Ինչպես ազատվել անցանկալի մազերից
LIFEՆերկայացնում ենք մարմնի անցանկալի մազերից ազատվելու բաղադրատոմսեր։ Դրանցից ամենաճիշտը պարսկական կանաչ կավն է։
Եթե Ձեզ հաջողվի վաճառքում գտնել այդպիսի կանաչ կավ, ապա Դուք հավերժ կարող եք մոռանալ անցանկալի մազերից ազատվելու խնդրի մասին։ Կանաչ կավը ցանկացած դեպիլյատոր կրեմից ավելի լավ է հեռացնում մարմնի մազերն ու դրանց արմատները։
Հնագույն մեթոդներից մեկը հետեւյալն է. վերցնում եք 50գր. եղինջի սերմեր, լավ մանրացնում, ավելացնում 100գր. բուսական բարձրորակ յուղ եւ ստացված զանգվածը մոտ երկու շաբաթ դնում եք չոր տեղում։ Երկու շաբաթ անց զտում եք յուղը, լցնում մուգ շշի մեջ եւ օրական երկու անգամ քսում այն հատվածում, որտեղ կան անցանկալի մազեր։
Մյուս տարբերակը. մեկ ճաշի գդալ մեղրը խառնում եք կիտրոնի թարմ քամած հյութով։ Պետք է այնքան խառնել, որ մեղրը ձուլվի եւ թողնել, որ այն մնա տաք վիճակում։ Մեղր պետք է քսել այն հատվածում, որտեղ կան անցանկալի մազեր։ Պետք է սպասել, որ մեղրը չորանա եւ արդեն կարելի է հեռացնել այն մատների օգնությամբ։ Այս միջոցը մի փոքր ցավոտ է, բայց արդյունքը հիանալի է։ Բայց եթե Դուք մեղրից ալերգիա ունեք, ապա այս մեթոդը Ձեզ համար չէ։