Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թուրք ադմիրալ. «ՆԱՏՕ–ն գիտակցաբար է սրում Թուրքիայի հետ հարաբերությունները, երբ գոյություն ունի երկրի տարածքային ամբողջականության սպառնալիք»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքական լրատվականները որպես կայացած փաստ են ներկայացնում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև С–400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման գործարքի կնքումը, թեև նման բան դեռ չկա: Այնուամենայնիվ, նշվում է, որ Մոսկվան պատրաստ է տրամադրել վարկ, որը թույլ կտա մասնակի փակել թուրքական կողմի ծախսերը՝ գոնե 2 հատ С–400–ի ձեռքբերման համար: Ընդ որում, դրանք պետք է մատակարարվեն արդեն 2018–ի ընթացքում:
 
Ավելի վաղ ռուսական Regnum–ը հայտնել էր, որ Անկարան Վաշինգտոնին երկընտրանքի առաջ է կանգնեցրել՝ կամ ամերիկացիները հրաժարվում են սիրիական քրդերին աջակցելուց, կամ Թուրքիան կարագացնի ռուսական հրթիռային այդ համակարգերը ձեռք բերելու գործընթացը: Սակայն Թրամփի վարչակազմն իր դիրքորոշումը քրդերի հարցում չի փոխել: Իսկ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսն Անկարային զգուշացրել է, որ «ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը հակասում է Հյուսիսատլանտյան դաշինքի ստանդարտներին»: Թեև հավելել էր նաև, որ «Թուրքիան լիարժեք իրավունք ունի կայացնելու նման որոշում», իսկ այդ դեպքում Վաշինգտոնը «դադար կառնի»՝ պարզելու, թե Անկարան ինչպես է պատրաստվում օգտագործել ռուսական ՀՕՊ համակարգերը:
 
Սակայն խնդիրը միայն դա չէ: «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում միջազգային հարցերով փորձագետ Քերիմ Հասը հայտարարել է, որ ռուս–թուրքական հրթիռային գործարքը բացահայտել է մի շարք «ստորջրյա հոսանքներ», որոնց մասին բարձրաձայնելն այնքան էլ հաճելի չէ: С–400–ը միայն «այսբերգի վերին հատվածն է, իսկ ստորին մասը կարող է դեռ երկար ժամանակ չերևալ: Իսկ եթե խոսենք տեսանելիի մասին, ապա ՆԱՏՕ անդամ Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ ժամանակակից համակարգեր ձեռք բերելը խոսում է դաշինքի ներսում առկա ճգնաժամի մասին: Իսկ եթե դրան հավելենք նաև այն, որ գերմանական զորքերը դուրս են գալիս Ինջիրլիքի բազայից, իսկ առաջիկայում կարող են դուրս գալ նաև Քոնյոյի ռազմաբազայից, ապա պատկերը կամբողջանա: Ըստ Հասի՝ այս ձևով Թուրքիան «բացահայտորեն իր դժգոհությունն է հայտնում ՆԱՏՕ–ի ներսում ԵՄ երկրների և ԱՄՆ–ի հետ դաշնակցային հարաբերություններից, ցույց տալիս, որ կարող է ընտրություն կատարել հօգուտ Ռուսաստանի հետ միության»:
 
Այս պահին Արևմուտքին առավել անհանգստացնում է ռուս–թուրքական «եռյակը»՝ «Թուրքական հոսքը, «Աքույա» ատոմակայանի շինարարությունը և Թուրքիայում С–400 համակարգերի արտադրության հիմնումը: «ԱՄՆ–ում սկսում են հասկանալ, որ Անկարան սկսել է Մոսկվայի վրա դնել ազգային անվտանգության համար իր պատասխանատվության մի մասը: Թուրքիան ինքն է հայտարարում, որ այդ համակարգերի ձեռքբերումը հարկադիր միջոց է՝ ամրացնելու սեփական պաշտպանունակությունը արտաքին աճող սպառնալիքների պատճառով: Թեև հասկանալի է, որ այդ համակարգերն իր տարածքում օգտագործելն այնուամենայնիվ անհնարին է, քանի որ դրանք չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ ՀՕՊ ընդհանուր պաշտպանական համակարգին: Հենց այստեղ էլ թաքնված է ողջ ինտրիգը: Հնարավոր է, Անկարան պատրաստվում է ինչ–որ բանի և չի բացառում, որ հետագայում իր նկատմամբ կարող է կիրառվել սպառազինությունների և տեխնոլոգիաների մատակարարումների էմբարգո իր արևմտյան դաշնակիցների կողմից»,– նշում է քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը: Ի դեպ, երեկ Գերմանիան հայտարարել է, որ հնարավոր է՝ դադարեցնի Թուրքիային սպառազինության մատակարարումը:
 
Առայժմ կարելի է միայն արձանագրել, որ Թուրքիայի ու Արևմուտքի հարաբերությունները գնալով սրվում են: Թուրքիայի ՌԾՈՒ հետախուզության նախկին ղեկավար, կոնտր–ադմիրալ Սոներ Պոլատի խոսքով, ՆԱՏՕ–ի անդամ երկրները գիտակցաբար են գնացել Թուրքիայի հետ հարաբերությունների սրման հենց այն ժամանակ, երբ «գոյություն ունի երկրի տարածքային ամբողջականության սպառնալիք», և «գուցե աշխարհաքաղաքական օբյեկտիվ օրենքներից ելնելով՝ Թուրքիային մնում է շարժվել դեպի Եվրասիա՝ առայժմ դանդաղ, բայց հաստատուն քայլերով»:
 
 
Արփի Սահակյան
Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՄեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Գյումրիում կանխվել է տղամարդու ինքնասպանությունը․ ի՞նչ է հայտնիՋուր չի լինի Ինչպես են ՌԴ խաղաղապահները հեռանում Արցախից (տեսանյութ)Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը Լիլիթ Հովհաննիսյանը նորությունի ունիԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)