Ереван, 01.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գեներալ Պիեռ դե Վիլիեն ընդդեմ Մակրոնի

МЕЖДУНАРОДНОЕ
Հուլիսի 19–ին Ֆրանսիայի բանակի հրամանատար, գեներալ Պիեռ դե Վիլիեն հրաժարական է տվել իր պաշտոնից, ինչը միանշանակ պիտի սկանդալային համարել թեկուզ այն պատճառով, որ Ֆրանսիայի 5–րդ հանրապետության ողջ պատմության ընթացքում սա առաջին նախադեպն էր: Բացի այդ՝ նախագահ Էմանուել Մակրոնն ընդամենը հուլիսի 1–ին էր Վիլիենի լիազորությունները 1 տարով երկարացրել, և բնական է, որ այժմ բոլորն են հետաքրքրված նրա հրաժարականի պատճառներով: Պարզվում է՝ Պիեռ դե Վիլիեն այս քայլին է գնացել Մակրոնի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով և դեռ հուլիսի 12–ին՝ Ազգային անվտանգության խորհրդի պաշտպանության կոմիտեի փակ նիստի ժամանակ է այդ մասին հայտարարել: Անցած օրերի ընթացքում գեներալը մի քանի ճեպազրույցներում մեկնաբանել է, թե ոչ մեկին, այդ թվում՝ նախագահին, թույլ չի տա իրեն հիմարացնել, և, որ՝ ինքը չէր կարող հավանություն տալ բանակի օպտիմիզացիայի, ռազմական բյուջեն մոտ 1 միլիարդ դոլարի չափով կրճատելու՝ Մակրոնի ծրագրին, ինչը բանակին զրկում է Ֆրանսիան պաշտպանելու կայուն երաշխիքներից:
 
Ահա. խնդիրն, ուրեմն, բանակում կադրային կրճատումների և ռազմական բյուջեի սահմանափակման՝ Մակրոնի դիրքորոշումն է, ինչը գեներալը խաբեություն է որակել նախագահի նախընտրական խոստումների ու կառավարության ղեկավարի այն հայտարարությունների համատեքստում, թե՝ 2018–2025 թթ. Մակրոնը բանակին հատկացվող բյուջեն հասցնելու է երկրի ՀՆԱ–ի 2%–ին: Հանգամանք, ինչի առիթով վերջինս նաև ԱՄՆ նախաագահ Դոնալդ Թրանփի գովասանությանն էր արժանացել: Անշուշտ, որևէ մեկն այս հարցում չի կարող մեղադրել Վիլիենին: Ի վերջո, Ֆրանսիայում իրականացված ահաբեկչական գործողություններից հետո, վերջին 2–3 տարիների ընթացքում, երկրի քաղաքներում, ոստիկանական բաժանմունքներին զուգահեռ, տեղակայվել են շուրջ 10000 բանակայիններ։ Ֆրանսիական բանակի ստորաբաժանումները մասնակցում են Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող ռազմական գործողություններին: Ֆրանսիայի զինված ուժերը՝ մոտ 4000 զինվորներով, խորհրդականներով ու հատուկջոկատայիններով, հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում Հյուսիսային Աֆրիկայում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդմամբ և թիվս այլ եվրոպական երկրների՝ Ֆրանսիան նույնպես համաձայնել է ՆԱՏՕ–ում ավելացնել իր ռազմական ներդրումը, իսկ եվրոպական միավորված բանակի ստեղծման անհրաժեշտությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ակտիվորեն է առաջ տանում: Արդյո՞ք, այս իրավիճակում խելամիտ որոշում էր՝ արհամարհել իրողությունները, սեփական նախընտրական խոստումներն ու կառավարության գործունեության ծրագիրը և հակադրվել փորձառու գեներալին՝ հայտարարելով, թե ոչ ոք չի կարող ընդդիմանալ նախագահին, որն այս թեմայով որևէ հանրային վիճաբանություն ու առերեսում չի հանդուրժի: Փաստ, որ փոխանցում է ֆրանսիական մամուլը՝ Մակրոնին կնքելով Նապոլեոն Մակրոն անվանմամբ:
 
Բայց, հավանաբար, Մակրոնին էլ է պետք հասկանալ. ի վերջո, նա հանրությանը խոստացել էր նաև նվազեցնել հարկերը, բազմաթիվ այլ բարեփոխումներ էր առաջ քաշել, որոնք պիտի ձևավորեին Ֆրանսիայի 6–րդ հանրապետության դեմքը, իսկ Եվրահանձնաժողովի առջև պարտավորվել էր Օլանդի տխուր ժառանգություն հանդիսացող բյուջետային դեֆիցիտը եռակի նվազեցնել՝ հասցնելով ՀՆԱ–ի 3%–ի մակարդակին: Բնական է, որ այս իրավիճակում շատ տրամաբանական հարց պիտի ծնվեր՝ իսկ որտեղի՞ց սկսել: Բանակից՝ համոզված է Մակրոնը, և այս որոշման արդյունավետությունն այժմ միայն ժամանակը ցույց կտա: Նշենք նաև, որ Ֆրանսիայի նախագահն արդեն իսկ զինված ուժերի նոր հրամանատար է առաջարկել գեներալ Ֆրանսուա Լաքուանթղին, որն 90–ականներին ծառայել է Բալկանների Սարաևոյում, իսկ Մալիում ղեկավարել է ԵՄ առաքելությունը, որտեղ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ Մակրոնն իր 1–ին այցը կատարեց:
 
Элизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола Пашиняна