Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը կառաջադրի թեկնածությունը Թուրքիայի նախագահական ընտրություններում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Թուրքիայի «Վաթան» կուսակցության ղեկավար, հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը 2019 թվականի նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

«Վաթան» կուսակցության գլխավոր քարտուղար Ութքու Ռեյհանը հեռուստաալիքներից մեկում հաղորդման ժամանակ հայտնել է, որ Փերինչեքը 2019-ին լինելու է նախագահի թեկնածուներից:

Ավելի վաղ 2019-ի Թուրքիայի նախագահական ընտրություններին թեկնածություն առաջադրելու հարցի շուրջ պարզաբանում էր արել քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, ով հայտարարել էր, որ չի առաջադրելու իր թեկնածությունը:

Դողու Փերինչեքը 2005 թվականի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն և Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում հրապարակայնորեն հերքել է 1915թ. և հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը: Նա, մասնավորապես, Հայոց ցեղասպանությունը որակել է որպես «միջազգային կեղծիք»: 2005 թվականի հուլիսին Շվեյցարիա-Հայաստան միությունը բողոք է ներկայացրել Փերինչեքի դեմ՝ վերոհիշյալ ելույթների բովանդակության կապակցությամբ: Այդ բողոքի հիման վրա Լոզանի դատարանը 2007 թվականի մարտի 9-ին Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261 հոդվածի 4-րդ կետով: Լոզանի դատարանն արձանագրել է, որ Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող ելույթն ունեցել է ռասիստական շարժառիթներ, կրել է ազգայնական բնույթ և չի կարող դիտարկվել պատմական բանավեճի կամ քննարկման շրջանակներում: Լոզանի դատարանը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունը, ըստ շվեյցարական հանրային կարծիքի, համընդհանուր ապացուցված եղելություն է, ապացուցված պատմական փաստ: Այս հիմնավորմամբ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել է պայմանական ազատազրկման և տուգանքի:

Փերինչեքը Լոզանի դատարանի վճիռը բողոքարկել է շվեյցարական դատարանների տարբեր ատյաններ, սակայն արդյունքի չի հասել: Դիմելով Եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքը պնդել է, որ շվեյցարական դատարանները, Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին հրապարակային հայտարարությունների համար իրեն դատապարտելով, խախտել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր խոսքի ազատությունը: 2015թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի են ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումները: 

2015 թվականի հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ում ավարտվել է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով «Փեինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վերջնական լսումն ու դատավորը որոշում է կայացրել: Փերինչեքի հետ կապված գործով Եվրոպական դատարանը սահմանել է, որ նրան քրեական պատասխանատվության ենթարկելը ոչ թե ընդհանրապես հակասում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, այլ արձանագրել, որ Փերինչեքի նկատմամբ սխալ է կիրառվել շվեյցարական օրենքը: Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելը և դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելը համարվել է իրավաչափ, որը, սակայն, պետք է արվի բացառապես Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում: 

 

Քաջարանը բազմաթիվ կադրեր է տվել կոբինատին. տանը թե դրսում, բոլորի թեման Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր և հիմա էլ` այդպես է ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար ՆԱՏՕ-ի ապտակը Փաշինյանին Ողբերգական վթար՝ Արմավիրում. բախվել են Lexus-ն ու LADA-ն, զոհ ու ծանր վիրավորներ կան Տավուշում տեղի ունեցած հանդիպումները կրկին սրել են հակասությունները ՔՊ-ում Որսորդների տեղաշարժման հարմարանքից՝ սիրված մարզաձև. «Փաստ» Ձյան առատ տեղումներ Գեղարքունիքի մարզում Փաշինյանն ու Ստոլտենբերգը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտ, ածխահանքի պայթյուն, հավի ստամոքսից հանված ոսկիներ. «Փաստ»Փաշինյանը քանի կա, պատերազմը անխուսափելի ա․ ոսկեպարցի Մի դրամի ուժը՝ Հայ մայրեր հիմնադրամինԲրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank Փաշինյանը ռուսի անունն ա տալիս, որ ռուսն էլ ա հարձակվելու․ ոսկեպարցի Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ ՇՊ մեքենայում մահացել է միջնակարգ դպրոցի զինղեկը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Շինարարը կտուգանվիՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ փոխվարչապետի գրասենյակ Նոր մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգությունից Շաբաթավերջին պատերա՞զմ կսկսվի․ Զախարովան արձագանքել է Փաշինյանին«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Հիմա, առավել քան երբևէ, մեզանից պահանջվում է պայքարելու կամք, իմաստություն, միասնականություն Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան Երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանԴավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սին կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու Մակրոնի հետ «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք. ՓաշինյանՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներ Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Զույգ համարի շենքերի ջրամատակարարումը դադարեցվել է Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները Հայաստանից»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»Հանրապետության տարբեր շրջաններում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպումից Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ կա վիրավոր «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»