Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բեկումնային տեխնոլոգիաների կիրառման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է կազմել տարեկան մինչեւ 220 մլն դոլար

ECONOMICS

Բեկումնային տեխնոլոգիաների կիրառման հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներում կարող է կազմել տարեկան մինչեւ 220 մլն ԱՄՆ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`անդրադառնալով «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերության կողմից հրապարակված 2017 թվականի Հայաստանի ազգային մրցունակության զեկույցին, հուլիսի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը:

«Փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ անհատները, կազմակերպությունները եւ կառավարությունները դժվարությամբ են կարողանում հարմարվել արագ փոփոխվող պայմաններին: Հայաստանի համար բացվում է ոչ գծային զարգացման հնարավորություն. մենք գնահատել ենք բեկումնային տեխնոլոգիաների կիրառման հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներում: Մեր գնահատմամբ` դա կարող է կազմել տարեկան մինչեւ 220 մլն ԱՄՆ դոլար, սակայն, իհարկե, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի էական փոփոխություններ տեղի ունենան ե՛ւ տնտեսական միավորների վարքագծում, ե՛ւ տնտեսական քաղաքականության մեջ»,- ասաց Հերգնյանը:

Նրա խոսքով` այս տարվա զեկույցում վերլուծվել է Հայաստանի տնտեսական կատարողականը 15 տարվա ընթացքում, որոշ չափումներով` նաեւ 25 տարվա ընթացքում: «Բայց այս զեկույցի հիմնական թեման չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն է եւ Հայաստանի համար բացվող հնարավորություններն ու ռիսկերը: Այս հեղափոխությունը բնութագրվում է մի շարք, այսպես կոչված, բեկումնային տեխնոլոգիաներով, որոնք արմատապես փոխում են մարդկային կյանքը, հասարակությունները, տնտեսության կառուցվածքը»,- նշեց Հերգնյանը:

«Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերության համոզմամբ`Հայաստանը կարողանում է որոշակի ուղղություններով տալ համաշխարհային մակարդակի հետազոտական արդյունք, մասնավորապես` ֆիզիկայի եւ աստղագիտության ոլորտներում: Սակայն հետ է մնում հետազոտական արդյունքի կոմերցիալիզացիայի տեսանկյունից:

«Մեզ համար հետաքրքիր հնարավորություններ են բացվում՝ կապված այն հանգամանքի հետ, որ ՏՏ ոլորտը, որպես ամենադինամիկ զարգացող բնագավառներից մեկը, այժմ նաեւ կարողանում է ձեւավորել կարողություններ բեկումնային տեխնոլոգիաներում: Դրանք են, օրինակ, արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը, բլոկչեյն տեխնոլոգիաները, եռաչափ տպագրությունը, գենոմիկան եւ այլն: Մենք տեսնում ենք հնարավորություն` Հայաստանը դիրքավորելու որպես բարդ խնդիրների ստեղծագործ լուծումների կենտրոն: Դրա նախադրյալներն առկա են եւ մեր գիտատեխնիկական ժառանգության տեսանկյունից, նաեւ ներկայումս որոշ հետաքրքիր զարգացումներ կան բարձր տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում, նաեւ` հավակնության այն մակարդակի առումով, որը մենք պետք է դնենք մեր առջեւ: Սա մեզ համար հնարավորություն է, եւ մենք պետք է կարողանանք դրանից օգտվել»,- նշեց Հերգնյանը:

Ըստ նրա` ներկայումս ողջ աշխարհն է հայտնվել ռիսկային իրավիճակում` կապված ավտոմատիզացման, արհեստական բանականության ու ռոբոտաշինության զարգացման հետ:

«Համաձայն վերջին վերլուծություններից մեկի՝ ԱՄՆ աշխատատեղերի 47 տոկոսը վտանգի տակ է: Բնականաբար, Հայաստանը նույնպես այս ամենից զերծ չէ, մեզ եւս սպառնում են նման վտանգները: Որքան բարձրանում է արտադրողականությունը, այնքան նվազում է աշխատուժի կարիքը: Դա նշանակում է, որ մեր տնտեսական աճի տեմպերը շատ ավելի արագ պետք է լինեն, որպեսզի կարողանանք կլանել ավելցուկային աշխատուժը»,- ընդգծեց «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերության տնօրենը:

Հերգնյանի կարծիքով` Հայաստանը ունի նաեւ յուրահատուկ տարածաշրջանային անվտանգային ռիսկեր, սակայն տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից դա պետք է վերածել առավելության, քանի որ դա խթան է՝ զարգացնելու համար բարձր տեխնոլոգիական արտադրությունը ռազմարդյունաբերության ոլորտում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal