Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աբաշիձեի արձագանքը կոշտ չէր՝ Հայաստանը շտապեց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը:
 
– Մի քանի օր առաջ Պրահայում ավարտվեցին ռուս–վրացական բանակցությունները: Կողմերը պայմանավորվել են 2011 թ. Տրանսպորտային միջանցքների մասին համաձայնագրի շուրջ: Նախ, ի՞նչ է ենթադրում այդ համաձայնագիրը և կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
 
– Ռուսաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուն համաձայնություն տալու դիմաց Վրաստանը պահանջել էր, որպեսզի Ռուսաստանն ու Վրաստանը շվեյցարական կողմի հետ համատեղ համաձայնագիր կնքեն՝ Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու վերաբերյալ: Արդեն 6 տարի է՝ այդ բանակցությունները ձգձգվում են: Այս անգամ Աբաշիձեն հայտնել է, որ շվեյցարական ընկերության հետ միասին ռուսական կողմը պատրաստվում է պրակտիկ գործընթացի փուլ տեղափոխել երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել եռակողմ համաձայնությունների մասին:
 
Իմիջիայլոց, Աբաշիձեի այս հայտարարությունից հետո հայկական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե կարճ ժամանակ հետո Հայաստանը նույնպես օգտվելու է ստեղծված հնարավորությունից: Սակայն իրականում այդ պայմանագիրը նախատեսում է երկկողմ համագործակցություն, կոնկրետ այս դեպքում՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև: Նախատեսված չէ, որ բեռնափոխադրումներն իրականացվեն նաև տրանզիտային ձևաչափով, այսինքն, այդ բեռները Վրաստանի տարածքից տեղափոխվեն, դիցուք, Հայաստան: Այլ հարց է, որ երբ հետագայում այս երկու կողմերը համաձայնության գան և կյանքի կոչվի 2011–ի ձեռք բերված պայմանավորվածությունը, այն է՝ բեռնափոխադրումների մոնիտորինգ և վերահսկում, որի պրակտիկ գործընթացը պետք է իրականացնի հենց շվեյցարական կողմը, ապա դրանից հետո միայն կարող է հնարավորություն ստեղծվել տրանզիտային ձևաչափի ներդրման և դրան Հայաստանի հնարավոր մասնակցության համար: Այսօրվա դրությամբ նման հարց չի քննարկվում: Քննարկվում է միայն Ռուսաստանի ու Վրաստանի միջև առևտրային բեռնափոխադրումներ իրականացնելու հարցը:
 
– Իսկ կա՞ խոսք աբխազական երկաթուղու վերաբացման մասին:
 
– Ոչ, աբխազական երկաթուղու մասին խոսք ընդհանրապես չկա: Խոսքը միայն ցամաքային, այսինքն՝ ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների մասին է: Վրացական կողմը բազմիցս հայտարարել է, որ աբխազական երկաթուղու բացման հարց չի քննարկվել: Թեև 2013–ին հունվարին, երբ նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլին գտնվում էր Երևանում, հայտարարեց, որ աբխազական երկաթուղին պետք է վերաբացվի: Դրանից հետո նման հայտարարություններ մի քանի անգամ էլի հնչեցին: Բայց հետագայում խոսակցությունները դադարեցին: Այսօր պաշտոնական Թբիլիսին հայտարարում է, որ նման գործընթաց չկա, նման բանակցություններ, քննարկումներ չկան:
 
– Իսկ Աբաշիձեի բավականին կոշտ պատասխանը ՀՀ տրանսպորտի նախարարին ինչո՞վ էր պայմանավորված:
 
– Աբաշիձեն բավականին փորձառու և հմուտ դիվանագետ է: Ինչ վերաբերում է նրա պատասխանին, ես որևէ կոշտություն չեմ նկատել: Եթե նայենք վրացական սկզբնաղբյուրները, ապա նա ուղղակի նշել է, որ այս փուլում նման հարց չի քննարկվում: Բայց դա չի նշանակում, որ հետագայում դրա հնարավորությունը չի կարող լինել: Դեռ պետք է հաղթահարվի այս փուլը, երբ երկու կողմերի միջև կմեկնարկի բեռնափոխադրումների գործընթացը: Դրանից հետո արդեն կարող է քննարկվել տրանզիտային մասը:
 
– Այսինքն, հայկական կողմը պարզապես շտապեց արձագանքել:
 
– Ռուսական ու վրացական կողմը փուլ առ փուլ գնում են հարցի կարգավորմանը: Ուղղակի մենք պետք է հասկանանք նաև, որ ռուս–վրացական հարաբերություններն այն մակարդակի չեն ու այնպիսին չեն, որ կարողանանք վստահորեն որևէ բան պնդել: Ինչ–որ մի փուլում կարող է առաջանալ այնպիսի լարվածություն, որ բոլոր գործընթացներն ընդհանրապես դադարեն: Ու տարիներ պետք լինեն դրանք վերականգնելու համար:
 
– Աբաշիձե–Կարասին բանակցությունների արդյունքում ձեռք բերված այս վերջին պայմանավորվածությունները կարծես թե նաև բացասական արձագանքներ են առաջացրել վրացական կողմում:
 
– Բացասականը կապված է քաղաքական մասի հետ՝ պայմանավորված Հարավային Օսիայի ու Աբխազիայի մասնակցությամբ: Իսկ որ սահմանները պետք է բացվեն, ճանապարհները գործեն ու բեռնափոխադրումներ իրականացվեն, իհարկե, ոչ մեկին էլ վնաս չէ:
 
– Իսկ կարելի՞ է այդ պայմանավորվածությունները համարել վերջնական:
 
– Վերջնական համարել չեմ կարող: Կարող եմ դատել պաշտոնական հայտարարություններից: Ի դեպ, վրացական կողմը մեկ քայլ առաջ է ասում կամ հայտարարում: Բայց, ամեն դեպքում, եթե նայենք վերջին շրջանի զարգացումները, այո, գործընթացները տանում են դրան:
 
 
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
 
Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան