Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ռուսաստանի համար ոչինչ են. Արևմուտքը պետք է միջամտի

INTERNATIONAL NEWS
Ամերիկյան Newsweek պարբերականը վերլուծական հոդված է տպագրել Հարավային Կովկասի երկրների նկատմամբ Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ:
 
G–20–ի գագաթաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինն ու ԱՄՆ նախագահ Թրամփը, ամենայն հավանականությամբ, պայմանավորվածություն էին ձեռք բերել չմիջամտել երրորդ երկրների գործերին:
 
Սակայն այդ համաձայնությունը հակասում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը: Ռուսաստանը փորձում է սահմանափակել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հնարավորությունները վարելու արտաքին ինքնուրույն քաղաքականություն:
 
Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին դեպքերը ցույց են տալիս, որ Պուտինի ու Թրամփի պայմանավորվածությունն արժեք չունի և որ այս երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ռուսաստանի համար ոչինչ չեն նշանակում:
 
Եթե Վաշինգտոնը, Բրյուսելը և ՆԱՏՕ–ն քայլեր չձեռնարկեն, ապա այս տարածաշրջանը կամ կպայթի, կամ էլ ստիպված կլինի ամբողջովին ենթարկվել ռուսական ուժին: Բայց Արևմուտքը չի կարող մի կողմ քաշված մնալ՝ եվրոպական անվտանգությունը շաղկապված է Հարավային Կովկասի անվտանգության հետ:
 
Վրաստանի դեպքում Ռուսաստանը շարունակում է ճնշում գործադրել Թբիլիսիի վրա՝ ճանաչելու իր տարածքային ամբողջականության աղճատումը, խոչընդոտում է Վրաստանի՝ բանակցելու ջանքերը և պնդում, որ այդ երկիրը պետք է հրաժարվի դեպի ՆԱՏՕ և ԵՄ իր ձգտումներից:
 
Այս ամսվա սկզբին ռուսական զորքերը 700 մ առաջ էին խորացել դեպի Վրաստանի տարածք՝ միակողմանի կարգով տեղաշարժելով սահմանը: Ու հիմա ռուսական զորքերը ընդամենը 1 կմ են հեռու Բաքու–Թբիլիսի–Փոթի մայրուղուց, որը տարածաշրջանային կարևոր երթուղիներից է:
 
Հայաստանի մասով: Դեռ տարիներ առաջ Ռուսաստանն ստիպել է Երևանին հրաժարվել արտաքին ու տնտեսական ինքնուրույն քաղաքականությունից: Նա ստիպել է Երևանին անդամակցել ԵՏՄ–ին, իրեն իրավունք է վերապահում արգելափակել ԵՄ–Հայաստան ցանկացած համաձայնագիր: Դրան հավելենք այն, որ Գյումրիում և Էրեբունիում են գտնվում նրա ռազմական և ռազմաօդային բազաները:
 
Թեև այդ բազաները տեղակայվել են Հայաստանը Թուրքիայից ու Ադրբեջանից պաշտպանելու պատրվակով, սակայն իրականում դրանք ապահովում են Մոսկվայի դե ֆակտո պրոտեկտորատը Հայաստանի նկատմամբ, նաև կարևոր են, որպեսզի ռուսական ուժը տարածվի դեպի Սև ծով և Միջին Արևելք:
 
Վերջին շրջանում Ռուսաստանը մեծացրել է իր ճնշումը Ադրբեջանի նկատմամբ: Ռուսական սահմանապահ ուժերն անտեսել են չեզոքության որևէ նկատառում և Լեռնային Ղարաբաղում ուսումնավարժանքներ են իրականացրել Հայաստանի սահմանապահ ուժերի հետ համատեղ: Միաժամանակ Ռուսաստանն ու Իրանը համատեղ վարժանքներ են իրականացրել Կասպից ծովում, ինչը սպառնալիք է այնտեղ գտնվող ադրբեջանական էներգետիկ կառույցներին:
 
Այս վարժանքները տեղի են ունենում Մոսկվայի՝ Ադրբեջանին դեպի ԵՏՄ մղելու ճնշումների համատեքստում, ինչպես նաև խոչընդոտելու Բաքվին դառնալու էներգետիկ մրցակից Բալկաններում:
 
Իսկ Լեռնային Ղարաբաղում վերջերս մահացած ադրբեջանցի կնոջ ու նրա թոռնիկի դեպքերը ցույց են տալիս, որ հակամարտություն կարող է բռնկվել ցանկացած պահի: Սակայն կարևորն այն է, որ այն, ինչ կկատարվի ԼՂ–ում, արձագանք կստանա նաև նրա սահմաններից դուրս:
 
Դեռ 2008 թ. վրաց–ռուսական պատերազմից պարզ դարձավ, որ Կովկասի անվտանգությունն անքակտելիորեն կապված է Եվրոպայի անվտանգության հետ: Ուստի տարածաշրջանում բռնկած ցանկացած հրդեհ լրջագույն հետևանքներ կունենա Եվրոպայի, Միջին Արևելքի և ընդհանրապես միջազգային իրադրության վրա:
 
Սակայն լավ լուրն այն է, որ Վաշինգտոնում փոփոխություններ են տեղի ունենում: Եթե Օբամայի վարչակազմը մեծ հաշվով անտեսում էր Կովկասն ու այնպիսի խնդրահարույց հարցեր, ինչպիսին է ԼՂ հակամարտությունը, ապա ներկա պետքարտուղար Թիլլերսոնը վերջերս Ստամբուլում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
 
Նոր վարչակազմը հնարավորություն ունի ավելի մեծ ներկայություն և մասնակցություն ունենալ Բաքվի ու Երևանի բանակցություններին, որպեսզի կողմերը հասնեն հարցի խաղաղ կարգավորման, և տարածաշրջանում նվազի ռազմական միջամտության հավանականությունը:
 
Չափազանց կարևոր է, որ Թիլերսոնը, փոխնախագահ Փենսը, Թրամփը և նրանց եվրոպացի գործընկերները Բաքու, Թբիլիսի ու Երևան պարբերական այցերով հասկացնել տան Ռուսաստանին, որ Արևմուքտը կպաշտպանի այս պետությունների ինքնիշխանությունն ու ակտիվ դերակատարում կունենա հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:
 
Սակայն խնդիրն այն է, որ Ռուսաստանի արտաքին նման քաղաքականության շարունակումը կարող է պատերազմ հրահրել Հարավային Կովկասում, քանի որ այս երկրներն ակնհայտորեն չեն ցանկանա հրաժարվել իրենց պետականությունից: Ավելին, Հարավային Օսիայում և Աբխազիայում Վրաստանի դեմ հակամարտության հրդեհ բորբոքելով, իսկ Լեռնային Ղարաբաղում կողմերին զենք վաճառելով՝ Մոսկվան խրախուսում է այն ելքի իրագործումը, որից ցույց է տալիս, թե իբր խուսափում է:
 
Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է նրան, որ հին դժգոհությունները վերածվեն պատերազմի՝ ելք, որին Վաշինգտոնն ու Եվրոպան չեն կարող հանգիստ նայել: Թիլերսոնի այցը ենթադրում է, որ անտեսելու քաղաքականությունն ավարտվել է: Եկել է ակտիվ ներգրավվածության ժամանակը:
 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal