Նորանշանակ փոխնախարարը 6 միավոր գույք է հայտարարագրել. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հուլիսի 11–ին Կրթության և գիտության նախարարի տեղակալ նշանակված Վահրամ Մկրտչյանը թվով հինգ անշարժ գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պատգամավորի պաշտոնը դադարեցնելու հայտարարագրից: Ինչպես հայտնի է, Մկրտչյանը պատգամավոր էր դարձել 2014 թ. ապրիլին համամասնական ընտրակարգով ՀՀԿ–ի կողմից:
Այսպես, պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում տեղեկություններ կան հինգ միավոր անշարժ գույքի վերաբերյալ, որոնք են՝ երկու բնակարան, երկու բազմաբնակարան շենք ոչ բնակելի տարածք ու հասարակական նշանակության շինությունը: Նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է նաև VOLKSWAGEN JETTA 2.8 մակնիշի ավտոմեքենա:
Պատգամավորի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա բանկային հաշիվների վրա եղել է 7 միլիոն դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 550 հազար դրամ և ստացվել երկու տարբեր աշխատավարձերից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: