ԱՄՆ-ում քննիչներն ուսումնասիրում են Թրամփի շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի գործարքները. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում քննիչներն ուսումնասիրում են Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին փողերի լվացման մեղադրանք առաջադրելու հնարավորությունը՝ հույս ունենալով, որ նա կհամագործակցի հետաքննության հետ՝ Ռուսաստանի հետ Թրամփի շտաբի հնարավոր կապերը բացահայտելու գործում: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներին:
Ըստ Gazeta-ի՝ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի խումբն ուսումնասիրում է Մանաֆորթի ֆինանսական գործունեության արձանագրություններն ու Նյու Յորքում անշարժ գույքի գործարքները, ինչպես նաեւ ուկրաինական քաղաքականությանը նրա ներգրավվածությունը:
Աղբյուրի համաձայն՝ եթե «Մյուլերի թիմը կարողանա Մանաֆորթին սպառնալ քրեական մեղադրանքներով, նրանք կարող են դա օգտագործել որպես հակակշիռ, որպեսզի նրան համոզեն համագործակցել հետաքննության հետ»:
Միաժամանակ, Reuters-ը գրում է, որ որեւէ ապացույց չկա, որ Մանաֆորթն անօրինական ինչ-որ բան է արել: