Թուրք-իրաքյան սահմանին քուրդ զինյալների իրականացրած հարձակման հետևանքով թուրքական ԶՈւ-ի 17 զինվոր է վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի հետ սահմանին գտնվող թուրքական Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումը նոր խոշոր հարձակում է իրականացրել, այս մասին հայտնում է diken.com.tr կայքը:
Զինվորական զորամասի վրա ձեռնարկված հարձակման ընթացքում քուրդ զինյալները գործի են դրել ինքնաշեն պայթուցիկ, ինչի հետևանքով վիրավորվել է թուրքական ԶՈւ-ի 17 զինծառայող, նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: