Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երջանկության չափումներն ըստ Պերճ Զեյթունցյանի. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդիկ կան` անհատներ, որոնցով չափվում ու կշռվում է նաև քո երկրի անցած ժամանակը: Կամ այն ժամանակահատվածը, որի մեջ ապրել ու աշխատել է նա: Նրանցից է հայ գրականության կաղնիներից մեկը՝ Պերճ Զեյթունցյանը:

Նա նաև այնքանով է մեր ժողովրդի վայրիվերումներով հարուստ վերջին հարյուր տարիների ուղեկիցը, որքանով ոչ միայն ապրել է իր ժողովրդի ցավն ու հաղթանակը, դարձել է մասնակիցը նրա անկումների ու վերելքների, նրա խոտորումների ու ճշմարիտ ընթացքի կերտողներից է եղել, այլև այդ ամենը դարձրել է գրականության նյութ ու հանձնել սերունդներին:

Նրա` Պերճ Զեյթունցյանի ստեղծագործություններով նաև վաղվա հայը կտեղեկանա, թե ինչ է եղել այսօր: Նաև ինչ է մտածել այն քաղաքացին, որն ապրել է ազգային ողբերգության` ցեղասպանության ժամանակներում: Նաև ժամանակներում, երբ նույն այդ ցեղասպանված ժողովուրդը կարողացավ երեք անգամ դնել իր պետականության հիմքերը, ողնաշարը ուղղել ու ձգտել ապրել այլևս այլ կերպ` լինել ուժեղից ուժեղ: Եվ մեկընդմիշտ մերժել ցանկացած ազգային պարտություն:

Պերճ Զեյթունցյանը հենց այն մարդն է, ով իր գրականությամբ սերունդներին ներշնչել է այս` այլևս չպարտվելու, այլևս չկոտրվելու, պինդ ու անվարան իր տեղում մնալու գիտակցությունը: Քանզի ամեն անկում նոր հարթակ է վեր բարձրանալու համար: Սա միայն անհատների մակարդակով չէ, նաև հանրությունների, տվյալ դեպքում` ազգի ու ժողովրդի: Որովհետև պարտության ցավը իմաստնության դռներ է բացում քո առաջ, և դու այլևս այն չես, ինչ երեկ էիր:

Երեկ վարպետի` Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն էր: Շնորհավորում ենք նրան, մաղթում ենք քաջառողջություն, խաղաղ ու երջանիկ կյանք:

Եվ այս պատեհ առիթով ներկայացնում ենք գրողի հետ մեր հարցազրույցներից մեկը` հնարավորություն ընձեռելով ընթերցողին ևս մեկ անգամ հաղորդակից լինելու նրա խոհերին ու մտածումներին:

– Պարոն Զեյթունցյան, տարիների բարձրությունից ինչպե՞ս է աշխարհը երևում:

– Առայժմ այդ բարձրությունից չեմ էլ ուզում նայել աշխարհին: Աշխարհն անընդհատ փոխվում է և, չէի ասի` միշտ դեպի լավը: Նաև դեպի վատն է փոխվում: Իմ կյանքում ամենակարևոր բանը, որ տեղի ունեցավ, Հայաստանի անկախացումն էր: Իսկ ամենաերջանիկ տարին 1988–ն էր, երբ լավայի պես ժայթքեց հայ ժողովրդի կամքը: Այդ թիվը երբեք չեմ մոռանա: Այնպես որ, երբ այդ տարիքի բարձրությունից եմ նայում, ահագին բան է երևում, նույնիսկ` վախենալու չափ շատ:

– Դուք Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:

– Օբյեկտիվորեն եթե նայեմ` երևի թե. ունեմ լավ ընտանիք, լավ երեխաներ, թոռներ: Զբաղվում եմ սիրած գործով: Կարծես այդ գործի մեջ հաջողություններ էլ ունեմ: Ինչո՞ւ պետք է երջանիկ ինձ չզգամ: Բայց երջանկության զգացողությունը պահ է տևում: Այն պահի բան է: Ընդհանրապես կյանքն ընթանում է սովորական հունով: Սովորական օրեր են` գումարվում են իրար և դառնում են կյանք: Մոպասանն ասում է` կյանքը ոչ այնքան լավն է, և ոչ էլ այնքան վատը, որքան թվում է: Այս բանաձևը ամենաճշմարիտն է:

– Գուցե երջանիկ լինելն ավելի շատ կենսակե՞րպ է: Ասում են` կարո՞ղ ես` եղիր երջանիկ:

– Ինձ համար կենսակերպ չէ: Ես այն տեսակին չեմ պատկանում, երբ մարդ ի ծնե իրեն երջանիկ է զգում, ի ծնե լավատես է: Երջանկությունն ինձ համար միայն անձնական հասկացություն չէ: Թող մեծ խոսքեր չթվան, բայց ամեն մտածող, զգացող մարդ իրեն երջանիկ է զգում, երբ երջանիկ է նաև իր շրջապատը: Երբ երջանիկ է նաև իր ժողովուրդը, իր երկիրը: Ազնիվ խոսք, դրանք կապված են իրար հետ: Հնարավոր չէ երևակայել, որ գրողի համար երջանկությունը չափվում է միայն իր կյանքով: Ոչ: Այն շատ չափումներ ունի:

– Գրականությունը գրողին հեռացնո՞ւմ է կյանքից:

– Ինչո՞ւ պետք է հեռացնի: Ընդհակառակը` մոտեցնում է: Նույնիսկ խրում է կյանքի մեջ: Խորացնում–թողնում է կյանքի մեջ: Գրողի համար նյութը կյանքն է: Եթե կյանքը նյութ չտա, գրականություն չի լինի:

– Գրականությունը մարդուց չի՞ խլում նրա ապրելու հնարավորությունը:

– Ընդհակառակը. գրողը կրկնապատիկ է ապրում: Եվ իր կյանքով է ապրում և ապրում է իր հերոսների մեջ: Մեկ օրը դառնում է երկու օր:

– Կյա՞նքն է արժեքավոր, թե գրականությունը:

– Անշուշտ` կյանքը: Կյանքն անպարփակելի հասկացություն է: Իսկ գրականությունն ի վեջո սահմաններ ունի: Կյանքը շատ ավելի խորն է, ավելի բարդ է: Անգամ հանճարեղ գրողները երևի թե չեն կարողանում կյանքի իմաստը գտնել: Ամեն մեկը կյանքի իմաստը մեկնաբանում է յուրովի: Եթե գտնեին, աշխարհում գոյություն կունենար միայն մեկ վեպ, քանի որ բանաձևն արդեն գտնված կլիներ: Ինչո՞ւ են ստեղծվում այսքան հազարավոր գրական գործեր. որովհետև ամեն մեկը կյանքի իմաստը փնտրում է յուրովի: Եվ… չի գտնում. բանաձև չկա: Եվ պետք էլ չէ, որ գտնի: Կյանքի իմաստը ինքը կյանքն է:

– Ապրում–ապրում ես, վերջում մաղի վրա ի՞նչ է մնում:

– Կախված է նաև մաղից, անցքերը մա՞նր են, թե` խոշոր: Այնուամենայնիվ ինչ–որ բան մնում է: Հատկապես` մտածող–զգացող մարդու համար: Թեպետ ամեն մարդու կյանքում էլ մի բան մնում է:

– Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս Ձեր զավակներին, ձեր թոռներին:

– Ես չեմ սիրում խորհուրդ տալ. մեկը լինի ինձ խորհուրդ տա: Խորհուրդ տալ պետք էլ չէ: Եթե քո կյանքի օրինակը ուսանելի է, ապա արդեն խորհուրդ է: Այն չպետք է բառերի վերածել: Բառերի ոչ ոք չի հավատում, նույնիսկ` երեխաները: Հավատում են ուրիշ մի բանի` կենդանի օրինակի:

– Ասում են` ներկա ժամանակները գրականության ժամանակներ չեն: Գրականության համար լինո՞ւմ են հատուկ ժամանակներ:

– Այսօր, այո, գրականության ժամանակ չէ, քանի որ նյութական արժեքները եկել են առաջին պլան, հոգևոր արժեքները նահանջել են: Իսկ հատուկ ժամանակներ, այո, լինում են գրականության համար: Որքան շատ լինեն կատակլիզմները, վայրիվերումները, պիկերը, այնքան գրականության համար նյութ կլինի: Մեր կյանքը բարեբախտաբար, թե դժբախտաբար, ավելի շատ` դժբախտաբար, պիկեր շատ է ունեցել: Ես ինձ հիշում եմ ներգաղթից հետո` 1948 թվականին. աքսոր, խրուշչովյան կիսաձնհալը, բրեժնևյան ճահիճը, ապա` գորբաչովյան անհասկանալի ժամանակները, հետո անկախության առաջին տարիների երերուն վիճակը:

Մենք այսքան բան ենք տեսել, շատ բան ենք քաշել: Այս ամեն պիկերը, իհարկե, գրականության նյութ տվել են: Բայց երանի չտային. այնպես լիներ, որ ապրեինք խաղաղ, հանգիստ կյանքով: Այդ ժամանակ նախ և առաջ կստեղծվեր հոգեբանական գրականություն` ընտանիք, մարդկային հարաբերություններ: Իսկ այժմ անհնար է գրել միայն նման թեմաներով, եթե իհարկե չեն առնչվում ժամանակի հետ, երկրի ճակատագրի հետ: Մեր` Հայաստանի սպեցիֆիկան ուրիշ է. մարդը և ժամանակը խիստ կապված են իրար հետ:

– Դա փոքր ժողովրդի սինդրո՞մ է:

– Չէի ասի: Փոքր ժողովուրդներ կան նաև Եվրոպայում, որոնց մոտ այդպես չէ: Ավելի շատ հետխորհրդային ռեժիմի տակ ապրած ժողովրդի սինդրոմ է: Նաև հետամնաց տնտեսություն ունեցող ժողովրդի սինդրոմ է: Ոչ թե հետամնաց, այլ հետամնաց տնտեսություն ունեցող:

– Ըստ իս ներկայում կա հին և նոր մտածողությունների կրող երկու անջրպետված սերունդ: Դա բնակա՞ն վիճակ եք համարում:

– Միշտ է եղել այդպես: Սերունդները իրար չեն հասկացել: Հայրեր և որդիներ կռիվը, բախումը միշտ է եղել: Երևի այսօր էլ կա: Փառք ու պատիվ այն ավագներին, ովքեր հասկանում են ջահելներին, և` ջահելներին, որոնք հասկանում են իրենց հայրերին: Երբեմն լինում է նաև այդպես` որ հասկանում են: Ավագ սերունդը ջահելների մեջ պետք է փնտրի իր շարունակությունը: Եթե չի գտնում այն, մերժում է եկողին, այդ դեպքում նրա ապրած կյանքն էլ անիմաստ է դառնում:

– Ձեր` ավագ սերունդը, պարտք ունի՞ երիտասարդ սերնդին: Ի՞նչ չկարողացավ նրան տալ:

– Դժվարանում եմ ասել, թե ինչ չկարողացանք տալ: Բայց բավականին շատ բան ենք տվել: Չնայած նման կտրական գնահատականը մեծամտություն է: Սակայն քանի որ խոսքը միայն ինձ չի վերաբերում, ապա ավելի ռիսկով կարող եմ խոսել: Շատ բան է տվել հատկապես 60–ական թվականների մտավորականությունը: Եվ տվածի ազդեցությունը մինչև հիմա զգալի է:

– Դուք առայսօր գրում եք, և Ձեր գործերը բեմադրվում են մեր բեմերում: Ո՞րն է մատը ժամանակի զարկերակի վրա պահել կարողանալու գաղտնիքը:

– Գաղտնիք չկա: Մատը ժամանակի զարկերակի վրա պահելը կախված է տաղանդից: Եթե մարդ տաղանդավոր և օժտված է, չի կարող նրա մատը զարկերակի վրա չգտնվել: Դրանք շաղկապված հասկացություններ են:

– Անգրագիտությունը, հաճախ գավառամտության քողի տակ, չի՞ անիծում մեր երկրի, մեր մշակույթի, մեր գրականության հերը: Եթե` այսպես կոպիտ արտահայտվենք:

– Այո, անիծում է: Միշտ է անիծել: Նույնիսկ Լև Տոլստոյն է ասում, որ պահպանողականությունն արվեստի ամենամեծ թշնամին է: Այսօր էլ մեր երկրում շատ է գավառականությունը: Հատկապես շոու բիզնեսը շատ է եկել առաջին պլան: Ես դեմ չեմ, պետք է շոու բիզնես լինի, դրա պահանջարկը կա: Բայց` ոչ այսքան, այս չափով: Շոու բիզնեսը խեղդել է իսկական արվեստը: Դա էլ կատակլիզմների, խառը ժամանակների արդյունք է: Քսան տարին մեծ բան չէ անկախության համար:

– Ինչքա՞ն թույլ տանք, որ անգրագիտությունը, նաև` միջակությունները, մեր տունը կառավարեն: Տուն` ընդգրկուն առումով:

– Ցավոք, մեր թույլ տալով–թույլ չտալով չէ: Կապված է երկրի վիճակի հետ: Երբ երկիրը դառնա բարեկեցիկ, նորմալ երկիր, շատ բաներ կընկնեն իրենց տեղը:

– Խոնարհությունն աստվածային պատգամ Է: Բայց միշտ խոնա՞րհ լինենք: Ե՞րբ են գալիս սուրը հանելու ժամանակները: Ես սա ասում եմ ավելի փիլիսոփայական ենթատեքստով. և մարդու համար, և երկրի համար, և ժողովրդի համար, և հասարակության համար…

– Կարելի է նաև հարցին ուղղակի պատասխան տալ. մենք մեր սուրը հանեցինք 1988–ին: Ղարաբաղի ազատագրումը սրի հարց էր: Աստված տա` սուր հանելու անհրաժեշտությունը, ինչքան հնարավոր է, քիչ լինի: Այսինքն` երկրում բարեկեցիկ կյանք լինի, նորմալ ապրի ժողովուրդը: Կամ էլ, այն մի փոքր մասով հանենք պատյանից, ամբողջությամբ դուրս բերելու կարիքը չլինի, երբ ընդամենն առաջանա փոքր հարցերի լուծման անհրաժեշտությունը:

– Իսկ անհատն իր կյանքի ընթացքում հաճա՞խ է ստիպված սուր հանել:

– Այո: Թեև այդ սուր հանելը երբեմն նպատակին չի ծառայում: Ավելին` սուրը կարող է և քեզ վնասել: Դա կրկին կապված է երկրի վիճակի հետ: Մի զարմացեք. ինչ էլ խոսենք, ես անդրադառնում եմ նույն բանին` կապում եմ երկրի հետ: Իսկ թե ինչքան մասով ես սուրը պատյանից հանում, թելադրում է իրականությունը:

– Ո՞վ է Ձեզ համար մեծերի մեծը:

– Ավետարանը: Նարեկացին: Տոլստոյը: Դոստոևսկին: Շատ անուններ կան:

– Մենք ունեցել ենք հրաշալի, համաշխարհային մակարդակներ ապահովող պոեզիա: Բայց արձակը միշտ հետ է մնացել: Ո՞րն է պատճառը:

– Այդպես է. արձակ, մանավանդ համայնապատկերային, ծավալուն վեպեր շատ քիչ ունենք: Գուցե ասածս մի քիչ տարօրինա՞կ թվա. արձակի և դրամատուրգիայի համար պետություն է հարկավոր: Մենք երկար ժամանակներ պետականություն չենք ունեցել: Չեմ պնդում, բայց կասկածում եմ, որ դա է պատճառը:

– Մարդն ի վիճակի՞ է նկատել իր կողքի մեծին: Գուցե չնկատելով օգնում–փրկո՞ւմ է նրան:

– Եթե ինքը փոքր չէ, կնկատի մեծին: Իսկ եթե փոքր է, կնկատի միայն իրեն:

– Իսկ եթե մե՞ծ է:

– Կնկատի: Եվ պարտավոր է նկատել:

– Ի՞նչ է Ձեզ համար մահը: Իհարկե, հեռու ձեզնից: Մտածե՞լ եք այդ մասին:

– Որքան էլ աշխատում ես չմտածել, բայց 70–ից հետո ինքնաբերաբար է դա տեղի ունենում: Թեև ես հավատացյալ մարդ եմ, բայց ինձ թվում է` մահը ֆինալն է, վերջակետ է:

– Ես չեմ ուզում, որ այդպես լինի:

– Ես ի՞նչ իմանամ… (դադար): Տխուր բան է մահը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure