Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԿԳՆ–ն կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումների ծրագիր է ներկայացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կրթության և գիտության նախարարության կողմից մշակվել և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության է դրվել նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության(Ն(Ա)ՄՄԿ) և ուսուցման 2017–2020 թթ. բարեփոխումների ծրագիրը:
 
Ծրագիրն ուղղորդված է ապահովելու նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի կայուն զարգացումը` նախանշելով ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունները: Ն(Ա)ՄՄԿ ոլորտի բարեփոխումներն ուղղված են կրթության բովանդակության և կառուցակարգերի արդիականացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանն ու նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը՝ Եվրոպայում այդ համակարգի զարգացման միտումներին համապատասխան:
 
Ն(Ա)ՄՄԿ բնագավառում պետական քաղաքականության խնդիրներից է այդ համակարգի զարգացումը և մրցունակության բարձրացումը: 2016/2017 ուստարում հանրապետությունում գործել են Ն(Ա)ՄՄԿ ծրագրեր իրականացնող 56 պետական ուսումնական հաստատություններ, որոնցում սովորում են շուրջ 7300 ուսանողներ, այդ թվում 7191–ը՝ անվճար հիմունքներով:
 
81 միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում ուսանողների թվաքանակը կազմել է 21 հազար 225, որոնց 46,3%–ը կանայք են: Վճարովի ուսուցման համակարգում սովորել է ուսանողների 36,2%–ը, իսկ անվճար` 63,8%–ը: Ուսանողների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 7,2% (կանանց` 4,2%, տղամարդկանց` 9,8%): Ուսանողների 91,9%–ը ստացել է 4000 դրամից ավելի կրթաթոշակ:
 
Ծրագրով մշակվել են Ն(Ա)ՄՄԿ մասնագիտությունների և որակավորումների պետական կրթական 167 չափորոշիչներ, համապատասխան ուսումնական պլաններ ու մոդուլային ծրագրեր: Վերանայվել են նախկինում մշակված Ն(Ա)ՄՄԿ 40 մասնագիտությունների ու որակավորումների պետական կրթական չափորոշիչներ, որոնց համապատասխան կազմվել են ուսումնական պլաններ և մոդուլային ուսումնական ծրագրեր:
 
Ն(Ա)ՄՄԿ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2017 թ. կազմակերպվել է 4 վերապատրաստման և 4 հավաստագրման գործընթաց, որի արդյունքում 151 վերապատրաստված անձից 115 ստացել են ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք: Մասնագիտական կրթության համակարգի աշխատողների և այդ համակարգի աշխատանքներում ներգրավված այլ համակազմերի անձանց համար իրականացվել են վերապատրաստումներ, որոնց ընթացքում վերապատրաստվել է շուրջ 2500 անձ:
 
Ըստ նախագծի՝ Ն(Ա)ՄՄԿ ոլորտի զարգացման քաղաքականությունն ուղղորդված է ապահովելու որակյալ անհրաժեշտ և համապատասխան պատրաստվածություն ունեցող երիտասարդների ու մեծահասակաների թվաքանակի զգալի ավելացումը՝ վերջիններիս համար արժանապատիվ աշխատանք գտնելու, գործազրկությունը նվազեցնելու և գործարարությունը խթանելու նպատակով:
 
Այսպես, 5–ամյա ծրագրի շրջանակներում Ն(Ա)ՄՄԿ ոլորտի զարգացման հիմնական խնդիրներն են արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի ու ուսումնական հաստատությունների արդյունավետության բարձրացումը, բնակչության բոլոր խավերի համար նախնական և միջին մասնագիտական կրթության մատչելիության ապահովում, Ն(Ա)ՄՄԿ շրջանավարտների շարունակական կրթության ապահովում, միջազգային ցանցերում մասնակցության ընդլայնում և այլն: Ն(Ա)ՄՄԿ ոլորտի 2017–2021 թթ. բարեփոխումների իրականացման հիմնական ակնկալվող արդյունքներն են` ուսումնական հաստատությունների դասավանդողների և ուսուցման վարպետների մասնագիտական կարողությունների հզորացում, արտադրություններում աշխատող մասնագետների՝ Ն(Ա)ՄՄԿ ուսումնական հաստատություններ մուտքի խրախուսում և բոլոր դասախոսների համար համապատասխան կազմակերպություններում մասնագիտական վերապատրաստումների կազմակերպում:
 
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)