«Քննարկվել է ՌԴ-ում գտնվող հայերի վարորդական իրավունքների չեղարկման հարցը» . Վահե Էնֆիաջյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է ՌԴ-ի մայրքաղաքա Մոսկվայում:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, նույն խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը այսօր տեղի է ունեցել խմբակցության ղեկավարների և քարտուղարների մակարդակով հանդիպում:
«Օրը սկսեց հարգանքի տուրք մատուցելով և «Անհայտ զինվորի» հուշարձանին պսակ դնելով: Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա այսօր տեղի ունեցավ առաջին հանդիպում ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ, որի ժամանակ քննարկեցինք ինչպես պառլամենտական ֆորմատով հետագա համագործակցության, այնպես էլ ՌԴ-ում գտնվող հայերի վարորդական իրավունքների չեղարկման հարցի մասին: Բարձրացնելով հայերի արդարացված շահը, քննարկման արդյունքում եկանք եզրահանգման, որ տվյալ խնդրի շուրջ քննարկումը պետք է լինի շատ ավելի մեծ ֆորմատով, որն էլ նախատեսվում է առաջիկայում» -ասաց Վահե Էնֆիաջյանը:
Տեղեկացնենք, որ հայկական պատգամավորական պատվիրակության աշխատանքային գրաֆիկը բավական հագեցած է ու լի տարբեր ֆորմատների հանդիպումներով: