Վահե Ստեփանյանի՝ նորանշանակ կին–տեղակալը 8 միլիոն դրամը գերազանցող զարդեր ունի. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունիսի 6–ին կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակված Կարինե Ավետիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողղովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Նորանշանակ պաշտոնյան որպես անշարժ գույք է հայտարարագրել մեկ բնակարան, իսկ որպես շարժական՝ «RANGE ROVER Supercharged 5.0 VOGUE» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու՝ հունիսի 6–ի դրությամբ նա ունեցել է 40 միլիոն դրամ դրամական միջոցներ և 845 հազար դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից:
Սակայն Ավետիսյանի հայտարարագրի ամենայուղոտ պատառը ամենևին էլ իր 40 միլիոն դրամը չէ, այլ 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք զարդերը: Սակայն, թե ինչ զարդեր են դրանք, հայտարարագրում նշված չէ:
Նշենք, որ Ավետիսյանը 2012–2013 թթ. աշխատել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում որպես ծրագրի ղեկավար ու խորհրդատու, իսկ այս տարվա մարտից հունիս ամիսներին էլ՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության վերլուծական կենտրոնի ղեկավարի:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում