Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Siemens–ը գայթակղության քար է դարձել շատերի համար

INTERNATIONAL NEWS
Գերմանական Siemens ընկերությունն այնպիսի սկանդալի կենտրոնում է հայտնվել, որ դժվար թե կարողանա շատ արագ վերականգնել իր բարի համբավը: Արևմտյան մեդիայի և հատկապես ամերիկյան մամուլի փոխանցմամբ՝ այստեղ դեռ 1 տարի առաջ են արհամարհել լուրերն այն մասին, որ Կրեմլը այս ընկերության գործունեությունը ՌԴ–ում ծառայեցնում է սեփական նպատակներին և, անտեսելով պատժամիջոցները, Siemens–ից ձեռք բերված սարքավորումները ծառայեցնում է բոլորովին այլ նպատակների: Սկանդալի առիթը, հատկապես 4 գազային տուրբինները դարձան, որոնք ռուսները 2016–ին էին ներկրել Կրասնոդարի երկրամաս և, ինչպես այժմ նաև Siemens–ն է պնդում, ապօրինաբար տեղափոխել Ղրիմ, ինչը երկկողմանի պայմանագրի, ինչպես նաև՝ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների հիման վրա հաստատված առևտրային կանոնների կոպտագույն խախտում է:
 
Գերմանական մամուլը 2 մասի է բաժանվել: Մի մասը պնդում է, որ ԱՄՆ–ի հատուկ ջանքերով Եվրոպայում պրոպագանդված այս պատժամիջոցները պիտի ընդհանրապես վերացնել, որովհետև դրանք Պուտինին չեն փոխում և փոխարենը միայն ՌԴ–ի հետ առևտրաշրջանառությունն են կիսով չափ կրճատելու, մյուս մասն էլ պնդում է, թե հակաամերիկանիզմը չպետք է որևէ մեկի ուղեղը մթագնի այնքան, որ չհասկանա ագրեսիվ Կրեմլին պատժելու անհրաժեշտությունը: Կա նաև վերջին խմբի շրջանակներում ձևավորված, այսպես կոչված, սուբ–խումբ, որին հարողները կարծում են, թե Պուտինին պիտի պատժել, բայց նաև հիմարություն է Siemens–ին մեղադրել այն բանի համար, որ նա ՌԴ–ում կրնկակոխ բոլորին չի հետևել՝ դրանով իսկ հեռանալով բիզնեսից և քաղաքականացնելով ընկերության գործունեությունը:
 
Ինչ կապ ունի այստեղ հակաամերիկանիզմը՝ դեռ կանրադառնանք: Առայժմ նշենք, որ սկանդալի կենտրոնում հայտնված Siemens դադարեցրել է սարքավորումների մատակարարումը ռուսական ընկերություններին, որոնք վերահսկվում են պետության կողմից, ինչպես նաև հայտարարել է, որ դուրս է գալիս ռուսական Интеравтоматика և Siemens технологии газовых турбин ընկերությունների հետ ձևավորած համատեղ ձեռնարկությունից: Ավելին՝ հայտարարել է, որ կշարունակի դատական կարգով հետապնդել իր հաճախորդ Технопромэкспорт–ին, որն էլ հենց տուրբինները Ղրիմ տեղափոխող կապալառուն է, ինչպես նաև՝ կշարունակի դատը Մոսկվայի արբիտրաժային դատարանում՝ ձգտելով հասնել արդեն իսկ Ղրիմ տարված տուրբինների վերադարձին և նոր առաքումներ անելու պլանների խափանմանը:
 
Դե ասեք՝ մի՞թե նորմալ է, որ բիզնես–ընկերությունն ամերիկյան դեմոկրատների ոճով գործի՝ հարցնում են նրանք, որոնք ինչպես վերևում նշեցինք՝ հակաամերիկյան տրամադրություններ ունեն, և բացատրենք՝ ինչու: Խնդիրն այն է, որ Վաշինգտոնի նկատմամբ հակակրանքի արմատները հիմնակում գալիս են ձախ թևից և Սառը պատերազմի ժամանակներից, որի ընթացքում Գերմանիայում խաղաղասիրական ավանդույթներ ձևավորվեցին: Խոշոր հաշվով, իհարկե, դա 2–րդ համաշխարհային պատերազմում պարտված և աշխարհի նկատմամբ իրեն մեղավոր զգացող Գերմանիայի, իսկ ավելի ստույգ՝ ձախերի դիրքորոշումն էր, որը շատ արագ տարածում գտավ երիտասարդության շրջանում: Ուսանողները հակաամերիկյան ցույցեր էին անում բոլոր դեպքերում՝ Վիետնամական, աֆղանական պատերազմների ընթացքում, շահական Իրանի ռեժիմի՝ ամերիկյան պաշտպանության օրերին, իսկ Ռեյգանի ռեժիմն առհասարակ Եվրոպայի անվտանգության հիմնական սպառնալիք էր դիտարկվում:
 
Գերմանիան, որը հավակնություն ուներ նոր Շվեյցարիա դառնալու, դեմ դուրս եկավ երկու գերտերությունների՝ ԱՄՆ–ի ԽՍՀՄ–ի ռազմադաշտը դառնալու սպառնալիքին, և սա իշխող տրամադրություն է նույնիսկ այս օրերին: Ընդ որում՝ թե՛ երիտասարդության, թե՛, այսպես կոչված, խաղաղասիրական դպրոցի վետերանների մոտ: 87–ամյա վետերան ակտիվիստ Էրհար էփփլերն, օրինակ, որը Բիլի Բրանտի կաբինետի նախարարներից էր, Der Spiegel–ում ուղիղ արհամարհանքով հակադարձեց ԱՄՆ դեմոկրատների այն տագնապներին, թե՝ Պուտինը միակն էր, որը Ղրիմում խախտեց միջազգային իրավունքը: Երբևէ մեկի մտքով կանցնե՞ր միջազգային իրավունքի խախտմամբ վարված իրաքյան պատերազմի պատճառով արգելքներ դնել ձեզ վրա՝ գրեց Էփփլերը, հավելելով, թե սխալ է, իհարկե, այն մտայնությունը, որ փողը հոտ չունի, բայց նաև սխալ է գործարարից ոչ թե մաքուր հաշիվ, այլ ամերիկյան դեմոկրատի պաթետիկ կեցվածք ակնկալելու պահվածքը:
 
 
Գոհար Սիմոնյան
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal