Ցանկանում ենք հաղթել բոլոր խաղերում, կապ չունի թե մրցակիցը «... ՍՊՈՐՏ
Աֆղանստանում առնվազն 16 զինվորականներ են զոհվել թալիբների հա... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամեն ինչ վակուումային փաթեթավորման մթերքների մասին ԼԱՅՖ
Չափից շատ թեյի օգտագուրծումը առաջացնում է ոսկորների հիվանդու... ԼԱՅՖ
Հայաստանի կառավարությունը վավերացրեց ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.46
$
552.81
Ահա որտեղ և ինչպիսի պայմաններում է ապրում դերասան Գրիգոր Դանիելյանը իր կնոջ` երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ Ցանկանում ենք հաղթել բոլոր խաղերում, կապ չունի թե մրցակիցը «Սիթի»-ին է, «Ռեալ»-ը թե «Բարսելոնա»-ն. Հենրիխ Մխիթարյան Մոլդովայի արտգործնախարարը հայ-մոլդովական կապերի ընդլայնման հույս է հայտնել Հագուստի գեղեցիկ և նորաձև համադրություններ (լուսանկարներ) Կարեն Կարապետյանը Պետգույքի կառավարման վարչությունից ակնկալում է գումարների ինտենսիվ մուտք Շուշաննա Թովմասյանը, Բեն Ավետիսյանը, Հարություն Մովսիսյանը, Սարգիս Գրիգորյանը եւ այլք՝ նոր սերիալում Despacito երգն արգելվել է Մալազիայի պետական հեռուստառադիոյի եթերում Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Գուշակություն Նոստրադամուսի շրջանակի միջոցով. տվեք հարցը և ստացեք պատասխանը Արաբական երկրները հայտնել են Կատարին ներկայացվող պահանջների ցուցակը Հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը կառաջադրի թեկնածությունը Թուրքիայի նախագահական ընտրություններում Սիլվա Հակոբյան. «Սիրուշոյի հետ չենք թշնամացել... » Իրանի ԱԳՆ–ն ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքի անվտանգության իրական սպառնալիք Է համարել Միխայիլ Գալուստյանի ընտանեկան հանգիստը դելֆինների հետ Կառավարությունը հստակեցնում է խոշոր խաղատներին գործելու թույլտվության կարգը Գազարի հյութի օգտակարության մասին Ասա ինչ ծաղիկ ես սիրում, ասեմ՝ ով ես դու Հայաստանում արևային համակարգային կայանների կառուցման նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է «Զվարթնոց»-ի բացօթյա կինոսրահում կներկայացվի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը 5 տարբերակ վարսերն առանց որևէ գործիքի գանգրացնելու համար

Շիրակում 78-ամյա տղամարդը մահացել է ոչ թե վրաերթից, այլ թոքաբորբից. հարուցվել է նոր քրգործ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վրաերթի ենթարկված 78-ամյա տղամարդը մահացել է ոչ թե վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից, այլ՝ թոքաբորբից:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

2016թ. նոյեմբերի 3-ին Գյումրիի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի 1939թ. ծնված բնակիչը, ով հայտնել է, որ նշված վնասվածքն ստացել է նույն օրը՝ վրաերթի ենթարկվելու հետևանքով: Օրեր անց՝ նոյեմբերի 10-ին, տղամարդը բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տղամարդու վրաերթի ենթարկվելու հանգամանքները, մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:

Ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքները տուժողի՝ 1939թ. ծնված տղամարդու մահվան անմիջական պատճառի հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում. տարեց տղամարդը մահացել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայի հետևանքով, որն էլ հետևանք է երկկողմանի կանգային թոքաբորբի, որով տառապել է հանգուցյալը մինչ մահը։ 

Այսինքն՝ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 78-ամյա տղամարդը, բժշկական կենտրոնում գտնվելով ստացիոնար բուժման մեջ, մահացել է երկկողմային կանգային թոքաբորբի հետևանքով։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա որոշում է կայացվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցել նոր քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և այն առանձնացնել առանձին վարույթում

loading...
website by Sargssyan