Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական դաշտի ակտիվացման նախաձեռնությունները սպասենք ներքևից` հասարակության միջից. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Փաստ» օրաթերթը գրում է.
 
Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
 
– Պարոն Սաֆարյան, շատ փորձագետներ կարծում են, որ մեր երկրում ստեղծված է քաղաքական ամորֆ վիճակ: Դուք կիսո՞ւմ եք նրանց կարծիքը:
 
– Այո: Քաղաքական ինստիտուտների շինարարության հարցում մենք առանձնապես հպարտանալու բան չունենք: Քաղաքական համակարգում ընդդիմադիր կուսակցությունները մնում են չկայացած: Նման պայմաններում, իհարկե, ծրագրային բանավեճի մասին խոսելն անիմաստ է: Իսկ այդպիսի քննարկումների բացակայությունը նշանակում է մի բան` չքննարկել երկրի զարգացման հեռանկարները, չքննարկել այն ուղիները, որոնցով կարելի է դիմագրավել երկրին սպռնացող մարտահրավերներին: Եվ` այսպես շարունակ:
 
– Ինչո՞ւ է այսպես. հասարակությունն ինչո՞ւ է մի կողմ կանգնած, ինչո՞ւ են մարել նրա հետաքրքրությունները քաղաքական զարգացումների վերաբերյալ:
 
– Որովհետև այլևս վստահություն չունի թե իշխանական, թե ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Դրա համար էլ զանգվածաբար վաճառում է իր ձայնը, ինչպես արեց վերջին այս ընտրությունների ժամանակ: Դրա համար էլ զանգվածաբար լքում է երկիրը` արտագաղթում է:
Նաև մենք սիրում ենք առաջնորդություն: Նախկինում եթե ինչ–որ պահերի ժողովուրդն ինչ–որ մարդկանց, ինչ–որ քաղաքական ուժերի հավատացել էր, այժմ հիասթափվել է նրանցից կամ խաբված է զգում իրեն վերջիններիս կողմից: Այդ իսկ պատճառով էլ ուղղակի լքել է քաղաքական ասպարեզը:
Եվ թերևս անցյալի այս հիասթափություններն են պատճառը, որ նա այսօր չի ուզում այլևս հավատալ որևէ մեկին: Եվ մի կողմ են քաշված, ոչինչ չեն ձեռնարկում: Նաև լիդերի բացակայությունն է իրենն անում. մարդիկ հենվելու կետ չունեն:
 
– Իսկ ճանապարհը ո՞րն է. ինչպե՞ս ակտիվացնել հասարակությանը, ինչպե՞ս փոխել իրավիճակը:
 
– Դա դժվար գործ է: Մի բան կարող եմ հաստատ ասել, որ մարդիկ հոգնել են պոպուլիզմից ու ցուցադրական պաթոսից, ինչով զբաղված է եղել ընդդիմությունը վերջին այս տարիների ընթացքում: Դատարկ խոսքին այլևս հավատացող չկա. մարդիկ գործողությունների են սպասում:
Սասնա ծռերի գործողությունները ցույց տվեցին իմ ասածի հավաստիությունը: Հիշենք, որ նրանք բավականին լուսանցքային քաղաքական ուժ էին, բայց հենց որ ժողովուրդը ռեալ գործողություն տեսավ նրանց կողմից, սկսեց այլ վերաբերմունք ցուցաբերել:
Բանն այն է, որ Սասնա ծռերի հենց բուն գործողությունները չէ, որ ոգևորում էին մարդկանց, պարզապես այս խմբի մեջ մարդիկ տեսնում էին մի ուժի, որը կարող է գեներացնել իրավիճակը և սկսել քաղաքական պրոցես:
 
– Քաղաքական դաշտի ամայությունը, ի վերջո, ե՞րբ սկսվեց, ինչի՞ց սկսվեց, ո՞րն էր պատճառը:
 
– Հիմնական պատճառը անցած ընտրություններին ընդդիմության ձախողումն էր:
 
– Լավ, իսկ ընդդիմությո՞ւնն ինչու սկսեց ձախողել, ինչո՞ւ մի կետի վրա կանգ առավ: Չէ՞ որ մենք ունեինք բավականին ակտիվ, դինամիկ զարգացող պրոցեսներ:
 
– Ընդդիմությունը տուրք տվեց պոպուլիզմին, որը կարճաժամկետ հաջողություն է ապահովում, բայց երկարաժամկետության առումով այն անհեռանկար գործելաոճ է: Քաղաքական գործունեության մեջ սկսեց ձևը գերակայել բովանդակությանը: Որովհետև քաղաքական ուժերը չմտածեցին ստրատեգիայի մասին, կարծեցին, թե առանց ստրատեգիայի հնարավոր է որևէ բան փոխել: Նաև ամենօրյա աշխատանքներ չկատարեցին հասարակության հետ:
Եվ` այսպես շարունակ:
 
– Քաղաքացիական հասարակությունը ևս լռեց: Ինչո՞ւ:
 
– Քաղաքացիական հասարակությունը ևս հասցրեց կարճ ժամանակում թույլ տալ այն սխալները, որոնք արել էին քաղաքական ուժերը: Այդ իսկ պատճառով արժանացավ նույն ճակատագրին:
 
– Մեզ մնում է սպասել քաղաքական նոր ուժի ձևավորմանը, որը հանդես կգա նոր գաղափարներով և նոր մոտեցումներ կառաջարկի: Նման ռեսուրս ունի՞ մեր հասարակությունը, որպեսզի ծնունդ տա նոր վիճակների:
 
– Իհարկե, պետք էլ չէ, որ դա վերևից լինի: Ես կարծում եմ, որ մեր հասարակության մեջ կան պոտենցիալով անհատներ: Եվ նրանք պետք է նախաձեռնեն:
Քանզի, կարող ենք ասել, որ մեր քաղաքական դաշտի հին դերակատարներն արդեն իրենց դարն ապրեցին: Դժվար թե ուժ գտնեն իրենց մեջ վերափոխվելու: Եթե անգամ միավորվեն կամ այլ ֆորմատներով հանդես գան, կամ անվանափոխվեն և այլն, և այլն, միևնույն է, դա քիչ բան կփոխի:
Այնպես որ, ներքևից` հասարակության միջից պետք է նախաձեռնությունը լինի: Եվ ճիշտ աշխատելու դեպքում կարող են հաջողել:
 
 
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինի