Երեւանում քաղաքաշինական լուծումներ կգտնեն՝ երթեւեկության անվտանգությունն ապահովել համար
ОБЩЕСТВОԵրեւանում քաղաքաշինական լուծումներ կգտնեն՝ երթեւեկության անվտանգությունն ապահովել համար:
Այս առնչությամբ, Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի տրանսպորտի վարչությանը հանձնարարել է ՃՈ եւ ԱԻՆ հետ համագործակցելով կազմել մայրաքաղաքում վերջին 10 տարվա ընթացքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարների վիճակագրությունը:
Այդ աշխատանքները կհամակարգի քաղաքապետի խորհրդական, ճարտարապետ Վահագն Վերմիշյանը:
«Մեզ համար անչափ կարեւոր է մեր համաքաղաքացիների անվտանգ երթեւեկության կազմակերպումը, ինչը հաշվի առնելով անհրաժեշտ է ունենալ մայրաքաղաքի փողոցներում եւ խաչմերուկներում գրանցվող ավտոպատահարների վիճակագրությունը, ինչը թույլ կտա բացահայտել այն վայրերը, որտեղ առավել շատ են գրանցվում նման պատահարներ, երբեմն նաեւ բերելով անդառնալի հետեւանքների: Հետագայում մեր համապատասխան կառույցները կիրականացնեն համապատասխան ուսումնասիրություններ եւ կփորձենք ՃՈ հետ համատեղ գտնել քաղաքաշինական լուծումներ, որպեսզի տվյալ հատվածներում ապահովենք մեր համաքաղաքացիների անվտանգությունը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: