Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից մանրամասներ են պարզվել. վարորդներից մեկը բանկի կառավարիչ է (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզում հուլիսի 20-ին տեղի ունեցած ողբերգական վթարից մանրամասներ են պարզվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ, Mercedes-ի վարորդ Հարություն Պետրոսյանն աշխատում է «ՎՏԲ» բանկի Սպիտակի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ, իսկ վիրավոր երեխաները սովորում են Մարալիկի թիվ 1 դպրոցում։
Opel Astra-ն վարել է Մարալիկի բնակիչ, 42-ամյա Մելիքսեթ Ալեքսանյանը, ինչի հետեւանքով վարորդներ Հ.Պետրոսյանը, Մ.Ալեքսանյանը, վերջինի ուղեւորներ՝ Մարալիկ քաղաքի բնակիչներ՝ 13-ամյա Մոնիկա Ալեքսանյանը, 10-ամյա Սոֆի Ալեքսանյանը, 6-ամյա Աննա Ալեքսանյանը, 9-ամյա Անահիտ Ալեքսանյանը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 60-ամյա Անահիտ Ալեքսանյանը, ով նույնպես Մարալիկ քաղաքի բնակիչ էր, տեղում մահացել է։
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում, որի հետեւանքով 60-ամյա քաղաքացի է մահացել: