Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հենրիխ Մխիթարյան. Փորձում եմ միշտ բարձր պահել Հայաստանի անունը

СПОРТ

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «UNITERRUPTED»-ի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսին և պատասխանել է երկրպագուների հարցերին:

 

Հայ ֆուտբոլիստին հարյուրավոր հարցեր են ուղղվել աշխարհի տարբեր անկյուններից, որոնցից ամենահետաքրքիրներին նա պատասխանել է ուղիղ եթերում.

 

 

- Եթե չլինեիր ֆուտբոլիստ, ի՞նչ մասնագիտություն կընտրեիր:

 

- Միգուցե` իրավաբան կլինեի: Չգիտեմ` ինչու: Երբ տեսնում եմ նրանց կոստյումներով, մտածում եմ` դա ինձ էլ գուցե կսազեր:

 

- Ո՞ր ֆուտբոլիստին ես միշտ ցանկացել նմանվել:

 

- Իմ կուռքը միշտ եղել է Զինեդին Զիդանը: Միշտ հետևել եմ նրան, շատ բաներ եմ սովորել: Նա լավագույն ֆուտբոլիստներից մեկն է եղել: Անձամբ չեմ ճանաչում նրան, շփում չունեմ, բայց շուտով կմրցենք «Ռեալի» հետ Սան Խոսեում, իսկ արդեն օգոստոսի 18-ին Մակեդոնիայում կհանդիպենք նրանց ՈւԵՖԱ-ի Սուպերագավաթի խաղում:

 

- Ի՞նչ զգացողություններ ունես եվրոպական մրցաշարերում Հայաստանը ներկայացնելիս:

 

- Ես միշտ երազել եմ խաղալ աշխարհի մեծագույն ակումբներից մեկում, ինչը հիմա անում եմ և շատ հպարտ եմ: Երբեք չէի մտածի, որ կհասնեմ այս մակարդակին, բայց դրա համար մշտապես քրտնաջան աշխատել եմ: Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ ներկայացնել Հայաստանն այս մակարդակում, քանի որ դա շատ կարևոր է իմ երկրի համար: Փորձում եմ բարձր պահել իմ երկրի անունը: Փորձում եմ անել ինձնից կախված ամեն ինչ: 

 

- Կալիֆորնիայում շատ են հայերը: Ի՞նչ զգացողություններ ունես նրանց առջև խաղալիս:

 

-Այո, մենք այստեղ մեծ հայկական համայնք ունենք: «Լոս Անջելես Գելեքսիի» հետ խաղում մեծ թվով հայեր էին աջակցում մեզ: Եվ երբ ինձ հարցրին, թե ինչպես եմ ինձ զգում, ասացի, որ եթե Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, ապա Լոս Անջելեսը մեր երկրորդ մայրաքաղաքն է:

 

 - Բացի «Օլդ Թրաֆորդից», ո՞րն է քեզ համար ամենասիրելի մարզադաշտը, որտեղ խաղացել ես:

 

- Կարծում եմ` եվրոպական լավագույն մարզադաշտից մեկը, որում ես խաղացել եմ, Դորտմունդի «Բորուսիայի» մարզադաշտն էր` «Սիգնալ Իդունա Պարկը»: Այն պարզապես հիանալի էր` սքանչելի աջակցությամբ: Եվ ես շատ ուրախ եմ, որ 3 տարի այդ ակումբի մասն եմ կազմել:

 

- Ո՞րն է քո իմացած ամենաբարդ լեզուն և առհասարակ ո՞ր լեզուներին ես տիրապետում:

 

- Տիրապետում եմ հայերենին, ռուսերենին, անգելերենին, ֆրանսերենին, նաև` մի փոքր պորտուգալերենին և գերմաներենին: Ո՞րն է ամենաբարդը. եթե մի կողմ թողնենք հայերենը, ապա կարծում եմ` գերմաներենն է ամենաբարդը:

 

- Ինչպե՞ս ես սովորել այդ բոլոր լեզուները:

 

- Դե, հայերենն իմ մայրենի լեզուն է: Ռուսերեն սովորել եմ դպրոցում, ու նաև սովորել եմ տատիկիցս` մայրիկիս կողմից, որը ռուս էր: Ֆրանսերեն սովորել եմ Ֆրանսիայում ապրելուս տարիներին: Անգելերեն սովորել եմ դպրոցում ու նաև` մարդկանց հետ շատ շփումով: Գերմաներեն սովորել եմ ինքնուրույն, երբ խաղում էի Գերմանիայում: Իսկ պորտուգալերեն սովորել եմ Բրազիլայում` 4-ամսյա պրակտիկայիս ընթացքում, որտեղ նաև դպրոց եմ հաճախել:

 

- Ո՞վ է քո լավագույն ընկերը «Մանչեսթեր Յունայթեդում», և ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

 

- Չեմ կարող առանձնացնել կոնրետ մեկին: Բոլորի հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ: Փորձում ենք միշտ միասին լինել: Թիմն  ընտանիքի պես է,ու դու չես կարող ընտանիքից որևէ մեկին առանձնացնել: Ոչ միայն թիմակիցների, այլև ամբողջ անձնակազմի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք: 

 

- Կարո՞ղ ենք քեզանից ևս մեկ «կարիճ հարված» ակնկալել հաջորդ մրցաշրջանում:

 

- Ես այս մրցաշրջանում էլ չէի ակնկալում նման հարված (ծիծաղում է): Այդպիսի հարվածներն ինքնստինքյան են լինում, չես կարող դրանք պլանավորել: Պետք է պարզապես զգաս պահն ու հարվածես: Չէի կարող պատկերացնել, որ այդպիսի գոլ կխփեմ: Մեկ պահ ու ինքս ինձ ասացի, որ պետք է կրունկով հարվածեմ, ուրիշ ոչին չէի կարող անել: Փորձեցի և ստացվեց:

 

- Արդյոք դժվա՞ր էր հաղթահարել ճնշումը` դառնալով ՄՅՈւ-ի ֆուտբոլիստ:

 

- Չէի ասի, թե դժվար էր, որովհետև ես 27 տարեկան էի, երբ եկա «Մանչեսթեր Յունայթեդ»: Բայց մեկ այլ բան էլ կա. այս թիմի խաղացող լինելը մի կողմից ճնշում է գործադրում, որովհետև գիտես, որ միշտ պետք է բարձր մակարդակի վրա լինես: Երբ գալիս ես «Մանչեսթեր Յունայթեդ», միայն պետք է մտածես, որ յուրաքանչյուր խաղում և մրցաշարում պետք է հաղթանակ տանես: Դա է յուրաքանչյուր մրցաշրջանի հիմնական «դրայվը»:

Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов