Աֆղանստանում առնվազն 16 զինվորականներ են զոհվել թալիբների հարձակման ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 16 ուժայիններ են սպանվել հուլիսի 20-ին Աֆղանստանի հարավային մասում «Թալիբան» արմատական խմբավորման զինյալների հարձակման ժամանակ, հաղորդել Է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղացի պաշտոնյայի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեղական ժամանակով 02:00-ին «Թալիբանի» զինյալների խումբը Շախ Վալի Քոթի օկրուգի Քանդալանի շրջանում (Ղանդահարի նահանգ - խմբ.) գրոհել Է անվտանգության ուժերի հսկիչ անցակետերը՝ սպանելով 16 մարդու, որոնց թվում տասը զինվորականների եւ ոստիկանության վեց աշխատակիցների»,- գործակալությանը հայտնել Է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ եւս յոթ ոստիկաններ վիրավորվել են: «Թալիբանը» նույնպես կորուստներ Է կրել, սակայն ոչնչացված զինյալների ստույգ թիվը պաշտոնյան չի հայտնել:
Ղանդահարի ոստիկանության ներկայացուցիչ Զիա Դուրանին հավաստել Է հարձակման փաստը, սակայն հրաժարվել Է հայտնել միջադեպի մանրամասները՝ նշելով, որ հետաքննությունն Է սկսվել:
Վերջին ամիսներին Աֆղանստանում իրադրությունն զգալիորեն վատթարացել Է: «Թալիբան» արմատական շարժումը, որն ավելի վաղ զգալի տարածքի Էր տիրում երկրի գյուղական շրջաններում, հարձակում Է ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաեւ երկրի տարածքում ուժեղացել Է «Իսլամական պետության» ազդեցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: