Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Լևոն Ջավախյան. «Հայերս ոչ միայն խաբված, այլև՝ արջի ականջում քնած ժողովուրդ ենք». «Փաստ»

ИНТЕРВЬЮ
«Փաստ» օրաթերթը գրում է.
 
Արձակագիր Լևոն Ջավախյանը, ով վերջերս է իմացել, որ մեզ մոտ «ավանդույթը» պահպանելով՝ շարունակում են ռուսերեն լեզվով թարգմանել կրթական հաստատությունն ավարտող քաղաքացու ատեստատները, երևույթը բնորոշում է որպես պետական դավադրություն հայոց պետականության նկատմամբ:
«Ֆրիտյոֆ Նանսենը մեր ժողովրդին անվանում էր խաբված ժողովուրդ: Իմ խորին համոզմամբ, խաբողներ չկան, կան խաբվողներ, իսկ մենք էդ խաբվողների շարքում ենք, խաբվել ենք ու դեռ խաբվում ենք: Բայց ոչ միայն խաբված ժողովուրդ ենք, այլև արջի ականջում քնած ժողովուրդ: Իսկ թե ինչու, ասեմ:
 
Ես լուսավորության համակարգում աշխատել եմ: Երբ երկրի վիճակը վատացավ, հայտնվեցի Վերնիսաժում: Երբ անկախություն ունեցանք, լեզվի մասին օրենք ընդունվեց, լեզվի տեսչություն ստեղծվեց և սահմանադրական կարգավիճակ ստացավ լեզուն, պիտի որ ատեստատի էդ մոմենտը հանած լինեին: Բայց պարզվում է՝ չեն հանել: Դրա համար եմ ասում՝ արջի ականջում քնած ժողովուրդ ենք: Թվում էր, որ որպես ազատ, անկախ Հայաստան մենք մեր լեզվին տեր պիտի դառնայինք, բայց...
 
Բայց պարզվում է ավելի քան 20 տարի է ազատ անկախ Հայաստան ենք, բայց թե հանրակրթական, թե բարձրագույն հաստատությունների կողմից տրվող ատեստատները հայերեն և ռուսերեն են գրվում: Ինձ համար սա պարզապես աբսուրդ է»,– ասաց Ջավախյանը:
 
Մեր այն դիտարկմանը, թե որպես պատճառաբանություն նախարարության կողմից ասվել էր, թե դա արվում է նրա համար, որպեսզի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիները ստիպված չլինեն այն թարգմանել և հավելյալ ծախսեր անել, Ջավախյանը պատասխանեց, որ մենք անընդհատ գնում ենք և դեռ խրախուսում գնալը՝ ճանապարհ հարթելով Ռուսաստան գնալու և այնտեղ աշխատելու համար: Ըստ նրա՝ աշխատանք փնտրողն այստեղ էլ կգտնի:
 
«Ո՞ւր են գնում, սա մեր հայրենիքն է: Ըտենց հայրենիք չի ստեղծվի: Ըտենց մտածողները տուրք են տալիս ոչ թե երկրի զարգացմանը, այլ՝ հայրենափախությանը: Իսկ ես ասել եմ ու էլի կասեմ, որ գնացողները ոչ այլ ինչ են, քան՝ տնփեսա: Հայի ամենավատ բնավորություններից մեկը գնալն է՝ որդի հաց, ընդի կաց: Բայց ո՞ւմ ենք թողնում հայրենիքը:
 
Ճապոնացի հանճարեղ գրող Կոբո Աբեի «Ավազուտների տիրուհին» վեպը պատմում է ամուսինների մասին, ովքեր տուն են սարքում ավազուտների մեջ: Տունը սարքում են, ավազը գալիս սորում, քանդում է, նորից են սարքում, որովհետև իրենց հայրենիքն է:
Մեր պրոբլեմների պրոբլեմը ոչ այնքան պետական այրերի մեջ է, այլ՝ յուրաքանչյուրի: Միջնադարյան իմաստությունը ասում է՝ ծանիր զքեզ, այսինքն՝ յուրաքանչյուր մարդ մի տիեզերք է, մի աշխարհ, ուր ոչ միայն մեր ձեռքբերումներն են, այլև՝ պրոբլեմները: Յուրաքանչյուր մարդ պիտի սուզվի իր մեջ ու այնտեղ գտնի իր պրոբլեմները: Եթե յուրաքանչյուրը կարողանա գտնի խնդիրը, հարցերի լուծումը, այն ժամանակ էս օրին չենք լինի: Երկրի, լեզվի և մյուս պրոբլեմները գտնվում են յուրաքանչյուրիս մեջ»,– նշեց նա:
 
Գրողը մեզ հետ զրույցում շեշտեց, որ ռուսներն իր համար ոչ թշնամի են, ոչ էլ բարեկամ, և ինքը բոլոր ազգերի հետ մարդկային հարաբերություններ պահպանելու կողմնակից է: Ասում է, որ փոքրուց մեզ սովորեցրել են, թե ռուսը մեր բարեկամն է, բայց ըստ Ջավախյանի՝ ռուսը միայն իր շահի հետ է բարեկամ: Իր համար ադրբեջանցին էլ է նույնը, հայն էլ, թուրքն էլ: Ջավախյանը նաև մի քանի պատմական դեպքեր հիշեցրեց՝ ցույց տալու, թե մեր այդ բարեկամ ռուսը տարիների ընթացքում ինչ վերաբերմունք է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ:
 
«1895 թ., երբ սուլթան Համիդը կոտորում էր հայերին, Ռուսաստանի  ցարը իր դեսպանի միջոցով ասում էր՝ կոտորե՛ք Ձերդ մեծություն, կոտորե՛ք: 1897 թ. հունվարին ցարը փակեց բոլոր հայկական դպրոցները, բացի Գևորգյան ճեմարանից: Կովկասյան փոխարքա Գալիցինը իր ժամանակին խոսում էր, թե ես կհանգստանամ այն ժամանակ, երբ Թիֆլիսի թանգարանում ցուցադրեն հայի խրտվիլակը ի հաստատումն այն բանի, որ ինչ–որ ժամանակ Կովկասում ապրել է էդպիսի ժողովուրդ: Ալեքսեյ Լոբանով–Ռոստովսկին ասել էր՝ մեզ Հայաստանը պետք չէ, այն մեզ պետք է առանց հայերի:
 
Ահա այսպես... Ես չեմ ասում, որ հայերի նկատմամբ ռուսները թշնամի են, բայց իրենց շահը պահանջում է Հայաստանի նկատմամբ մի քիչ ավելի նրբանկատ լինել: Իսկ մեր պահվածքը ո՞նց ա: Էն կույս աղջկա նման գոնե մի քիչ կուռաժիտ չենք գալիս, սեթևեթում չենք, դեռ էն գլխից գիրկն ենք թռչում, թե՝ քոնն ենք, առանց քեզ մենք կյանք չունենք:
Ռուսաստանը որ դեռ չկար, Հայաստանը մի քանի անգամ արդեն անկախություն էր կորցրել ու կրկին վերականգնել: Ժողովուրդը առանց ռուսների ապրել ա, չէ՞: Էլի կարանք առանց ռուսների ապրենք: Հասկանում եմ, որ բարդ իրավիճակում ենք ապրում, որ Ղարաբաղի խնդիր կա, բայց այդքանով հանդերձ պետք չէ մեր սրբության սրբոցի նկատմամբ այդպես անտարբեր լինել, ինչպիսին լեզուն է: Այն, որ լեզվի տեսչությունն ուզում են վերացնել, էլի նույն անտարբեր վերաբերմունքի արտահայտությունն է հայ լեզվի նկատմամբ: Կարևորն էն չի՝ նրանք աշխատում են, թե չէ, չնայած իմ համոզմամբ վատ են աշխատում: Բայց եթե վատ են աշխատում, թող փոխեն, ընդհակառակը՝ ընդլայնեն, ոչ թե վերացնեն»,– եզրափակեց գրողը:
 
 
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель