենք մեր մանդատները պաշտպան կանգնելու յուրաքանչյուր մարդու իրավունքներին». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, մոտ երկու շաբաթ առաջ Գլխավոր դատախազությունը մերժեց «Ելք» խմբակցության միջնորդությունը՝ Անդրիաս Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ:

Մերժման պատասխանում նշված էր, թե դատական ակտերում իրավացիորեն արձանագրվել են կալանավորման կիրառման պայմանների և հիմքերի առկայությունը, վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի քննության պատշաճ ընթացքն ապահովելու հանգամանքը: Բացի այդ կիրառված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելն անթույլատրելի է՝ հաշվի առնելով գործի քննության ընթացքում մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու բարձր հավանականությունը:

Սրա հետ կապված «Փաստը» զրուցել է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ՝ պարզելու դաշինքի հետագա քայլերը` կապված Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու հետ:

– Նախևառաջ նման պատասխանից հետո ի՞նչ հետևություն է անելու «Ելք» դաշինքը, և արդյոք Դուք կանխատեսո՞ւմ էիք նման պատասխան:

– Պատասխանն, ըստ էության, չի բավարարում մեզ, քանի որ այդ հիմնավորումը անհեթեթ է: Հիմնավորումը, թե ձեռք են բերվել բավարար տվյալներ, որ նրան անազատության մեջ չպահելը բավարար չէ նրա ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու համար: Այս հիմնավորումը միշտ կարելի է բերել յուրաքանչյուր դեպքի համար: Այն խիստ սուբյեկտիվ և կամայական դատողություն է: Մինչդեռ ՄԻԵԴ–ը այլ ուղեծիր է նախանշում կալանքը` որպես խափանման միջոց ընտրելու համար: Պետք է հստակ ապացուցել, որ ազատության մեջ գտնվողը կխուսափի կամ կխոչընդոտի դատավարությանը: Սակայն այս կամայական դատողությունը դեռևս բավարար հիմք չէ նման ծայրահեղ խափանման միջոց կիրառելու համար: Եթե կան հիմնավոր փաստեր, անհրաժեշտ է դրանք ներկայացնել:

– Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու շանսերը արդյոք փո՞քր էին:

– Վերոգրյալից պարզ է դառնում, որ եթե կամայական դատողություն չկիրառվեր, ապա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Անդրիաս Ղուկասյանը պատրաստ էր պարտավորագիր ստորագրել, իսկ մեր խմբակցության պատգամավորները` երաշխավոր կանգնել, որ նա չի խուսափի և չի խոչընդոտի դատավարությանը, շանսերն, իհարկե, մեծ էին: Դրա համար էլ դիմել էինք, քանի որ տեսնում էինք, որ չբավարարելու հիմքեր չկան:

– Հետագա քայլեր Անդրիաս Ղուկասյանին օգնելու տեսանկյունից կա՞ն, թե այս մերժումից հետո այլևս ոչինչ հնարավոր չէ անել:

– Այս պահին ընթանում են գլխավոր դատախազի հաշվետվության Խորհրդարանական լսումներ Ազգային Ժողովում: Մենք շարունակում ենք հարցը պահել ուշադրության կենտրոնում նաև այստեղ: Թե ինչ իրավական այլ հնարավորություններ կան, կդժվարանամ պատասխանել, սակայն մենք օգտագործում ենք մեր մանդատները պաշտպան կանգնելու յուրաքանչյուր մարդու իրավունքներին, որքանով որ պատգամավորական մանդատը լիազորում է մեզ դա անելու:

 

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց